RSS | WAP | FACEBOOK | PDF | PDF-Culture
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ "ԱԶԳ-ՄՇԱԿՈՒՅԹ" ՀԱՎԵԼՎԱԾԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՄԱՐԸ
#035, 2018-09-21 > #036, 2018-09-28 > #037, 2018-10-05 > #038, 2018-10-12 > #039, 2018-10-19

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #37, 05-10-2018



ԳՈՒՅԺ

Տեղադրվել է` 2018-10-05 14:03:52 (GMT +04:00)


Ընթերցված է` 2753, Տպվել է` 529, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ԱՆԱՀԻՏ ՊՈԶԻԿՅԱՆ-ԴԱՐԲԻՆՅԱՆ

Հ.Ծ.

Շաբաթվա սկզբին 90 տարեկանում վախճանվել է «Ազգ» թերթի բարեկամների շրջանակից գրող, մանկավարժ, թարգմանիչ եւ բանաստեղծ Անահիտ Պոզիկյան-Դարբինյանը , որ ժամանակ առ ժամանակ հետաքրքրական հոդվածներով հանդես էր գալիս թերթի էջերում: Ծնվել էր 1928-ին Ալեքսանդրետում: Հայրենիք էր վերադարձել 1946-ին: Մոտ 30 տարի Երեւանի Չարենցի անվան անգլիական թեքումով դպրոցի ուսմասվարն է եղել: Մոտ 6 տարի որպես ավագ դասախոս աշխատել է նաեւ Բրյուսովի անվան օտար լեզուների ինստիտուտում: Ունի հրատարակված գործեր: Հայերենից անգլերեն է թարգմանել Հովհ. Թումանյանի եւ Ավ. Իսահակյանի հեքիաթները: Մասնակցել է նաեւ ցեղասպանագետ եւ բանահավաք, բ.գ. դոկտոր Վերժինե Սվազլյանի «Հայոց ցեղասպանություն: Ականատես վերապրողների վկայություններ» ծավալուն հատորի անգլերեն թարգմանությանը: 2001-ին լույս է ընծայել «Ալլո, Հայաստան» բանաստեղծությունների գիրքը, որտեղ ամփոփված են նրա հայրենասիրական ոգու պոռթկումները: Մտավորականի նրա տիպար օրինակը վառ կմնա նրան ճանաչողների սրտերում ու հոգիներում:

«Ազգ»ը ցավակցում է նրա հարազատներին Աստծուց հայցելով համբերություն եւ մխիթարություն նրանց եւ մյուս բոլոր սգակիրներին:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #37, 05-10-2018

AZG Daily #39, 19-10-2018

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-րդ ՏԱՐԵԼԻՑ

Armenian Genocide

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹԻ ՆՈՐ ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐՆԵՐՆ ԵՆ

ԱԶԴԱԳԻՐ