RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ

WWW.AZGONLINE.AM
2020-11-27 12:16:23ՀՀ-ն պարտավոր է դադարեցնել եռակողմ հայտարարության իրականացումը մինչև․․․
2020-11-27 11:56:10Արցախի պարետի և Արայիկ Հարությունյանի հրամանով առևանգվել է նաև Ալեքսանդր Քանանեանը․ քաղաքագետ
2020-11-25 21:43:50Ռուս խաղաղապահների համազգեստով ադրբեջանցներ են մտել հայկական գյուղեր(տեսանյութ)
2020-11-25 12:31:45Հայաստանն ինքն էր հրաժարվել անօդաչուների դեմ ռուսական համակարգերից
2020-11-24 16:11:51Թուրքիան զինյալներով է վերաբնակեցնում Արցախը
#039, 2018-10-19 > #040, 2018-10-26 > #041, 2018-11-02 > #042, 2018-11-09 > #043, 2018-11-16

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #41, 02-11-2018



Ճանաչենք մեր հայրենակիցներին

Տեղադրվել է` 2018-11-02 00:10:07 (GMT +04:00)


Ընթերցված է` 1583, Տպվել է` 189, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ՈԼՈՐՏՆԵՐԸ

Թարգմ. ՀԱԿՈԲ ԾՈՒԼԻԿՅԱՆԸ, (AGBU Insider: Vol. 8, Aug. 2018

Ինչպե՞ս է Կարմա Էքմեկջին նավարկում միջազգային դիվանագիտական խճճված իրավիճակներում

Երբ Կարմա Էքմեկջին ընկճվում է տեսնելով իր շուրջը կատարվող անարդարությունները, անմիջապես դիմում է Անտուան դը Սենթ-Էքզյուպերիի ոգեշնչող «մենք չենք կարող միաժամանակ լինել ե՛ւ պատասխանատու, ե՛ւ հուսահատ» խոսքերին, որպեսզի վերագտնի իր ուժն ու նպատակադրվածությունը: Որպես Լիբանանի նախարարների խորհրդի գրասենյակի միջազգային գործերի եւ հարաբերությունների բաժնի պետ Էքմեկջին պարտավորվել է միանգամընդմիշտ հեռու վանել հուսահատությունը պատերազմներից հոգնատանջ Լիբանանում եւ քաղաքացիներին հույս ու հավատ ներշնչել ապագայի նկատմամբ:

Նա 2009-ից վարչապետ Սաադ Հարիրիի խորհրդատուն է եւ արդեն մեծ փորձ է կուտակել հանդես գալով միջագային դիվանագիտական բարձր մակարդակներում: Քաղաքական կարիերայի նկատմամբ հետաքրքրասիրությունը նրա մեջ արթնացել է Բեյրութի Ամերիկյան համալսարանում սովորելու տարիներին:

«Ուսանողական ընտրություններին մասնակցելն ու հակամարտությունների կարգավորման դասընթացներին նորանոր ունակություններ ձեռք բերելը մեծ դեր խաղացին իմ կյանքում», խոստովանում է Կարման: Պետական կառավարման գծով մագիստրոսի գիտական աստիճան է ստացել 2006-ին Ամերիկայի Կոլումբիա համալսարանի միջազգային հարաբերությունների ֆակուլտետից, որտեղ որպես խոստումնալից ուսանող ԱՄՆ պետքարտուղարությունը նրան Ֆուլբրայթ կրթաթոշակին է արժանացրել:

Ներկայիս նա դասավանդում է Բեյրութի Ամերիկյան համալսարանում. «Ես միշտ ցանկացել եմ հնարավորություններիս սամհաններում ծառայել իմ ծննդավայրին եւ իմ այդ աշխատանքով լավագույնս կարող եմ կատարել այդ պարտականությունը: Հավատացած եմ, որ Լիբանանի ամուր կապերը միջազգային հասարակության հետ վճռորոշ դեր կարող են խաղալ երկրի քաղաքական, տնտեսական եւ անվտանգության գործում», նշում է Էքմեկչին:

Բայց նա քաջ գիտակցում է, որ քաղաքական եւ դիվանագիտական աշխատանքն ունի իր մարտահրավերները, եւ երկար ժամանակ, գուցե տասնամյակներ են պետք, որպեսզի տեսնես քո անձնուրաց աշխատանքի արդյունքները: «Դիվանագիտությունը այնպիսի աշխատանք չէ, որտեղ դու կարող ես անմիջական առաջընթաց կամ վարձատրություն զգալ: Այսօրվա աշխատանքի արդյունքները մեր զավակները կամ նույնիսկ թոռները կարող են քաղել: Ձեռնարկատերը երեկոյան տուն կարող է գնալ եւ հաշվել, թե ինչքան է վաստակել կամ կորուստ կրել, ըստ այդմ ծրագրելու համար իր հետագա գործունեությունը: Դիվանագիտության մեջ այդպես չէ»:

Հակառակ այս իրողության, նա ետ չի կանգնել շարունակելու իր կարիերան, երբեք չի վհատվել: Ավելին, 2012-ին «Diplomatic Courier-ի» կողմից ընդգրկվել է 33 տարեկանից ցածր 99 արտաքին քաղաքականության առաջնորդների ցուցակում, ինչպես նաեւ բրիտանական կառավարության 2016 թվի միջազգային առաջնորդների ծրագրի կողմից ճանաչվել որպես առաջնակարգ դիվանագետ:

Իր վճռականության համար նա պարտական է իր ծնողներին, տատիկին ու պապիկին, որոնք հաստատակամության եւ ճկունության կատարյալ տիպարներ են հանդիսացել:

«Նրանք իրենց ճակատագրի տերն են եղել, մազապուրծ փախչելով Ցեղասպանությունիցՙ ջանասիրաբար աշխատել են նոր կյանք վարել այստեղ Լիբանանում, որ նրանց գրկաբաց է ընդունել: Նրանց բնորոշ այդ գծերը ինձ են փոխանցվել: Ես հպարտ եմ նրանցով», հաստատում է Կարման:

Նա նաեւ երախտագիտությամբ է խոսում Հայկական բարեգործական ընդհանուր միության մասին, որ կարեւոր դեր է խաղացել իր կյանքում, հատկապես էական արժեքներն իր մեջ սերմանելու առումով: Կազմակերպության հետ առնչվել է ինչպես Բեյրութում, այնպես էլ Փարիզում: Եղել է սկաուտական շարժման եւ աղջիկների «Անդրանիկ» բասկետբոլի խմբի անդամ: Դրանցում նա ձեռք է բերել թիմային աշխատանքի, համբերության եւ կարգապահության հատկանիշները, որոնք նա փոխանցում է իր երկու որդիներինՙ Ռային եւ Յանին:

Իր կարիերայի ընթացքում նա, այնուամենայինվ, նկատել է, որ այդ բնագավառում հսկայական սեռական անհավասարություն գոյություն ունի, կանայք քիչ են ներգրավված: Իրավիճակը բարելավելու համար Էքմեկջին պարտավորվել է խրախուսել կանանց ավելի մեծ ներգրավվածություն ունենալ քաղաքականության եւ հատկապես միջազգային հարաբերությունների ասպարեզում:

Օգտագործելով «Instagram-ի» իշխանությունըՙ հաղորդակցվելու երիտասարդ դիվանագետների հետ, նա վերջերս հիմնել է «Diplowomen»ՙ դիվանագիտությունը որպես գործունեություն ընտրած կանանց շարժումը, հասնելու համար իր նպատակին:

Հանրային ծառայություններում եւ դիվանագիտության ապարեզում գործունեություն ծավալելու ձգտող երիտասարդներին, կանանց թե տղամարդկանց, Էքմեկչին նույն խորհուրդն է տալիս. «Դիվանագիտությունը խստապահանջ ասպարեզ է: Պահանջում է ինչպես երիտասարդական եռանդ ու խանդավառություն, այնպես էլ համեստություն եւ նվիրվածություն: Այդ ասպարեզում պետք է աշխատել հանգիստ ու զուսպ, շրջահայաց կերպովՙ ընդհանուրի բարօրության համար, եւ ոչ թե անձնական ճանաչում ձեռք բերելու ձգտումով: Եթե փառք ու պատիվ եւ համբավ եք որոնում, ուրեմն ընտրեք մեկ այլ բնագավառ: Դիվանագիտությունը ձեր տեղը չէ: Դիվանագետի աշխատանքում ժամանակն է մեծագույն դատավորը: Նա է վճռումՙ ճի՞շտ եք վարվել, թե՞ սխալ»:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #41, 02-11-2018

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ