RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ

WWW.AZGONLINE.AM
2020-09-30 16:57:37Ալիևն անվանեց Լեռնային Ղարաբաղում մարտերի դադարեցման պայմանը
2020-09-30 13:59:17Իրավիճակը Արցախում․ ոչնչացվել է ՏՕՍ-1Ա
2020-09-30 09:30:43Թուրքիան ահաբեկիչներ է ուղարկում Ադրբեջան Արցախի դեմ կռվելու համար
2020-09-29 22:10:08Ստեփանակերտում սպասում են հայկական բանակի փառահեղ հաղթանակին
2020-09-25 22:24:39ՌԴ «Կապուստին Յար» զորավարժարանում ավարտվեց «Կովկաս-2020» զորավարժությունների հիմնական փուլը
#036, 2018-09-28 > #037, 2018-10-05 > #038, 2018-10-12 > #039, 2018-10-19 > #040, 2018-10-26

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #38, 12-10-2018



Տեղադրվել է` 2018-10-12 11:43:28 (GMT +04:00)


Ընթերցված է` 3442, Տպվել է` 539, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ՄԱՐԱՆՋԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՐԵԼ Է «ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՐՎԵՍՏԸ» ԳԻՐՔԸ

Հ. Ծ.

Հայկական ուսումնասիրությունների եւ հետազոտությունների ազգային ասոցիացիայցի (NAASR), Հայոց պատմության Տարաքչյան-Ջաֆարյան ամբիոնի եւ Թաֆթս համալսարանի հայկական ակումբի հովանավորությամբ հոկտեմբերի 4-ին Թաֆթսի շրջանավարտների հանդիպման դահլիճում պրոֆ. Քրիստինա Մարանջին ներկայացրել է իր վերջերս հրատարակված գիրքը «Հայաստանի արվեստը: Ներածություն» խորագրով (The Art of Armenia: An Introduction. Oxford University Press), որտեղ մանրազնին քննության է առել Հայաստանում արվեստների (ճարտարապետություն, քանդակագործություն, մետաղագործություն, փայտափորագրություն, կերամիկական արվեստ, ձեռագրերի նկարազարդում, եւայլն) զարգացումը սկսած անտիկ աշխարհից մինչեւ ներկա ժամանակները:

Մարանջին Թաֆթս համալսարանի (Մեդֆորդ, Մասսաչուսեթս) Արվեստի եւ արվեստի պատմության բաժնի ամբիոնի վարիչն է: Նախկինում հրատարակել է երեք մենագրություններ: Հեղինակ է ավելի քան 70 էսսեների եւ հոդվածների, ինչպես նաեւ «Հայաստանի Միջնադարյան ճարտարապետությունը» (2001) եւ «Զգոն ուժեր... վաղ միջնադարյան Հայաստանի երեք եկեղեցիները» (2015) հատորները: Այս վերջինիս համար արժանացել է NAASR-ի դոկտ. Սոնա Արոնյանի անվան գրական մրցանակին:

Նոր գրքի ներկայացումը տեղի է ունենում Թաֆթսում Չարլզ Կարապետյանի անվան դասախոսությունների տարեկան շարքի շրջանակներում:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #38, 12-10-2018

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ