RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ

WWW.AZGONLINE.AM
2021-01-20 22:36:43Ինչպես անցավ Ջոզեֆ Բայդենի երդմնակալությունը
2021-01-20 22:35:52Գազի պայթյունից զոհեր Մադրիդում
2021-01-20 21:53:02Ադրբեջանն ինձ 50 000 դոլար է առաջարկել Արցախում գործած ռազմական հանցագործությունները չհրապարակելու համար. Թոմաշ Լեխ Բուչիչ
2021-01-19 20:33:12Կարսի զորավարժության նպատակը Երևանի օկուպացիան է, բայց գլխավոր շտաբն ամեն ինչ հասկանում է. Старше Эдды
2021-01-19 16:59:19Ռոսպոտրեբնադզոր. ЭпиВакКорона-ն 100% արդյունավետ է
#037, 2018-10-05 > #038, 2018-10-12 > #039, 2018-10-19 > #040, 2018-10-26 > #041, 2018-11-02

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #39, 19-10-2018



Տեղադրվել է` 2018-10-18 23:29:01 (GMT +04:00)


Ընթերցված է` 2992, Տպվել է` 507, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ՀՈՒՇ-ԵՐԵԿՈ ՆՎԻՐՎԱԾ ԴԱՅԱՆԱ ՏԵՐ-ՀՈՎՀԱՆՆԵՍՅԱՆԻՆ

Հ.Ծ.

«Խորագիտակ արժեքավոր ծառայություն է մատուցում: (Նրա) թարգմանությունները շնորհալի են եւ հուզական»- Ջոն Ափդայք:

«Հմուտ, վարպետին վայել թարգմանություններ»- Մայքլ Առլեն:

«Բախտավոր ենք, որ ունենք Դայանա Տեր-Հովհաննեսյանին, որ թարգմանում է այս բանաստեղծությունները հայերենից անգլերեն: Կարդացեք դրանք եւ վայելեցեք»- Վիլյամ Սարոյան:

«Հրաշալի մի բանաստեղծուհի, որ իր ժողովրդի գիրքն է բացել անգլիախոս աշխարհի առաջ»- Դ.Մ. Թոմաս:

«Հովհաննեսյանը փայլուն բանաստեղծուհի է, որ նոր աշխարհ է բացել անգլիախոս ընթերցողի առաջ», Լոնդոն, Թայմսի գրական հավելված:

Նման գնահատականներով են բնութագրել գրական գործունեությունը անգլիագիր բանաստեղծուհի, հնագույն ժամանակներից մինչեւ մեր օրերը ձգվող հայ պոեզիայի թարգմանչուհի Դայանա Տեր-Հովհաննեսյանին, որն այս տարվա գարնանը հավիտյանս փակեց իր աչքերը, թափուր թողնելով այդ բնագավառում զբաղեցրած եւ համաշխարհային ճանաչման արժանացած իր տեղը:

Նրա հիշատակը հարգելու նպատակով համատեղ հովանավորությամբ ՀԲԸՄ-ի (Նյու Ինգլենդ), «Ամարաս» արվեստի միության, Հայ կանանց միջազգային ասոցիացիայի, Ամերիկայի հայկական թանգարանի, Համազգայինի (Բոստոն), Լոնգֆելոյի բարեկամների ընկերության, Հայկական ուսումնասիրությունների եւ հետազոտությունների ազգային ՆԱԱՍՐ կենտրոնի, ԹՄՄ-ի (Մ. Նահանգներ եւ Կանադա) եւ Նյու Ինգլենդի պոեզիայի ակումբի, Հայկական մշակութային հիմնադրամը հուշ-երեկո է կազմակերպել, որը տեղի կունենա նոյեմբերի 4-ին Արլինգտոնում (Մասաչուսեթս) գործող Հայկական մշակութային հիմնադրամի դահլիճում:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #39, 19-10-2018

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ