RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ

WWW.AZGONLINE.AM
2021-01-12 16:38:50Ինչքան իշխանափոխությունն ուշանա, այնքան կմեծանա արյունահեղության վտանգը․ կառավարման փորձագետ
2021-01-10 21:22:2645րդ թուրքական ինքնաթիռն է վայրեջք կատարում Ադրբեջանում
2021-01-08 18:54:44Ալիևի ելույթում օգտագործվել են ՀՀ-ին ու հայաստանյան հասարակությանն ուղղված բացահայտ սպառնալիքներ. Արման Թաթոյան
2021-01-08 00:51:02Մարդկային աղբին կարգեցիք երկրի ղեկավար, հիմա կորցնում ենք պետականությունը. Տիգրան Աթանեսյան
2021-01-07 20:42:39Ավելի քան 1 միլիոն ռուսաստանցի պատվաստվել է կորոնավիրուսի դեմ
#037, 2018-10-05 > #038, 2018-10-12 > #039, 2018-10-19 > #040, 2018-10-26 > #041, 2018-11-02

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #39, 19-10-2018



ՏԱՐԱԲՆՈՒՅԹ

Տեղադրվել է` 2018-10-18 23:29:01 (GMT +04:00)


Ընթերցված է` 2927, Տպվել է` 485, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ՄԵԿՆԱՐԿԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՆԵՐՔԻՆ ԱՈՒԴԻՏՈՐՆԵՐԻ ԻՆՍՏԻՏՈՒՏԻ 3-ՐԴ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿՈՆՖԵՐԱՆՍԸ

Երեւանի «Բեսթ Վեսթերն Կոնգրես» հյուրանոցում մեկնարկել է Հայաստանի ներքին աուդիտորների ինստիտուտի միջազգային 3-րդ կոնֆերանսը` «Զարգանալով բիզնեսին համահունչ» խորագրով: Երկօրյա կոնֆերանսն իր հարկի տակ է հավաքել ներքին աուդիտի կիրառման տարբեր ոլորտների մասնագետներիՙ Հայաստանից եւ արտերկրից: Կոնֆերանսին մասնակցում են աուդիտի ոլորտի, ֆինանսական սեկտորիՙ բանկային, ապահովագրական, ներդրումային ընկերությունների, ինչպես նաեւ պետական կառավարման ոլորտի հայտնի կազմակերպությունների ներկայացուցիչներ: Իրենց մասնագիտական փորձով կիսվում են Հայաստանի, Նիդեռլանդների, Ռուսաստանի, ԱՄՆ-ի, Իսրայելի, Ավստրիայի, Էստոնիայի, Սլովակիայի, մասնավոր, հանրային եւ ֆինանսական սեկտորները ներկայացնող բանախոսները: Կոնֆերանսն ունի քննարկման երկու զուգահեռ ուղղություններՙ կորպորատիվ կառավարման, ռիսկերի եւ հսկողութան մարտահրավերները ժամանակակից աշխարհում եւ ներքին աուդիտի տեխնոլոգիական մարտահրավերները: Կոնֆերանսի գլխավոր գործընկերն է Հայաստանի հեռահաղորդակցության առաջատար օպերատոր ՎիվաՍել-ՄՏՍ-ը:

Կոնֆերանսին ողջույնի խոսքով հանդես եկող բանախոսներից են Հայաստանի ներքին աուդիտորների ինստիտուտի նախագահ Արա Չալաբյանը , ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Մանե Թանդիլյանը, Կենտրոնական բանկի փոխնախագահ Ներսես Երիցյանը , կրթության ոլորտը ներկայացնողՙ Հայաստանի ամերիկյան համալսարանի նախագահ Արմեն Տեր-Կյուրեղյանը , եւ Հայաստանի մասնավոր ոլորտը ներկայացնողՙ ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանն ու Ակբա-Կրեդիտ Ագրիկոլ բանկի գլխավոր գործադիր տնօրեն Հակոբ Անդրեասյանը : Արա Չալաբյանը, Մանե Թանդիլյանը, Ռալֆ Յիրիկյանը եւ Հակոբ Անդրեասյանը կոնֆերանսի առաջին օրը հանդես են եկել բացման խոսքով: Բանախոսներն ընդգծել են միջազգային մասնագիտական հարթակներում Հայաստանի ներկայության կարեւորությունըՙ որպես կառավարման ոլորտում նորարար լուծումներով աչքի ընկնող երկրի, ինչպես նաեւ ողջունել են Հայաստանի առաջընթացը կորպորատիվ կառավարման ոլորտում:

Կարեւորելով ներքին աուդիտի ու համապատասխանության գործառույթի կիրառումը կորպորատիվ կառավարման ոլորտումՙ ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը մասնավորապես նշել է. «Ներքին աուդիտը պարզապես ռիսկերի վաղ բացահայտման մեխանիզմ չէ, որն օգնում է կանխարգելել խնդիրներըՙ նախքան դրանք կվերածվեն ճգնաժամի: Բիզնեսի տեսանկյունիցՙ ներքին աուդիտը եւ hամապատասխանությունը գործիքներ են եւ ռազմավարական միջոցՙ առաջատարի դիրքերը գրավելու եւ պահպանելու համար, ինչպես նաեւ ստեղծելու համար այնպիսի մրցակցային առավելություն, որը շատ դժվար է կրկնօրինակել»:

Ներքին աուդիտի միջազգային կոնֆերանսի կազմակերպումը Հայաստանում կարեւոր է երկրում կորպորատիվ կառավարման մշակույթի զարգացման տեսակետից: Այն նաեւ կօգնի գործարար հասարակությանը ներկայացնել առողջ եւ կայուն բիզնես միջավայր ստեղծելու հարցում ներքին աուդիտի նշանակությունը, նպատակներն ու առավելությունները: Արտերկրից ժամանածՙ ներքին աուդիտի փորձառու մասնագետները ծանոթանում են ներքին աուդիտի եւ կորպորատիվ կառավարման ոլորտներում Հայաստանի ձեռքբերումներին, ինչն իր հերթին նպաստում է երկրի դրական վարկանիշի բարձրացմանը:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #39, 19-10-2018

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ