RSS | FACEBOOK | PDF | PDF-Culture
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
#038, 2018-10-12 > #039, 2018-10-19 > #040, 2018-10-26 > #041, 2018-11-02 > #042, 2018-11-09

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #40, 26-10-2018



Տեղադրվել է` 2018-10-26 00:04:47 (GMT +04:00)


Ընթերցված է` 3757, Տպվել է` 506, Ուղարկվել է էլ.փոստով` 0

«ՇԱԽՄԱՏԱՅԻՆ» ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅՈՒՆ ՀՀ ՆԱԽԱԳԱՀԻ ՄՈՏ

«Հայտնաբերեք այնպիսի բաներ, որ մյուսները չեն նկատել» հորդորը պատկանում է Հայաստան Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանին, որը այն արտասանել է այս տարվա ամառը Սեւանի ափին տեղի ունեցած start-up հավաքի ընթացքում, խոսքն ուղղելով այնտեղ հավաքված բոլոր նորարարներին: Այդ խոսքը հատկապես իրեն ուղղված է համարել սպորտային խաղերի եւ հատկապես շախմատային խաղի իսկական նորարար, ռուսաստանաբնակ մեր հայրենակից Ջավադ Հովհաննիսյանը, որի «հեղափոխիչ» նորամուծությունները իմաստուն խաղի կանոններումՙ հայտնի են հայ եւ ռուս մեծանուն շախմատիստների ու մասնագետների, որոնց թվումՙ գրոսմայստեր Ռաֆայել Վահանյանը: Նրանք բոլորն էլ հավանություն են տվել նրա նորամուծություններին, որոնք փոխում-աշխուժացնում են բոլորիս ծանոթ շախմատը, դրանում ներմուծելով կռահումների ու հետախուզության տարրեր, որոնք բնորոշվում են վերջնագիծը հատող զինվորի ոչ թե թագուհի, այլ տարբեր ֆիգուրներիՙ փիղ, ձի, նավակ փոխակերպումներով, դրոշմված խաղաքարերի տակին:

Նկատի ունենալով, որ «Ազգ»ը ժամանակին, տպագիր մամուլի այլ օրգանների շարքում անդրադարձել է այդ բոլորին, հեղինակ Ջավադ Հովհաննիսյանը դիմել էր մեր խմբագրությանըՙ «Նոր շախմատը» ՀՀ նախագահին ներկայացնելու միջնորդական խնդրանքով: Բարեբախտաբարՙ մեր միջնորդությունը չմերժվեց, եւ օրերս, հոկտ. 19-ին, «Ազգ»ի խմբագրի ուղեկցությամբ պրն Հովհաննիսյանը ընդունվեց նախագահական պալատ եւ հանդիպեց նախագահ Ա. Սարգսյանի հետ, «չմոռանալով» իր հետ վերցնել ձեռագործ շախմատային տախտակ եւ քարեր, որոնց տակ փորագրված էին համապատասխան ֆիգուրների պատկերը:

Հանրապետության նախագահը մեծ հետաքրքրությամբ ծանոթացավ «Նոր շախմատին» եւ անմիջապես կռահելով դրա էությունըՙ բազմաթիվ հարցեր տվեց հեղինակին: Նրանք երկուսն էլ հավանություն տվեցին մասնագետների կարծիքին, որ այսպիսով ավանդական շախմատը կարող է իր ներկայիս լճացումից դուրս գալ եւ առավել հարուստ ու հետաքրքրական դառնալ: Երկուստեք շեշտվեց «Նոր շախմատը» փոխադրել ինտերնետային ոլորտ, նկատի ունենալով հանգամանքը, որ այժմ աշխարհում շատերն են նախընտրում շախմատ խաղալ համացանցով, եւ հույս հայտնեցին, որ նման նորամուծություններն ու նորարարությունները կարող են դառնալ հայկական բրենդի գրավիչ բաղադրիչներ:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #40, 26-10-2018

AZG Daily #28, 19-07-2019

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ