RSS | FACEBOOK | PDF | PDF-Culture
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
#038, 2018-10-12 > #039, 2018-10-19 > #040, 2018-10-26 > #041, 2018-11-02 > #042, 2018-11-09

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #40, 26-10-2018



Տեղադրվել է` 2018-10-26 00:04:47 (GMT +04:00)


Ընթերցված է` 3823, Տպվել է` 495, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ԴՈՒԽՈՎ ՈՒ ԳԼԽԻԿՈՐ

ԳԵՎՈՐԳ ԳՅՈՒԼՈՒՄՅԱՆ

Նոյեմբերին Հայաստան են գալու, ըստ նախնական տվյալների, մոտ երկու հազար սեռագարներ, որոնց այստեղ միանալու են իրենց հայաստանաբնակ սեռակոլեգաները: Թե ի՞նչ են նրանք ուզում անել Հայաստանում, այնքան էլ դժվար չէ կռահել, թե ո՞վ է նրանց առաքել այստեղ, իմանալու համար հարկավոր չէ գիշերները հաստափոր գրքեր կարդալ ու հաստ ապակիներով ակնոց կրել: Սրանք, համեմատ բուն խնդրին, կարծեսՙ մանրուքներ են. իսկական խնդիրը ներսում էՙ մեր մեջ, մեր կողքին: Թե ինչ սարսափելի հետեւանքներ կարող է բերել Հայաստանում ԼԳՏԲ համայնքի հաստատումը, գիտեն բոլորըՙ շարքային քաղաքացուց մինչեւ Բաղրամյան 26, եւ հիմա դրա մասին չէ, որ ցանկանում եմ խոսել:

Նոր կառավարությունը, որի անդամները պնդում են, թե իրենք դուխով են, շատ լավ տեսնում են, որ այդ տեղեկության շրջանառման հենց առաջին օրիցՙ հասարակությունը շատ բացասաբար է արտահայտվել եւ օր-օրի այդ բացասականությունը բացարձակ ագրեսիայի է վերածվում: Ոմանք, դե, ոմանք ասելով նկատի ունեմ հասարակության ճնշող, խեղդվելու չափ ճնշող մեծամասնությունը, պատրաստվում են սեռաեկվորներին մահակովներով ու շամպայնի շշերով դիմավորել, չնայածՙ վերջին պահին որոշվել է այլ առարկաներ ընտրել, քանի որ մեր «հյուրերն» առանձնակի մեծ համակրանք ունեն մահակի, հատկապեսՙ կոշտի, եւ բոլոր սեռի շշերի հանդեպ:

Տեսնելով այս բացասական վերաբերմունքը, կառավարության անդամները ոչ միայն մատը մատին չեն տալիսՙ իրավիճակի սրացումը կանխելու համար, այլեւՙ նրանցից ոմանք հայտարարում են, որ սեռական փոքրամասնություններն էլ իրավունք ունեն մեր կողքին ապրելու: Զարմանալի է, ի՞նչ ասել է սեռական փոքրամասնություն, արականից ու իգականից բացի ուրիշ սե՞ռ էլ կա, տեսաբաններն ու տեսանողները խաբե՞լ են մեզ:

Իսկ, ներեցեք, ո՞ր գիտնականը եւ իր ո՞ր գիտական աշխատությամբ է ապացուցել, որ երրորդ սեռ կա, ո՞վ է նման բան պնդել, իրենքՙ «երրորդասեռե՞րը», թե՞ օդից եք գտել: Եթե այդ շեղվածությունը սեր է, խնդրում եմ բերել օրինակ, թե ո՞ր տղամարդ-տղամարդ կամ կին-կին զույգն է երեխա ունեցել: Չե՞ք զգում, որ այդ մարդիկ հիվանդ են, բնաշեղներ, բնարատավորներ, բնաքանդներ եւ նրանց օգնելու լավագույն միջոցը ոչ թե թույլ տալն է, որ իրենց վարակը տարծեն, այլ բուժելը. նրանք իսկապես օգնության կարիք ունեն:

Կրկին դառնանք իշխանությանը: 2018 թ. մայիսի 8-ից մենք ժողովրդավար երկրի հպարտ քաղաքացիներ ենք, չէ՞: Լսում ենքՙ այո: Եթե այո, ապա ինչո՞ւ մեր բարձրագույն իշխանությունն իր գրավոր կամ բանավոր կոչով չի դիմում նրանց սեռական կոորդինատորներին, եւ հիշեցնում, որ սա ժողովրդավար երկիր է, իսկ ժողովուրդը չի ցանկանում իր շարքերում տեսնել նման պղծազանգված, պահեք նրանց այնտեղ, այն լաբորատորիաներում, որտեղ բուծել ու աճեցրել եք : Ինչու՞ մինչեւ այսօր չենք լսել այս ամենը, ինչո՞ւ պաշտոնապես չի հայտարարվել, որ անհնար է լինելու ապահովել նրանց անվտանգությունըՙ Երեւանում, քանի որՙ Սա Հայաստանն է եւ վերջ, եւ ոչ ոք չի կարող հակառակն ապացուցել: Թե՞, իրենց ձեւակերպմամբՙ «փոքրամասնության» իրավուքներն են պաշտպանում : Հետաքրքրական է. իսկ Հայաստանում մեծամասնության իրավունքներն ո՞վ է պաշտպանելու, Չեչնիայի նախագահ Ռամզան Կադիրո՞վը, թե՞ Վրաց կաթողիկոսը: Դժվա՞ր է հասկանալ, որ դա հայերինը չէ, եւ չի լինելու, հայերը չեն տեղավորվում այդ հասկացության մեջ, այդ հասկացությունն էլՙ Հայաստանի մեջ:

Իհարկե, պարզ է, որ արտաքին աշխարհին որեւէ բան ցույց տալու համար որեւէ բան է հարկավոր, բայց ա՞յս տեսակՙ պատվի, արժանապատվության ու անցյալի ուրացման հաշվի՞ն: Վերջապես կառավարությունը պետք է կողմնորոշվիՙ մեզ պատվո ճանապարհո՞վ է ցանկանում առաջ տանել, թե՞ միջազգային «ջոջերի գծած»: Եթե առաջինն է, լավ է, եթեՙ երկրորդը... երկրորդով միայն իրենք են գնալու, դուխով ու գլխիկոր:

Հ.Գ. Այո՛, մենք անհանդուրժող ենք, եթե կուզեքՙ հետամնաց, եթե կուզեքՙ բռի, եթե կուզեքՙ լեռնցի, սարեցի, քոլեցի, գեղցի: Չե՛նք հանդուրժելու:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #40, 26-10-2018

AZG Daily #28, 19-07-2019

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ