RSS | WAP | FACEBOOK | PDF | PDF-Culture
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ "ԱԶԳ-ՄՇԱԿՈՒՅԹ" ՀԱՎԵԼՎԱԾԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՄԱՐԸ
#035, 2018-09-21 > #036, 2018-09-28 > #037, 2018-10-05 > #038, 2018-10-12 > #039, 2018-10-19

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #37, 05-10-2018



Տեղադրվել է` 2018-10-05 14:03:52 (GMT +04:00)


Ընթերցված է` 2667, Տպվել է` 524, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ՄԱՏՉԵԼԻ ԲՆԱԿԱՐԱՆՆԵՐԻ ՏԱԳՆԱՊԸ ԳԼԵՆԴԵՅԼՈՒՄ

Հ. Ծ.

Վերջերս «Միրոր-Սփեքթեյթր» շաբաթաթերթի աշխատակազմին միացած Մոնիկ Սվազլյան-Տալոնը Գլենդեյլում բնակարանների անմատչելիության հարցն է բարձրացնում թերթի էջերում: Գոհունակություն հայտնեով քաղաքային խորհրդին Մերիլանդ փողոցը Արցախի փողոց վերանվանելու առթիվ, նա նշում է, որ այդ նույն խորհուրդը ոչինչ չի ձեռնարկում լուծելու համար օրեցօր աճող անմատչելի բնակարանների հարցը, որն սպառնում է տասնյակ հազարավոր ներգաղթյալների արտաքսմանը երկրից:

«Բրենդ պողոտայով քայլելիս անհնար է չնկատել շքեղ բարձրահարկ նոր շենքերի հեղեղը, որոնք գեղեցկացնում են քաղաքը, սակայն դրանցում բնակարանների վարձերը սկսում են 2500 դոլարիցՙ մեկ սենյականոցի համար, որն անմատչելի է: Դրությունը ավելի վատ է Հարավային Գլենդեյլում, որտեղ ավելի շատ աշխատավոր ընտանիքներ են ապրում», գրում է Տալոնը եւ հավելում.

«Գներն աճում են կայծակի արագությամբ: Երկու փոքր երեխաների տեր մի հայուհի անակնկալի էր եկել տեսնելով, որ իր բնակարանի 1.400 դոլարի վարձը դարձել էր 2.200 դոլար, այն դեպքում, որ բնակարանը լուրջ վերանորոգման կարիքն ուներ: Գլենդեյլի վարձակալների միության կամավոր աշխատակից Հայկ Մախմուրյանը իր թիմի հետ աշխատում է վարձերը վերահսկող օրենքի մի նախագիծ ներկայացնել քաղխորհրդին: Հոլիվուդն ու Արեւմտյան Լոս Անջելեսը ունեն նման օրինագծեր, բայց Գլենդեյլը չունի, եւ խոցելի է դարձնում համայնքի աշխատավոր եւ մեծահասակ քաղաքացիներին, որոնք ստիպված լքում են քաղաքը: «Վարձակալության արդարացի կայունացման» նախագիծը 10,500 ստորագրությամբ պետք է ներկայացվի իշխանություններին, որպեսզի քվեարկության դրվի եւ ընդունվի որպես օրենք: Առայժմ սայլը տեղից չի շարժվում, բայց վարձակալների միությունը վճռակամ է եւ շարունակելու է պայքարել», եզրակացնում է Մոնիկ Սվազլյան-Տալոնը:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #37, 05-10-2018

AZG Daily #39, 19-10-2018

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-րդ ՏԱՐԵԼԻՑ

Armenian Genocide

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹԻ ՆՈՐ ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐՆԵՐՆ ԵՆ

ԱԶԴԱԳԻՐ