RSS | FACEBOOK | PDF | PDF-Culture
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
#038, 2018-10-12 > #039, 2018-10-19 > #040, 2018-10-26 > #041, 2018-11-02 > #042, 2018-11-09

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #40, 26-10-2018



Տեղադրվել է` 2018-10-26 00:04:47 (GMT +04:00)


Ընթերցված է` 2346, Տպվել է` 474, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ԱՄՓՈՓՎԵԼ ԵՆ ՄԻԿՐՈԷԼԵԿՏՐՈՆԻԿԱՅԻ 13-ՐԴ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՕԼԻՄՊԻԱԴԱՅԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ

Միկրոէլեկտրոնիկայի հերթականՙ 13-րդ ամենամյա միջազգային օլիմպիադայի եզրափակիչ փուլը կայացել է Հայաստանումՙ «Սինոփսիս Արմենիայի» ուսումնական դեպարտամենտում: Մրցույթին մասնակցող երկրների աշխարհագրությունն այդ փուլում եւս եղել է ներկայանալի. 38 մասնակիցՙ 18 երկրիցՙ ԱՄԷ-ից, ԱՄՆ-ից, Արգենտինայից, Բելառուսից, Բրազիլիայից, Գերմանիայից, Եգիպտոսից, Թաիլանդից, Իրանից, Հայաստանից, Հորդանանից, Սաուդյան Արաբիայից, Ռուսաստանից, Սերբիայից, Վիետնամից, Վրաստանից, Ուկրաինայից եւ Ուրուգվայից:

Մրցանակաբաշխության արարողությունը կայացել է Առնո Բաբաջանյանի անվան համերգասրահումՙ հանդիսավոր երեկոյի ընթացում:

Առաջին մրցանակակիր է դարձել Միլոշ Սրպսկոնՙ Սերբիայից:

Երկրորդ տեղը զբաղեցրել է Յե Դինգըՙ Գերմանիայից:

Երրորդ մրցանակին արժանացել է Ֆաբիան Տորրեսըՙ Ուրուգվայից:

2006 թ.-ին Հայաստանի վարչապետի բարձր հովանու ներքո մեկնարկած օլիմպիադան բացահայտում եւ ոգեւորում է մինչեւ 30 տարեկան տաղանդավոր ճարտարագետներին, կարեւոր դեր է խաղում միկրոէլեկտրոնիկայի կրթության հարցում, խթանում է ոլորտի զարգացմանըՙ Հայաստանում եւ մասնակից երկրներում: Այն երիտասարդ մասնագետների շրջանում մեծացնում է հետաքրքրությունը միկրոէլեկտրոնիկայի նկատմամբՙ ստեղծելով ոլորտի երիտասարդ մասնագետների համայնք, ինչպես նաեւ օգնում բացահայտել երիտասարդ մասնագետներիՙ ոլորտին առնչվող գիտելիքների մակարդակըՙ տարածաշրջանային կրթական ծրագրերում անհրաժեշտ ճշգրտումներ կատարելու նպատակով:

Օլիմպիադայի առաջին փուլին մասնակցել է 342 երիտասարդ, 22 երկրիցՙ ԱՄԷ, ԱՄՆ, Արգենտինա, Բելառուս, Բրազիլիա, Գերմանիա, Եգիպտոս, Էկվադոր, Թաիլանդ, Իրան, Կոլումբիա, Կոստա-Ռիկա, Հայաստան, Հորդանան, Սաուդյան Արաբիա, Ռուսաստան, Սերբիա, Վիետնամ, Վրաստան, Ուկրաինա, Ուրուգվայ եւ Ֆիլիպիններ: Առաջին փուլի 342 մասնակիցներից 88-ը ներկայացրել են մեր երկիրը:

Արդեն յոթ տարի, օլիմպիադան կազմակերպվում է Էլեկտրոնային եւ էլեկտրոնիկայի ճարտարագետների ինստիտուտի Թեստային տեխնոլոգիաների տեխնիկական խորհուրդի (IEEE TTTC) հետ համագործակցությամբ:

«Սինոփսիս Արմենիան» օլիմպիադայի նախաձեռնողն ու գլխավոր կազմակերպիչն է: Օլիմպիադայի գլխավոր գործընկերը ՎիվաՍել-ՄՏՍ-ն է: Գլխավոր աջակիցն է «Յունիքոմփ» ընկերությունը: Օլիմպիադայի հովանավորներից են նաեւ ՏՀՏ գործատուների միությունը, «Վիասֆեր» տեխնոպարկը, «ԻՆԳՈ ԱՐՄԵՆԻԱ» ապահովագրական ՓԲԸ-ն:

Հավելյալ տեղեկության համար այցելեք Միկրոէլեկտրոնիկայի միջազգային օլիմպիադայի կայքըՙ www.microelectronicsolympiad.org

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #40, 26-10-2018

AZG Daily #28, 19-07-2019

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ