RSS | FACEBOOK | PDF | PDF-Culture
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
#042, 2018-11-09 > #043, 2018-11-16 > #044, 2018-11-23 > #045, 2018-11-30 > #046, 2018-12-07

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #44, 23-11-2018



Տեղադրվել է` 2018-11-24 03:30:31 (GMT +04:00)


Ընթերցված է` 1747, Տպվել է` 263, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ՎԻՎԱՍԵԼ-ՄՏՍ. ԻՐԱԿԱՆԱՑՎԱԾ ԽԱՂԱՐԿՈՒԹՅԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՈՒՄ ՀԱՋՈՂԱԿ Է ԴԱՐՁԵԼ 18 ԳՆՈՐԴ

3 ավտոմեքենա եւ 15 սմարթֆոն

ՎիվաՍել-ՄՏՍ-ը հերթական անակնկալն է մատուցել իր հաճախորդներին: 18 հոգու համար շահավետ գնումը դարձել է նաեւ խաղարկությամբ հաղթելու առիթ: Նրանցից 15-ը դարձել է «Honor 9 Lite» սմարթֆոնի, իսկ երեքըՙ «Kia Rio X-line» մակնիշի ավտոմեքենայի սեփականատեր: Հաջողակ գնորդներն անակնկալ նվերները ստացել են ընկերության գլխամասային գրասենյակում կազմակերպվածՙ հանդիսավոր արարողության ընթացքում: Ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը հանձնել է խաղարկված սմարթֆոններն ու ավտոմեքենաների բանալիները:

«Իրականացված խաղարկությունը հաճելի անակնկալի հնարավորություն է ընձեռել ոչ միայն մեր բաժանորդներին, այլեւ ցանկացած գնորդի, ով օգտվել է մեր սպասարկան կենտրոններում իրականացված վաճառքից: Հասարակության լայն շրջանակներին օգտակար լինելու մոտեցումը բխում է մեր ընտրած ռազմավարությունից: Դա վերաբերում է ոչ միայն սոցիալական ուղղվածության ծրագրերի իրականացմանը, այլեւ սպասարկման ոլորտում առաջարկվող ծառայություններին: Շնորհավորում եմ հաջողակ հաղթողներին եւ շնորհակալություն հայտնումՙ մեր ծառայություններից օգտվողներին»,-ասել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը :

Հիշեցնենք, որ օգոստոսի 17-ից սեպտեմբերի 30-ն ընկած ժամանակահատվածում, ՎիվաՍել-ՄՏՍ-ի սպասարկման կենտրոններից 30 900 դրամ եւ ավելի արժողությամբ սմարթֆոնների գնորդները մասնակցել են «Honor 9 Lite» սմարթֆոնների եւ «Kia Rio X-line» մակնիշի ավտոմեքենաների խաղարկություններին:

Ծրագրային ապահովմամբ իրականացված խաղարկության հաղթողներն ընտրվել են պատահականության սկզբունքով: Խաղարկվել են գնված սմարթֆոնների IMEI (նույնականացման) կոդերը: Գնորդները տեղեկացվել են խաղարկության անցկացման կարգի եւ կանոնների մասին: ՎիվաՍել-ՄՏՍ-ն իր ֆեյսբուքյան պաշտոնական էջով, ստեղծել է խաղարկության ամբողջ ընթացքին հետեւելու հնարավորություն: Ավելինՙ այդ ամենը տեսանկարահանվել է:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #44, 23-11-2018

AZG Daily #28, 19-07-2019

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ