RSS | WAP | FACEBOOK | PDF | PDF-Culture
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ "ԱԶԳ-ՄՇԱԿՈՒՅԹ" ՀԱՎԵԼՎԱԾԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՄԱՐԸ
#043, 2018-11-16 > #044, 2018-11-23 > #045, 2018-11-30 > #046, 2018-12-07

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #45, 30-11-2018



Տեղադրվել է` 2018-11-29 23:19:44 (GMT +04:00)


Ընթերցված է` 1143, Տպվել է` 221, Ուղարկվել է էլ.փոստով` 0

«ԷՆԵԱԿԱՆԸ»ՙ ԱՐԵՎԵԼԱՀԱՅԵՐԵՆՈՎ

ԳԵՎՈՐԳ ԳՅՈՒԼՈՒՄՅԱՆ

«Զանգակ» գրատանն օրերս տեղի ունեցավ Պուբլիուս Վերգիլիոս Մարոյի «Էնեական» կոթողային աշխատության հայերեն թարգմանության շնորհանդեսը: Թարգմանիչներն (նաեւՙ առաջաբանն ու ծանոթագրությունները) անվանի բանասերներ, դոկտորներ Արամ Թոփչյանն ու Գոհար Մուրադյանն են: Գրքի նյութը Հռոմի հիմնադրման առասպելական պատմությունն է, այն թե՛ անտիկ շրջանում, թե՛ միջնադարում մեծ հռչակ է վայելել, իսկ մեր ժամանակները բացառություն չեն: «Էնեականը» Հոմերոսի «Իլիականի» ու «Ոդիսականի» հետ, կարելի ասել, ամբողջացնում է առանձին հունահռոմեական էպիկական եռանկյունին: Այս հրատարակությունը բացառիկ է, քանի որ, մինչեւ այսօր ընթերցող լայն շրջանակների համար անհասանելի էր աշխատությունը, եթե չհաշվենք նախկին երկուՙ գրաբար եւ արեւմտահայերեն տարբերակները, որոնք ոչ բոլորին էին հասկանալի:

Շնորհանդեսի ժամանակ հայտնի դարձավ, որ անտիկ աշխարհի գրական թարգմանությունների շղթան «Էնեականով» չի սահմանափակվում, ընթերցողին առաջիկայում սպասվում են նորանոր անակնկալներ, բացառված չէ «Իլիականի» եւ «Ոդիսականի» նոր թարգմանությունները:

Շնորհանդեսի ընթացքում խոսեցին ժամանակակից բանաստեղծներ Հակոբ Մովսեսը, Հենրիկ Էդոյանը եւ այլք:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #45, 30-11-2018

AZG Daily #46, 07-12-2018

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-րդ ՏԱՐԵԼԻՑ

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹԻ ՆՈՐ ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐՆԵՐՆ ԵՆ

ԱԶԴԱԳԻՐ