RSS | FACEBOOK | ISSUU | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
#042, 2018-11-09 > #043, 2018-11-16 > #044, 2018-11-23 > #045, 2018-11-30 > #046, 2018-12-07

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #44, 23-11-2018



Տեղադրվել է` 2018-11-24 03:30:31 (GMT +04:00)


Ընթերցված է` 1738, Տպվել է` 262, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԱՄԵՐԻԿԱՅԻ ԱՌԵՎՏՐԻ ՊԱԼԱՏԸ ՀՐԱՎԻՐԵԼ Է ՏԱՐԵԿԱՆ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԺՈՂՈՎ

Ս.թ-ի նոյեմբերի 16-ին, Հայաստանում Ամերիկայի Առեւտրի Պալատը (ՀԱԱՊ)հրավիրեց իր տարեկան ընդհանուր ժողովը: Ժողովը գլխավորեց ՀԱԱՊ-ի նախագահՙ Արա Հովսեփյանը: Քննարկման օրակարգում էր տարվա ձեռքբերումները, կազմակերպության զարգացման հեռանկարները, 2017-18 թթ. ֆինանսական հաշվետվությունները, ինչպես նաեւ ՀԱԱՊ կանոնադրության փոփոխությունները: Պալատը իրավաբանական անձանց միությունից, համաձայն ՀՀ օրենսդրության, վերակազմավորվեց հասարակական կազմակերպության:

Նախքան քվեարկությունը`ՀԱԱՊ-ի տնօրենների խորհրդի համար առաջադրված թեկնածուները հակիրճ ներկայացրին ՀԱԱՊ-ի նպատակներին աջակցելու իրենց տեսլականը: Ընդհանուրժողովը ՀԱԱՊ-ի նախագահ վերընտրեց«ՔոնթուրԳլոբալ Հիդրո Կասկադ» ՓԲԸ գլխավոր տնօրենԱրա Հովսեփյանին:Վերջինս հանդիսանում է էներգետիկ ոլորտի ամենախոշոր ամերիկյան ներդրումը Հայաստանում, որին է պատկանում Որոտան ՀԷԿ-ը:

Էլինա Մարկարյանըՙ «Կոկա-Կոլա Հելլենիկ Բոթլինգ Քամփնի Արմենիա» ընկերության hասարակական գործերի եւ հաղորդակցության տնօրենըեւԱհարոն Լեւոնյանը` «Սերաֆիմ Ինդաստրիս» ընկերության գլխավոր ֆինանսական տնօրենըընտրվեցինՀԱԱՊ-ի 1-ին եւ 2-րդ փոխնախագահ/գանձապետ պաշտոններում:

Ընդհանուր ժողովը ընտրեց նաեւ խորհրդի նոր տնօրենների կազմ, որը, համաձայն կանոնադրության, կղեկավարի երկու տարի ժամկետով:

Հայկ Ալոյան, «Լիդիան Արմենիա» ՓԲԸ-ի գործադիր տնօրեն

Իրինա Դումանյան, «Մենթոր Գրաֆիկս Սիմենս Բիզնես» ՓԲԸ-ի գլխավոր տնօրեն

Դիանա Գազիյան, «Էյչ-Էս-ԲՍի Բանկ Հայաստան» ՓԲԸ-ի հաղորդակցության ղեկավար

Կարեն Գարասեֆերյան, «Ջեյ Թի Այ Արմենիա» ՓԲԸ-ի կորպորատիվ գործերի եւ հաղորդակցության ղեկավար

Տիգրան Գասպարյան, «Քեյ-Փի-Էմ-Ջի Արմենիա» ՍՊԸ-ի գլխավոր տնօրեն/գործընկեր

Աշոտ Ղազարյան, «Հայաստանի Ամերիկյան Համալսարանի» փոխնախագահ

Դիանա Ղազարյան, «Մայքրոսոֆթ» կորպորացիայի հայաստանյան մասնաճյուղի տնօրեն

Արթուր Հովհաննիսյան, «Սիներջի Ինթերնեշնըլ Սիսթըմզ» ընկերության գործադիր տնօրեն

Դավիթ Սարգսյան, «Ամերիա» ՓԲԸ-ի գլխավոր տնօրեն, գործընկեր

2019 թվականին ՀԱԱՊ-ը կշարունակի իր գործունեությունը ծավալել մտավոր սեփականության իրավունքների պաշտպանության,Հայաստանում լավագույն միջազգային փորձի ներդրման, ՀԱԱՊ-ի կողմից ստեղծած «Պատասխանատու գործարարություն» նախագծի շրջանակներում կորպորատիվ սոցիալական պատասխանատվության աշխատանքների ուղղությամբ:ՀԱԱՊ-ը իր աշխատանքային խմբերի եւ կոմիտեների միջոցով կաջակցի երկրում իրականացվող բարեփոխումներինՙ միեւնույն ժամանակ համագործակցելով այլ պալատների հետ, ինչպես նաեւ կընդլայնի համագործակցությունը տարածաշրջանային եւ եվրոպական Ամերիկայի առեւտրի պալատների հետ:

ՀԱԱՊ-ը անկախ բիզնես ասոցիացիա է, որը Հայաստանում գործում է 2000 թվականից եւ ներկայացնում է տնտեսության գրեթե բոլոր ոլորտների ավելի քան130 անդամ կազմակերպությունների շահերը: Այն նպատակ է հետապնդում ամրապնդել հայ-ամերիկյան տնտեսական հարաբերությունները եւ բարելավել բիզնես մթնոլորտը եւ ներդրումային միջավայրը Հայաստանում: ՀԱԱՊ-ը հանդիսանում է ԱՄՆ-ի առեւտրի պալատի եւ Ամերիկայի առեւտրի պալատների Եվրոպական խորհրդի անդամ:

***

Հավելյալ տեղեկությունների համար կապվեք

Գործադիր տնօրեն Վանանե Արարքցյանի հետ

Հեռ. +374 10 599 187

Էլ. փոստ` vanane. ararktsyan@amcham.am

Վեբ կայք` www.amcham.am

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #44, 23-11-2018

AZG Daily #44, 22-11-2019

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ