RSS | WAP | FACEBOOK | PDF | PDF-Culture
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
#038, 2018-10-12 > #039, 2018-10-19 > #040, 2018-10-26 > #041, 2018-11-02 > #042, 2018-11-09

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #40, 26-10-2018



ԳՈՒՅԺ

Տեղադրվել է` 2018-10-26 00:04:47 (GMT +04:00)


Ընթերցված է` 3490, Տպվել է` 489, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ՈՉ ԵՒՍ Է ՇԱՆԹ ԱՒԵՏԻՍԵԱՆԸ

Ցաւով կը յայտնենք, որ հոկտեմբեր 24-ին մահացած է եգիպտահայ աշխարահռչակ նկարիչՙ Շանթ Աւետիսեանը:

Հիւանդութեան հետ ունեցած նկարիչին երեքամեայ պայքարին եւ մահուան մասին լրատուութեան գուժած է մեծ նկարիչին քոյրըՙ Նայիրի Աւետիսեանը:

1951-ին, Գահիրէ ծնած, Ֆրանսայի եւ Քանատայի մէջ իր բարձրագոյն կրթութիւնն աւարտած եգիպտահայ նկարիչը աշխարհին ծանօթ է իր իւրայատուկ գործերով, որոնք շատ գեղեցիկ համադրումն են նկարիչին մէջ արմատաւորուած ե՛ւ հայ, ե՛ւ եգիպտական ազգային ժողովրդական աւանդներուն:

Հանրածանօթ նկարիչին գործերուն մէջ խորապէս յստակ են եգիպտական փարաւոնեան լայն պատկերներուն, արաբական եւ օսմանական երկրաչափական նմուշներուն, ճարտարապետական նախշերուն, եգիպտական ժողովրդական արուեստի, «Սուֆի» եւ «Զէն» գեղագիտական սկզբունքներուն տպաւորութիւնները:

Առանձնապէս նշանաւոր են մեծ նկարիչինՙ եգիպտական պատմութեան, արուեստի, եւ քաղաքական մեծ դէմքերու եւ գործիչներու նկարած պատկերները, որոնցմէ յիշենքՙ Ում Քուլսում, Ֆարիտ Ալ Աթրաշ, Ապտըլ Հալիմ Հաֆէզ, Ֆաթէն Համամա, Ասմահան, Ֆարուք Թագաւոր, Նախագահՙ Կամալ Ապտըլ Նասէր եւայլն:

Շանթ Աւետիսեանի գործերը ցուցադրուած են աշխարհի ամենատարբեր նշանաւոր ցուցահանդէսներու մէջ, ինչպէսՙ "The National Museum of African Art"- Ուաշինկթոն, "The British Museum"- Լոնտոն, "The Tropenmuseum"- Ամեսթերտամ, "The National Museum of Scotland", "The National Museum of Jordan" եւ այլք:

Խունկ եւ ծաղիկ աշխարհահռչակ նկարիչի անթառամ յիշատակին:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #40, 26-10-2018

AZG Daily #19, 17-05-2019

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ