RSS | WAP | FACEBOOK | PDF | PDF-Culture
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ "ԱԶԳ-ՄՇԱԿՈՒՅԹ" ՀԱՎԵԼՎԱԾԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՄԱՐԸ
#043, 2018-11-16 > #044, 2018-11-23 > #045, 2018-11-30 > #046, 2018-12-07

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #45, 30-11-2018



Տեղադրվել է` 2018-11-29 23:19:44 (GMT +04:00)


Ընթերցված է` 1149, Տպվել է` 220, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ԱՐԱՄ ԱՐՔՈՒՆԸ ՋԻՄ ՉԱՆԳԱԼՅԱՆԻ ՄԱՍԻՆ

Հ.Ծ.

Արարայի ճակատամարտի (Պաղեստին, հոկտեմբեր, 1918) փայլուն հաղթանակի 100-ամյակի առթիվ, Թեքեյան Մշակութային միության լոսանջելեսյան մասնաճյուղի հովանավորությամբ նոյեմբերի 18-ին Ալտադենայում (Կալիֆոռնիա) տեղի է ունեցել միջոցառում, որի ընթացքում բանախոսությամբ հանդես է եկել Մ. Նահանգների եւ Կանադայի ԹՄՄ-ի գործադիր տնօրեն եւ «Արմինյն Միրոր-Սփեքթեյթր» շաբաթաթերթի գլխավոր խմբագրի տեղակալ բոստոնաբնակ Արամ Արքունը : Նա խոսել է ՀԲԸՄ-ի Ամերիկայի կենտրոնական հանձնաժողովի անդամ, ամերիկյան բանակի կապիտան եւ ամերիկահայ կամավորական ջոկատի հրամանատար Ջիմ Չանգալյանի արկածալից կյանքի մասին:

Չանգալյանը 1.200 հայ զինվորների հրամանատարն էր եւ մաս էր կազմում 4000-անոց Հայկական լեգեոնին: Ծնվել էր Տիգրանակերտում 1879-ին: Պատերսոնից (Նյու Ջերսի) երեք այլ հայերի հետ ծառայել էր ամերիկյան բանակում Իսպանիայի դեմ մղված պատերազմում: Քսան տարի անց նրա առաջնորդությամբ Նյու Ջերսին դարձել էր Հայկական լեգեոնի զինվորների մարտական պատրաստվածության գլխավոր կենտրոնը:

Չանգալյանը հայտնի է որպես ՌԱԿուսակցության ամենաակնառու առաջնորդներից մեկը, որը ծառայել եւ տարբեր պաշտոններ է զբաղեցրել նաեւ հայոց եկեղեցում: Եղել է Նյու Յորքում Սբ. Վարդան մայր տաճարի կառուցման հանձնաժողվի անդամ եւ արձագանքելով Հայ եկեղեցու առաջնորդների կոչին դիմել է իր մարտական ընկերներին ասելովՙ «Եկած է ժամանակ, որ... լրացնենք այն կռիվը, որ մղեցինք Արարայի գագաթին» եւ մասնակցել «Սասունցի Դավիթ» տանկային շարասյան հանգանականության կազմակերպմանը: Վախճանվել է Նյու Ջերսիում 1947-ին:

Ի դեպ հայ լեգեոնականների դերը Արարայի ճակատամարտում ըստ արժանվույն է գնահատել մարշալ Ալենբին գրելովՙ «Նրանք կռվեցին փայլուն կերպով եւ մեծ բաժին ունեցան հաղթանակում»:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #45, 30-11-2018

AZG Daily #46, 07-12-2018

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-րդ ՏԱՐԵԼԻՑ

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹԻ ՆՈՐ ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐՆԵՐՆ ԵՆ

ԱԶԴԱԳԻՐ