RSS | FACEBOOK | NLA
ԼՐԱՀՈՍ | ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ


ԼՐԱՀՈՍ    |    «ԱԶԳ»-Ի ՎԵՐՋԻՆ ՀԱՄԱՐԸ
#039, 2018-10-19 > #040, 2018-10-26 > #041, 2018-11-02 > #042, 2018-11-09 > #043, 2018-11-16

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #41, 02-11-2018



Տեղադրվել է` 2018-11-02 00:10:07 (GMT +04:00)


Ընթերցված է` 1479, Տպվել է` 191, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ԱՎԵԼԻ ՀԻՆ, ՔԱՆ...

ԳԵՎՈՐԳ ԳՅՈՒԼՈՒՄՅԱՆ

Շաբաթներ շարունակ հանրության շրջանում հուզմունքի ու բողոքի մեծ ալիք էին բարձրացրել Քարահունջի պեղումները: Իհարկե, պեղումներ բառը ճիշտ չէ, քանի որ, համաձայն տարածված լուսանկարների ու տեսանյութերի, տեղի ունեցողը ոչ թե պեղում էր, այլՙ խեղում: Այո, խեղում, քանի որ հատուկ տեխնիկայով քարերն այնպես էին տեղից տեղ տեղափոխում, կարծես շինհրապարակի բետոնե սալիկներ լինեին:

Կոչերը շատ էին, ուղղվածՙ Մշակույթի նախարարությանը, մտավորականությանը, իհարկե, մայիսի 8-ից հետո այդպիսիք քիչ են մնացել, նաեւ` կառավարությանն ընդհանրապես:

Ճիշտ է, վարչապետի առաջնային անելիքը Քարահունջի աստղադիտարան լինել-չլինելը պարզելը չէ, ոչ էլ պեղումներին հետեւելը: Այդ գործով պետք է զբաղվի Մշակույթի նախարարությունը, որը, ինչպես երեւում է գործելաոճից, խորը մասնագիտական տեղատվություն է ապրում: Այնուամենայնիվ, զարմանալի էր, որ վարչապետը մինչեւ վերջ էլ չարձագանքեց բազմաթիվ բողոքներին, գոնեՙ ոչ պաշտոնական մակարդակով:

Ի դեպ, քանի որ առանձնակի կարծիք չեմ հայտնելու, որպես վերջաբան կնեշեմ միայն, որ «Հայերը եւ հնագույն Հայաստանը» աշխատության մեջ Պարիս Հերունին երեք մեթոդներով հստակ ներկայացրել է իր կատարած աստղագիտական, մաթեմատիկական ու ֆիզիկական հաշվարկները եւ հիմնավորել, որ Քարահունջը հիմնվել է 7500 տարի առաջ: Ավելին, ի հեճուկս սնահավատներիՙ Հերունու գործածած առաջին մեթոդով, որը մեծ տարածում ու արդյունավետություն ունի գիտական ասպարեզում, որոշվել է նաեւ Սթոունհենջի տարիքը:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #41, 02-11-2018

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ