RSS | FACEBOOK | NLA
ԼՐԱՀՈՍ | ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ


«ԱԶԳ» ՇԱԲԱԹԱԹԵՐԹԻ ԸՆԹԵՐՑՈՂՆԵՐԻՆ. Սիրելի «ԱԶԳ»ականներ, այս օրերի համար ոչ անսպասելի հանգամանքների պատճառով, «ԱԶԳ» շաբաթաթերթի հունիսի 5-ի համարի նյութերը հրապարակվում են վաղը՝ 6 հունիսի առավոտից սովորական՝ azg.am ԼՐԱՀՈՍ հպման տակ, եւ, միաժամանակ, azgonline.am մեր կայքէջերում։ Գումարած թերթում լույս տեսած նյութերի հրապարակվում են նաեւ այլ հոդվածներ ու մեկ հարցազրույց, որոնք տեղի սղության պատճառով դուրս են մնացել թերթի էջերից։ Ապավինում ենք ընթերցողների ներողամտությանը՝ կամքից անկախ պատճառներով պատահած ուշացման համար։ Խմբագրություն

ԼՐԱՀՈՍ    |    «ԱԶԳ»-Ի ՎԵՐՋԻՆ ՀԱՄԱՐԸ
#042, 2018-11-09 > #043, 2018-11-16 > #044, 2018-11-23 > #045, 2018-11-30 > #046, 2018-12-07

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #44, 23-11-2018



Տեղադրվել է` 2018-11-24 03:30:31 (GMT +04:00)


Ընթերցված է` 3199, Տպվել է` 268, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ՊՐՈՖ. ՀԱՆՆԻԲԱԼ ՏՐԵՅՎԻՍԸՙ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ

Հ.Ծ.

Պրոֆ. Հաննիբալ Տրեյվիսը Մայամիի Ֆլորիդա միջազգային համալսարանի իրավաբանական ֆակուլտետի դասախոսներից է: 1999-ին Հարվարդի իրավաբանական ֆակուլտետը գերազանց ավարտած պրոֆեսորը հեղինակն է վերջերս լույս տեսած «Ասորիների ցեղասպանությունը: Մշակութային եւ քաղաքական ժառանգություններ» գրքի: Ունի հրատարակված բազմաթիվ հոդվածներ ցեղասպանության եւ միջազգային իրավունքի վերաբերյալ: Դասախոսություններ է կարդացել ՀԲԸՄ-ի, Ամերիկայի հայկական համագումարի, Հարյուրամյակի ծրագիր հիմնադրամի եւ Հարավային Կալիֆոռնիա համալսարանի հայագիտական ուսումնասիրությունների ամբիոնի հովանավորությամբ կազմակերպված միջոցառումներում: Մորական նախնիները Հաքյարիի եւ Ուրմիայի ավանդական ասորական շրջանների բնակիչներից են եղել: Իր բացատրությամբ Հաննիբալ անունը սեմական ծագում ունի եւ նշանակում է «Բաալի (Աստծո) ողորմածությամբ»:

Հարգարժան պրոֆեսորը հոկտեմբերի 27-ին Ուոթերթաունի հանրային գրադարանում խոսել է Առաջին աշխարհամարտի ժամանակաշրջանում քրիստոնյաների (ասորիներ, հույներ, հայեր) եւ եզդիների դեմ օսմանյան թուրքերի եւ քրդերի իրագործած ցեղասպանությունների մասին, տեղեկացնում է անկախ լրագրող Դավիթ Բոյաջյանը : «Փախստականների վիճակը եւ ցեղասպանության օրենքը: Ասորիներ, հայեր, հույներ եւ եզդիներ» վերնագրով դասախոսության ընթացքում, կազմակերպված Մասաչուսեթսի ամերիկա-ասորիների ասոցիացիայցի (ՄԱԱԱ) կողմից, Տրեյվիսն անդրադարձել է նաեւ ներկա ժամանակաշրջանում Իրաքի եւ Սիրիայի ասորիների, եզդիների եւ հայերի դեմ կատարվող կոտորածներին, այս անգամ իսլամիստ ջիհադիստների կողմից:

Հաքյարիի տարածաշրջանում (հարավարեւելյան Թուրքիա) 1843-ին մոտ 10 հազար ասորիներ սպանվել եւ վաճառվել են որպես ստրուկներՙ օսմանյան բանակի եւ քրդական ցեղերի կարգադրությամբ: 1890-ականներին հայերից բացի, ըստ Տրեյվիսի, մոտ 25 հազար ասորի է կոտորվել: Իսկ համաշխարհային առաջին պատերազմի օրերին մոտ 250 հազար ասորի է սպանվել: Ասորիներն այդ եղեռնը «սեյֆո» են անվանում, որ նշանակում է «թուր», արաբերեն «սեյֆ» բառից:

Եզդիներն իրենց համարում են որոշակի, կամ յուրահատուկ էթնո-կրոնական խմբավորում: Նրանք խոսում են կուրմանջի (քրդերենի տարբերակ) լեզվով: Նրանք էլ են ենթարկվել ջարդերի 20-րդ դարում: Ներկայիս ապրում են հիմնականում Իրաքում եւ Սիրիայում: Նաեւ Հայաստանում:

Դավիթ Բոյաջյանը միջոցառման վերջում հանդիպում է ունեցել ՄԱԱԱ-ի նախագահ Նինոս Հաննայի (հոր նախնիները դիյարբեքիրցի, մոր նախնիներըՙ խարբերդցի) եւ պրոֆ. Սարգոն Ջորջ Տոնապետի (Ռոուդ Այլենդի համալսարանից, հոր նախնիներըՙ Խարբերդից) հետ եւ առաջարկել նրանց ավելի սերտ համագործակցել հայկական համայնքի հետ:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #44, 23-11-2018

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ