RSS | WAP | FACEBOOK | PDF | PDF-Culture
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ "ԱԶԳ-ՄՇԱԿՈՒՅԹ" ՀԱՎԵԼՎԱԾԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՄԱՐԸ
#035, 2018-09-21 > #036, 2018-09-28 > #037, 2018-10-05 > #038, 2018-10-12 > #039, 2018-10-19

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #37, 05-10-2018



ՏԱՐԱԲՆՈՒՅԹ

Տեղադրվել է` 2018-10-05 14:03:52 (GMT +04:00)


Ընթերցված է` 2642, Տպվել է` 520, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ՄԵԿՆԱՐԿԵԼ Է ՄԱՐԴԿԱՅԻՆ ՌԵՍՈՒՐՍՆԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆԸ ՆՎԻՐՎԱԾՙ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԱՅԻՆ 7-ՐԴ ՀԱՄԱԺՈՂՈՎԸ

Հայաստանում մեկնարկել է մարդկային ռեսուրսների կառավարմանը (ՄՌ) տարածաշրջանային հերթականՙ յոթերորդ համաժողովը: Այն կազմակերպվել է Cascade People & Business ընկերության եւ Հայաստանի ՄՌ Ասոցիացիայի համատեղ ջանքերով եւ կրել «Խաղային մոտեցումներ բիզնեսում կամ արագ նավարկության մրցույթ» խորագիրը: Ինչպես միշտ, այս անգամ եւս, համաժողովում բարձրացվել են ոլորտի առավել կարեւոր ու անհրաժեշտ հիմնահարցերը:

Ոլորտի ամենասպասված տարեկան միջոցառմանը մասնակցության հայտ էր ներկայացրել շուրջ 200 մասնակիցՙ ավելի քան 15 երկրից: Նրանց թվում եղել են ՄՌ ղեկավարներ, գործադիր տնօրեններ, մարզիչներ, խորհրդատուներ եւ այլ շահառուներՙ տեղական ու միջազգային 60 կազմակերպությունից:

Այս տարի համաժողովը հյուրընկալել է միջազգային ճանաչում ունեցող 25 խոսնակիՙ Հայաստանից, Ռուսաստանից, Վրաստանից, Ղրղզստանից, Ղազախստանից, ԱՄՆ-ից, Ավստրիայից, Գերմանիայից, Ֆիլիպիններից եւ Լեհաստանից: Երկօրյա համաժողովի ընթացքում, նրանք ներկայացել են ելույթներով եւ վարպետության դասերով:

«Տարածաշրջանային համաժողովը փորձի փոխանակման հիանալի հարթակ է մասնակիցների համար: Յուրաքանչյուր տարվա համաժողովի խորագիրն ընտրվում է անցած տարիների հարցումների հիման վրա: Այս տարվա համաժողովն ամբողջությամբ նվիրված է խաղին եւ բիզնեսում խաղային լուծումներին: Մենք խոսում ենք խաղային լուծումների մասին մեր մասնագիտության շրջանակներումՙ հավաքագրման, խմբային աշխատանքի մեջ, աշխատավայրում, ուսուցման պրոցեսում, մոտիվացիոն համակարգում եւ այլն: Ունենք հիանալի խոսնակներ եւ շատ հետաքրքիր ծրագիր»,- ասել է Cascade People & Business ընկերության հիմնադիր եւ գործադիր տնօրեն, Հայաստանի ՄՌ Ասոցիացիայի նախագահՙ Արփի Կարապետյանը :

«Մարդկային ռեսուրսների դերը յուրահատուկ է եւ չափազանց կարեւոր: Այն ինքնատիպ կամուրջ է ընկերության աշխատակիցների եւ հասարակության միջեւ: Կամուրջ, որտեղ երթեւեկությունն իրականացվում է ոչ թե մեկ, այլ մի քանի ուղղությամբ: ՄՌ կառավարման հիմքում պետք է լինի ճկուն մոտեցումը եւ ապահովումը ոչ միայն աշխատակազմի, այլեւ ընկերության զարգացումը, նպաստի աշխատանքում յուրաքանչյուրի ներգրավվածությանը, ընկերության մրցակցային առավելությունների խթանմանը եւ դառնա արժեհամակարգ»,- ասել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը :

«GIZ-ի կողմից իրականացվող ՄՀԶ ՄԿՈւ ծրագիրն արդեն երկրորդ անգամն է, ինչ աջակցում է համաժողովի անցկացմանըՙ մարդկային կարողությունների զարգացմանն ուղղված իր միջոցառումների շրջանակում: Այս տարվա թեման շատ կարեւոր եւ արդիական է մեզ համար: Գործելով Գերմանիայի կառավարության պատվիրակմամբՙ մեր նպատակներից է աջակցել նորարարական թվային լուծումների ներդրմանը մասնավոր հատվածումՙ այդ ոլորտի կայունությունն ու մրցունակությունն ապահովելու համար: Մենք վստահ ենք, որ այս համաժողովը, որը մի սեղանի շուրջ է համախմբել տեղացի եւ տարածաշրջանային փորձագետների, եւս մեկ շոշափելի քայլ կգրանցի այս ուղղությամբ», ասել է ՄՀԶ ՄԿՈՒ ծրագրի հայաստանյան թիմի ղեկավար Վիլհելմ Հուգոն :

Համաժողովի շրջանակներում ներկայացվել է «Teamification» հավելվածը, որը հիմնված է նոր տեխնոլոգիաների վրա եւ մշակվել ու ներդրվել է M.In.D ստարտափի եւ Cascade People & Business ընկերության համատեղ ջանքերով:

Համաժողովի գլխավոր գործընկերներն են ՎիվաՍել-ՄՏՍ ընկերությունը, «Մայքրոսոֆթ» կորպորացիայի հայաստանյան ներկայացուցչությունը եւ «ՌԻԲՈԿ» սպորտային ակումբը: Համաժողովին աջակցել են նաեւ «Էյչ-Էս-Բի-Սի Հայաստան» բանկը, «Գերմանիայի միջազգային համագործակցություն» ընկերությունը (GIZ)` «Մասնավոր հատվածի զարգացում եւ մասնագիտական կրթություն եւ ուսուցում հարավային Կովկասում» (ՄՀԶ ՄԿՈՒ) ծրագրի հետ միասին, «ՊիքսԱրտ» ընկերությունը, «Հատիք» տպարանը, «Սքիլ Էյ Էմ» ընկերությունը, «Արմենիա Վայն» գործարանը:

Բացման արարողությանը եւ հարցազրույցներին կարող եք հետեւել հետեւյալ հղումովՙ https://youtu.be/J0T2IGuu8MI :

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #37, 05-10-2018

AZG Daily #39, 19-10-2018

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-րդ ՏԱՐԵԼԻՑ

Armenian Genocide

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹԻ ՆՈՐ ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐՆԵՐՆ ԵՆ

ԱԶԴԱԳԻՐ