RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ

WWW.AZGONLINE.AM
2020-09-25 22:24:39ՌԴ «Կապուստին Յար» զորավարժարանում ավարտվեց «Կովկաս-2020» զորավարժությունների հիմնական փուլը
2020-09-25 21:44:02Պատժել ցանկացած լկտի դրսևորում թշնամու կողմից… (տեսանյութ)
2020-09-25 20:53:27Բաքուն Արցախի ժողովրդին չի կարող շեղել ընտրած ճանապարհից. ԱՀ նախագահ Հարությունյան
2020-09-25 20:00:50«Շատ արագ են կատարում». Ծառուկյանի կալանավորման հարցի վերաբերյալ որոշումը կհրապարակվի այսօր
2020-09-25 19:59:59ՍԴ փոխնախագահի ընտրությունը հետաձգվել է մինչև երկուշաբթի
#039, 2018-10-19 > #040, 2018-10-26 > #041, 2018-11-02 > #042, 2018-11-09 > #043, 2018-11-16

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #41, 02-11-2018



ԹԵԺ ԿԵՏ

Տեղադրվել է` 2018-11-02 00:10:07 (GMT +04:00)


Ընթերցված է` 1527, Տպվել է` 207, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ՍԻՐԻԱՅԻ ՎԵՐԱԿԱՆԳՆՈՒՄԸ ՈՐՊԵՍ ԵՎՐՈՊԱՅԻ ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ԽՆԴԻՐ

Պ.Ք.

Սիրիացի փախստականները վնասեցին Մերկելին

Եվրոպան պետք է ջանքեր եւ դրամական միջոցներ ներդնի Սիրիայի վերականգնման գործում, վստահ է Մերձավոր Արեւելքի մասնագետ Յիլ Կեպելը : Ինչպես փորձագետը նշում է La Depeche թերթին տված հարցազրույցում, ջիհադիստների հայրենադարձությունը, Եվրոպայի ներգաղթային ճգնաժամը եւ այդ կապակցությամբ ծայրահեղ աջ քաղաքական ուժերի ժողովրդականության աճը ապացուցում են, որ Մերձավորարեւելյան տարածաշրջանի վերականգնման մեջ ներդրումների իրականացումը ոչ թե այլասիրության դրսեւորում է, այլ կարեւորագույն ռազմավարական խնդիր Եվրոպայի համար եւ խաղաղության հիմնական երաշխիքը:

Սիրիական հակամարտության մեջ բարձրակետը հաղթահարվա՞ծ է արդյոք, թե՞ ամեն ինչ դեռ առջեւում է: Այս հարցի պատասխանը կախված կլինի Իդլիբի խնդրի կարգավորման եղանակից: Այն նահանգում, որտեղ ներկայումս կենտրոնացած են ավելի քան 60 հազար ապստամբներ, ինչպես նաեւ Սիրիայում գտնվող բոլոր ջիհադիստները, հրադադարը կխախտվի՞ արդյոք Ռուսաստանի կողմից, ինչպես դա ցանկանում են խնդրի շուտափույթ ռազմական կարգավորմանը ձգտող Իրանը եւ Սիրիայի վարչակարգը, թե՞ կընտրվի Թուրքիայի նախընտրած բանակցությունների ուղին:

Ռեջեփ Թայիփ Էրդողանի համար սա առաջնահերթ հարց է, քանի որ տնտեսապես թուլացած Թուրքիան իր վիճակի չէ միլիոնավոր նոր փախստականներ ընդունել ի հավելումն երկրում արդեն գտնվող 3,5 մլն սիրիացի փախստականների: Սիրիական պատերազմի ավարտման հենց այս համատեքստում կարելի է քննության առնել նաեւ Ստամբուլի սաուդյան գլխավոր հյուպատոսությունում սպանված սաուդցի ընդդիմադիր լրագրող Ջամալ Խաշողջիի գործը:

Օրըստօրե վերլուծելով Խաշողջիի սպանության մանրամասնություններըՙ Էրդողանն այժմ վերահսկում է մերձավորարեւելյան գլխավոր պատմության օրակարգը, նշում է Կեպելը, ընդգծելով, որ Էրդողանը այդ «պարտիան խաղարկել է Մաքիավելիի ոճով»: Տարաձայնություն մտցնելով ԱՄՆ-ի եւ Սաուդյան Արաբիայի փոխհարաբերությունների մեջ եւ միեւնույն ժամանակ իր երկիրը ներկայացնելով որպես մաքրաբարո մերձավորարեւելյան տերություն, Թուրքիայի առաջնորդն այժմ կարող է ակնկալել Միացյալ Նահանգների եւ Քաթարի աջակցությունը սիրիական ճգնաժամի լուծման մեջ: Այս ամենը Թուրքիային դնում է «շախմատի խաղատախտակի մեջտեղում, ինչպես նաեւ Ռուսաստանի նկատմամբ ոժի դիրքերում»: Նման իրավիճակը պետք է խանգարի Իդլիբում ռազմական սցենարի գործադրմանը:

Ըստ որում, Իդլիբում գտնվող 2 հազար եվրոպացի ջիհադիստները տարօրինակ կերպով «մանրադրամ» են դարձել Դամասկոսի եւ քրդերի հետ եվրոպացիների բանակցություններում: Ֆրանսիայի նախորդ նախագահը Սիրիայի նկատմամբ վարում էր ավելի շուտ իդեալիստական եւ գաղափարախոսական, քան իրատեսական քաղաքականությունՙ չնկատելով սիրիացիներին «պատանդ վերցրած» ջիհադիստներին: Ֆրանսիայի ներկայիս նախագահ Էմանյուել Մակրոնը կապեր է պահպանում Թուրքիայի եւ Ռուսաստանի հետՙ նպատակ ունենալով որոշումներ մշակել Սիրիայի հետպատերազմյան ճակատագրի վերաբերյալ: Նկատի ունենալով, որ Ռուսաստանը բավարար տնտեսական զորություն չունի Սիրիայի վերականգնման համար եւ չի կարող միայնակ քաղաքական անցում իրականացնել այդ երկրում, իսկ ասիական տերությունները շահագրգռված են առաջին հերթին շահույթների կորզմամբ, Եվրոպան պետք է իր ջանքերը եւ ֆինանսական միջոցները ներդնի Սիրիայի քաղաքական վերականգնման մեջ, վստահ է փորձագետը: Ջիհադիստների հայրենադարձությունը, այդ կապակցությամբ Եվրոպայում աջ ծայրահեղական ուժերի ժողովրդականության աճը ապացուցում են, որ Լեւանտի վերականգնմանը հատկացվող միջոցները ոչ թե այլասիրության դրսեւորում են, այլ կարեւորագույն ռազմավարական խնդիր եվրոպացիների համար, թեեւ նրանց ղեկավարները կարող են եւ չգիտակցել դա:

Լեւանտը պետք է վերստին դառնա կամուրջ Մերձավոր Արեւելքի ու Եվրոպայի միջեւ, ինչպես նաեւ պետք է վերականգնի Դամասկոսի եւ Բեյրութի առեւտրականների ու ձեռնարկատերերի միջին խավի կարեւոր դերը, որն անհրաժեշտ է Մերձավոր Արեւելքում հավասարակշռությունը վերականգնելու համար:

Հենց սիրիացի փախստականներն են Գերմանիայում տեղի ունեցած վերջին իրադարձությունների պատճառներից մեկը: 2014-2016 թվականներին Գերմանիան ընդունեց Եվրոպա հասած սիրիացի փախստականներին: Ներկայումս Սիրիայում իրավիճակը փոքր-ինչ հանդարտվել է, բայց հակամարտության նոր սրման դեպքում Եվրոպան կարող է գործ ունենալ փախստականների նոր ալիքի հետ: Գերմանիան դեռ չի «մարսել» փախստականների զանգվածային ներգաղթի առաջին ալիքը, իսկ նոր ալիքներից առհասարակ կարող է գլուխ չհանել: Կանցլեր Անգելա Մերկելը օրերս հրաժարական տվեց Քրիստոնեադեմոկրատական միության առաջնորդի պաշտոնից, ինչը նշանավորում է գերմանական ու եվրոպական քաղաքականության մեջ նրա առաջատար ժամանակաշրջանի ավարտը, արձանագրում է The Guardian թերթը:

Մերկելը Գերմանիայի կանցլերի պաշտոնը զբաղեցնում է արդեն չորրորդ անգամ անընդմեջ: Հաջորդ ժամկետով չվերընտրվելու նրա որոշումը պայմանավորված է երկրամասային մի շարք ընտրություններում Մերկելի կուսակցության կրած անհաջողություններովՙ Բավարիայում եւ Հեսսենի երկրամասում: Չնայած մերձավորարեւելցի միլիոնավոր գաղթականների առջեւ Գերմանիայի սահմանները բացելու Մերկելի որոշումը ոմանք համարում են մարդասիրութան դրսեւորում, շատերը կանցլերի արագացված հեռացումից հետո երկրի սահմանների բացման մեջ տեսնում են կանցլերի վաղաժամկետ հրաժարականի եւ նրա կուսակցության պառակտման, ինչպես նաեւ հականերգաղթային կուսակցությունների հեղինակության աճի ակունքները: Թեեւ Մերկելի կանցլերության ժամկետն ավարտվում է 2021-ին, որոշ մեկնաբաններ հավանական են համարում, որ քաղաքական իրադրության պատճառով նա կարող է ավելի շուտ հեռանալ:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #41, 02-11-2018

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ