RSS | FACEBOOK | PDF | PDF-Culture
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
#038, 2018-10-12 > #039, 2018-10-19 > #040, 2018-10-26 > #041, 2018-11-02 > #042, 2018-11-09

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #40, 26-10-2018



Տեղադրվել է` 2018-10-26 00:04:47 (GMT +04:00)


Ընթերցված է` 3639, Տպվել է` 484, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԳԻՏԱԺՈՂՈՎ ՆՎԻՐՎԱԾ ԵՐԵՎԱՆԻ 2800 ԱՄՅԱԿԻՆ

ՍՏԵՓԱՆ ՊԱՊԻԿՅԱՆ, Տեխնիկական գիտությունների թեկնածու

Երեւանի հիմնադրման 2800-ամյակին նվիրված միջազգային գիտաժովն իր աշխատանքներն սկսեց հոկտեմբերի 23-25-ը Երեւան քաղաքում: Այն կազմակերպել է Երեւան քաղաքի պատմության թանգարանը, ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտը, Երեւանի պետական համալսարանը:

Գիտաժողովի կազմակերպչական կոմիտեի նախագահն է Երեւանի պատմության թանգարանի տնօրեն Արմինե Սարգսյանը : Այստեղ երեք հիմնական բաժիններումՙ «Երեւանը հին եւ միջին դարերում», «Երեւանը նոր ժամանակներում», «Երեւանը նորագույն ժամանակներում» քննարկվեցին բազմաթիվ հարցեր հիմնականում նվիրված Երեւան քաղաքի տնտեսությանը, մշակույթին եւ այլ բնագավառներին: Մասնավորապես, Երեւանը Նանսեի աչքերով, Երեւանը հայ երաժշտության կենտրոն, Հին Երեւանը 20-րդ դարի առաջին կեսի լուսանկարներում, «Մշակ» լրագիրը Երեւանի մասին, երեւանյան քանդակների նորարարական միտումները, ինչպես նաեւ Երեւանի ջրաղացները:

Տողերիս հեղինակի զեկուցումը նվիրված էր վերջինիս: Ներկայումս Երեւան քաղաքում գործող ջրաղաց գոյություն չունի: Սակայն նախկինում Հրազդանի ձորում աշխատում էին ջրի ուժով աշխատող բազմաթիվ աղացներ, որոնք հացահատիկը դարձնում էին այլուր: Կարծում եմ ճիշտ կլիներ, որպեսզի վերականգնեինք գոնե մեկ ջրաղաց եւ այն Հրազդանի ձորում դարձնել տուրիստական հրապուրիչ եւ հրաշալի կենտրոն հայկական բոլոր սովորություններով հանդերձ:

Գիտաժողովի շրջանակներում տեղի ունեցավ «Երեւան. բրոնզի դարից վարդագույն տուֆի մայրաքաղաք» ցուցահանդեսի բացումը: Թանգարանի հնագիտական եւ կերպարվեստի հավաքածուների ցուցադրվող նմուշները ներկայացվում էին առաջին անգամ:

Բարձր մակարդակով կազմակերպված գիտաժողովը դարձել է ավանդական եւ մեծ դեր է կատարում Երեւան քաղաքի տնտեսության տարբեր ոլորտների զարգացման գործում:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #40, 26-10-2018

AZG Daily #28, 19-07-2019

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ