RSS | WAP | FACEBOOK | PDF | PDF-Culture
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ "ԱԶԳ-ՄՇԱԿՈՒՅԹ" ՀԱՎԵԼՎԱԾԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՄԱՐԸ
#040, 2018-10-26 > #041, 2018-11-02 > #042, 2018-11-09 > #043, 2018-11-16

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #42, 09-11-2018



Տեղադրվել է` 2018-11-09 20:05:26 (GMT +04:00)


Ընթերցված է` 3123, Տպվել է` 507, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ԿԱՆԳՆԵՑՐԵ՛Ք ՏԽՈՒՐ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ

Մ.Խ.

Այս շաբաթ Որոտան-Խնձորեսկ ավտոճանապարհին տեղի ունեցած ողբերգական վթարի հետեւանքով զոհվել է չորս զինծառայող, ձորը գլորված զինվորական բեռնատարի շատ զինծառայողներ վիրավորվել են: Այս փաստին հնրավոր չէ անդրադարձ չանել` վերլուծաբան լինես, թե ՀՀ սովորական քաղաքացի: Սա պարզապես խայտառակություն է` խաղաղ պայմաններում բանակում շարունակվող մահերի ֆոնին` այս դեպքն ամենցնցողն էր վերջին շրջանում, որը ոչ մի կերպ ծածկադմփոց անել չի ստացվի: Կատարվածի տեխնիկական պատասխանատուներին ու հենց հրամանատարներին պետք է այնպիսի պատասխանատվության ենթարկվել, որ մեր բանակի ղեկավար կազմում վերջապես արթնանան քնից, ու զուտ խոստումներ շռայլելուց եւ տեսախցիկների առաջ պոզա ընդունելուց բացի` ամեն ինչի համար պատասխան տալու գիտակցումով ծառայեն:

Պարոն Տոնոյան, ի՞նչ է կատարվում, ինչո՞ւ են մեր զինվորներն առանց կռվի զոհվում: Առժամանակ մի կողմ թողեք միջազգային հարթակների դիվանագիտական աշխատանքը եւ խորությամբ զբաղվեք բանակի ներքին խնդիրները կարգավորելով` առանց մեր զինվորներին դարձնելու նոր իշխանության սոսկ քարոզչական հետնապատկեր: Լրջորեն ու խորքից ամեն բան փոխեք բանակում, կանգնեցրեք տխուր վիճակագրությունը, ոչ թե միայն մակերեսի առաջնապատկերը գունավորեք: Գոնե վերջին դեպքի հետ կապված արագ վերանայեք մոտեցումը` հնարավոր չէ՞ փորձառու վարորդների նստեցնել զինվորների տեղափոխող մեքենաների ղեկին, էս էլ որ դեպքն է` մեր զինվոր երեխեքը զոհվում են խաղաղ պայմաններում:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #42, 09-11-2018

AZG Daily #43, 16-11-2018

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-րդ ՏԱՐԵԼԻՑ

Armenian Genocide

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹԻ ՆՈՐ ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐՆԵՐՆ ԵՆ

ԱԶԴԱԳԻՐ