RSS | WAP | FACEBOOK | PDF | PDF-Culture
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ "ԱԶԳ-ՄՇԱԿՈՒՅԹ" ՀԱՎԵԼՎԱԾԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՄԱՐԸ
#035, 2018-09-21 > #036, 2018-09-28 > #037, 2018-10-05 > #038, 2018-10-12 > #039, 2018-10-19

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #37, 05-10-2018



Տեղադրվել է` 2018-10-05 14:03:52 (GMT +04:00)


Ընթերցված է` 4659, Տպվել է` 555, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ՌՈՒՍԱՍՏԱՆՈՒՄ ՍԳՈՒՄ ԵՆ ՇԱՌԼ ԱԶՆԱՎՈՒՐԻ ՄԱՀԸ

ԳՈՀԱՐ ԲՈՏՈՅԱՆ, Մոսկվայում «Ազգ»-ի հատուկ թղթակից

Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության դեսպանության շենքի դիմաց արդեն մի քանի օր է մոմավառություն է կազմակերպվելՙ ի հիշատակ աշխարհահռչակ շանսոնյե, Հայաստանի ազգային հերոս Շառլ Ազնավուրի:

Մոսկվացիներն ու Ռուսաստան ժամանած հյուրերը ծաղիկներ են դնում ու մոմեր վառումՙ հարգելով բոլոր ժամանակների ճանաչված շանսոնյե Շառլ Ազնավուրի հիշատակը:

Ազնավուրը միշտ էլ սպասված ու սիրելի է եղել ռուսաստանցիների համար: Նրա բազմաթիվ հյուրախաղերը ռուսաստանյան դահլիճներում ընդունվել են մեծ խանդավառությամբ եւ բուռն ու երկարատեւ ծափահարություններով, քանզի Ազնավուրը բոլոր ազգերի համար երգել է սիրո եւ բարության լեզվով:

ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդեւն իր էջում անդրադարձել է մեծն շանսոնյեի մահվանը, գրելով.

«Կյանքից հեռացավ Շառլ Ազնավուրըՙ հանրահռչակ կատարողներից մեկը, ով ամբողջ աշխարհի համար հանդիսանում է երկու մեծ մշակույթներիՙ Ֆրանսիայի եւ Հայաստանի հոգին եւ ձայնը։ Նա շատ տարիներ հավաքել է լեցուն դահլիճներ մեր երկրում։ Խորին ցավակցություններս երգչի մերձավորներին, ինչպես նաեւ նրա բոլոր բազմաթիվ երկրպագուներին ամբողջ աշխարհում, այդ թվումՙ Ռուսաստանում»:

Իսկ Ռուսաստանաբնակ հայտնի հեռուստալրագրող, հեռուստահաղորդավար Վլադիմիր Պոզները գրել է.«Պետք չէ այս առիթով լացել, նա դա չէր ցանկանա, նա կյանքը դրական լույսի ներքո է ապրել: Նրան կարելի է միայն մեծ երախտագիտությամբ, ուրախությամբ հիշել, ծափահարել նրան, բայց ոչ մի դեպքում չարտասվել, քանի որ նա բնավ էլ այդպիսի մարդ չէր: Իհարկե, ցավալի է, երբ մարդը նման կյանք ապրելուց հետո այսպես հեռանում է: Բայց Ազնավուրին կարելի է նույնիսկ նախանձել, քանի որ նա ապրել է երկար, հրաշալի, հաջողակ կյանք ու սիրել է մինչեւ կյանքի վերջին օրը: Նա ինձ մոտ հիշվեց ու կհիշվի ձայնով, երգելաոճով եւ այն կրքով, որով այդ ամենն անում էր: Նա արդեն 90-ն անց էր, բայց շարունակում էր երգել: Եվ միանգամայն ակնհայտ էր, որ դրանում է նրա կյանքի էությունը»:

ՌԴ էստրադային երգիչ Լեւ Լեշչենկոն էլ խոստովանել է. «Շառլ Ազնավուրն իր ձայնով միավորում էր ամբողջ սերունդների, նա շանսոնի իրական առաջնորդ էր եւ նպաստեց այդ ժանրի զարգացմանը»:

Լեգենդար Շառլ Ազնավուրի մահը մեծ կորուստ է ամբողջ աշխարհի համար: Ռուսաստանաբնակ մեր հայրենակիցները այս օրերին նշում էին, որ հայերս կորցրինք մի մեծ հսկայի, Ազնավուրի մահը մեծ կորուստ է մեր ազգի համար, եւ մնում է մխիթարվել նրանով, որ միշտ կհիշենք Ազնավուրին, նրա երաժշտությունը միշտ կուղեկցի մեզ եւ մենք միշտ վառ կպահենք նրա հիշատակը:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #37, 05-10-2018

AZG Daily #43, 16-11-2018

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-րդ ՏԱՐԵԼԻՑ

Armenian Genocide

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹԻ ՆՈՐ ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐՆԵՐՆ ԵՆ

ԱԶԴԱԳԻՐ