RSS | FACEBOOK | PDF
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
#042, 2018-11-09 > #043, 2018-11-16 > #044, 2018-11-23 > #045, 2018-11-30 > #046, 2018-12-07

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #44, 23-11-2018



Տեղադրվել է` 2018-11-24 03:30:31 (GMT +04:00)


Ընթերցված է` 1666, Տպվել է` 263, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ՑԱՎԱԿՑՈՒԹՅՈՒՆ

Ցավովՙ Ռ.Կ.

Ալեքսանյան ընտանիքին, Կահիրե

Կեսօր է. հնչեց Սրբազան Հոր հեռախոսազանգը, եւ նրա հետ խոսելու բավականությունս մթագնվեց ցավալի լուրով: Մեզ հավերժ հրաժեշտ տվեց Վիլլին:

Ինձ համար ավելի հարազատ ու սրտամոտ է Վահանըՙ Ալեքսանյանը, իմ 45 տարվա ընկերն ու բարեկամը:

Մեծ ցավ ապրեցի ու մի պահ ետ գնաց տարիների ժապավենը, որի վրա կարմիր գծի նման դաջված է իր ժողովրդի անմնացորդ նվիրյալը, իր որդեգրած գաղափարախոսության հավատավորը, Հայրենիքի թիկունքին կանգնած զինվորը:

Պահը չէ թվարկելու, մեկնաբանելու Վահանի տեղն ու դերը սփյուռքում, սակայն ցավալի առիթն է մխիթարանքի ու ցավակցության խոսք ասելու տիկին Սիպիլին, Տիգրանին, Աստղիկին, Լիպարիտին եւ ողջ եգիպտահայությանը, մեծագույն կորստի առիթով:

Հավատանք, որ Վահանի ազնիվ հոգին մեզ հետ է, նա կհիշվի իր բարի ժպիտով, քաղաքավար ու քաղաքակիրթ վարք ու բարքով, բայց ցավոքՙ սփյուռքի իրականության մեջ բաց կմնա Վահան Ալեքսանյան երեւույթը:

Խմբ. կողմից.- Վահան Ալեքսանյանի հայաստանյան գործունեությանը ծանոթ չեղողների համար նշենք, որ անկախության առաջին տարիներին Հայաստանում մեծագումար ներդրում կատարողներից մեկն էր նա, Benetton հայտնի ֆիրմայի ներկայացուցիչը, որ ոչ միայն վաճառատեղի ստեղծեց, այլեւ հյուսվածեղենի գործարանՙ որտեղ կարվում էին Benetton-ի արտադրատեսակները, որոնք արտասահմանի նկատմամբ իրենց գնային մատչելիությամբ, հատկապես գրավիչ էին, այդ օրերին, զբոսաշրջիկների համար: Ափսոս, որ Ալեքսանյանի այդ եւ մյուս ձեռնարկները զոհ գնացին խարդախների ախորժակին:

Կարիք կա՞ հիշեցնելու, որ Վահան Ալեքսանյանը ռամկավար էր:

Միանում ենք ցավակցություններին:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #44, 23-11-2018

AZG Daily #34, 13-09-2019

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ