RSS | WAP | FACEBOOK | PDF | PDF-Culture
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ "ԱԶԳ-ՄՇԱԿՈՒՅԹ" ՀԱՎԵԼՎԱԾԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՄԱՐԸ
#033, 2018-09-07 > #034, 2018-09-14 > #035, 2018-09-21 > #036, 2018-09-28 > #037, 2018-10-05

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #35, 21-09-2018



ՋՐԲԱԺԱՆ

Տեղադրվել է` 2018-09-21 00:33:59 (GMT +04:00)


Ընթերցված է` 4448, Տպվել է` 551, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ԿԱՍՊԻՑ ԾՈՎԻ «ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ»

ԱՐԱՄ ՍԱՖԱՐՅԱՆ, Քաղաքական վերլուծաբան

Մերձկասպյան պետությունների հինգերորդ գագաթաժողովի ընթացքում առափնյա երկրներիՙ Ղազախստանի, Ռուսաստանի, Թուրքմենստանի, Ադրբեջանի եւ Իրանի ղեկավարները ստորագրեցին Կասպից ծովի իրավական կարգավիճակի մասին այդքան սպասված Կոնվենցիան: Այդ փաստաթուղթը պատրաստվում էր ամբողջ 22 տարի: Այն կարգավորում է Կասպից ծովի կոլեկտիվ օգտագործման հստակ կանոններ: Իրենքՙ կասպիական հնգյակի նախագահները, այն անվանում են ոչ այլ կերպ, քան Կասպից ծովի «սահմանադրություն», աշխարհում ամենամեծ ջրավազանի, որը ելք չունի դեպի համաշխարհային օվկիանոս:

Ի սկզբանե հատուկ փաստաթուղթ էր համարվում Թեհրանի Կոնվենցիան, որը կարգավորում էր առափնյա երկրների ամբողջ գործունեությունը: Այնուհետեւ պետությունների ղեկավարների, արտաքին քաղաքական գերատեսչությունների, ինչպես նաեւ Համատեղ աշխատանքային խմբի խորհրդակցությունների հաջորդական հանդիպումների մակարդակում ընդունվել են լրացուցիչ փաստաթղթեր, որոնք խթան են հաղորդել բանակցային գործընթացին: Սակայն կոնկրետ եզրափակիչ փաստաթուղթ այդպես էլ չկար, իսկ այն իսկապես բոլորին պետք էր: «Կոնվենցիան Կասպից ծովի ուրույն Սահմանադրություն է հանդիսանում: Այն կոչված է կարգավորել հարցերի ողջ համալիրը, որոնք կապված են առափնյա երկրների իրավունքների եւ պարտականությունների հետ, ինչպես նաեւ դառնալ տարածաշրջանի, ամբողջությամբ վերցրած, անվտանգության, կայունության եւ բարգավաճման երաշխիքը»,-այսպիսի բացատրություն է տվել ստորագրված փաստաթղթին այդ պատմական օրը Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաեւը : Նա մեկն էր այն մարդկանցից, որոնք այս բոլոր տարիներին ձգտում էին լուծել ցավոտ «Կասպիական հարցը» կողմերից յուրաքանչյուրի համար անցավՙ ձգտելով վերածել Կասպից ծովը խաղաղության, բարիդրացիության եւ բարեկամության տարածքի:

Ելույթ ունենալով Ակտաույում կասպիական գագաթաժողովի պլենար նիստի ժամանակ, Ղազախստանի ղեկավարն ընդգծեց Կասպից ծովի կարեւոր աշխարհաքաղաքական նշանակությունը աշխարհի քարտեզին շահեկանորեն տեղադրված լինելու պատճառով: Այդ տարածաշրջանը, նշեց նախագահը, ունի եզակի պատմություն եւ բազմապիսի մշակույթ: Այստեղ են կենտրոնացած ահռելի մարդկային ռեսուրսներ եւ ահռելի բնական պաշարներ: Մերձկասպյան հինգ պետությունների ընդհանուր բնակչության թիվը մոտ 240 միլիոն մարդ է կազմում: Այս ամենն էլ պայմանավորում էր Կասպից ծովի հետ կապված հարցերի ողջ շրջանակը համատեղ ուժերով լուծելու անհրաժեշտությունը: Արդյունքում Կոնվենցիան դարձավ հիմնական համապարփակ փաստաթուղթ, որը կարգավորում է Կասպից ծովին վերաբերող կողմերի իրավունքներն ու պարտականությունները, ներառյալ նրա ջրերը, ընդերքը, հատակը, բնական ռեսուրսները եւ օդային տարածքը:

Փաստաթղթի մշակման ժամանակ կողմերը հատուկ ուշադրություն դարձրեցին մերձկասպյան պետությունների արտակարգ իրավիճակների եւ ռազմական գործունեության անվտանգության, կանխարգելման եւ կանխման հարցերին: Կոնվենցիայի անդամ երկրների գործունեության կարեւորագույն սկզբունքը, ինչպես ավելի վաղ ասվել էր, Կասպից ծովը վերածելն է խաղաղության, բարիդրացիության եւ բարեկամության գոտու: Նրա օգտագործումը խաղաղ նպատակներով, հարգանքը ինքնիշխանության եւ տարածքային ամբողջականության հանդեպ, Կասպից ծովում այն զինված ուժերի ներկայությունը բացառելը, որոնք չեն պատկանում կողմերին: Փորձագետներն ասում են, որ շատ կարեւոր է այն, որ փաստաթուղթը հստակ կարգավորում է անհրաժեշտ սահմանազատումների հարցը, նավագնացության եւ ձկնորսության ռեժիմը, ֆիքսում է մասնակից պետությունների ռազմաքաղաքական փոխգործակցության սկզբունքները: Կոնվենցիայի բովանդակությունը ծովը պարզապես վերցնելն ու բաժանելը չէ: Նրա ճշգրիտ սահմանները դեռ նոր պետք է գծել եւ ամրացնել: Շատ ավելի կարեւոր էր պայմանավորվելը ջրային տարածքի եւ հատակի օգտագործման մասին այնպես, որ այն ընդունելի լինի «հնգյակի» բոլոր երկրների համար: Արդյունքում ընտրվեց այն տարբերակը, որը հենց ձեռնտու է բոլոր կողմերին:

«Մենք սահմանեցինք տերիտորիալ ջրեր տասնհինգ ծովային մղոն լայնությամբ, ընդ որում դրանց արտաքին սահմանները ձեռք են բերել պետականի կարգավիճակ: Տարածքային ջրերին հարում են տասը մղոնանոց ձկնորսական գոտիները, որտեղ յուրաքանչյուր պետություն արդյունահանման բացառիկ իրավունք ունի: Ձկնորսական գոտիների սահմաններից այն կողմ պահպանվում է ընդհանուր ջրային տարածքը: Ծովային պետական սահմաններից դուրս կգործի ծովագնացության իրավունքը առափնյա երկրների դրոշների տակ լողացող նավերի համար: Կարեւոր նշանակություն ունի դեպի ուրիշ ծովեր եւ Համաշխարհային օվկիանոս տարանցիկության ազատության մասին պայմանավորվածությունը: Յուրաքանչյուր պետություն իրագործում է ընդերքի պաշարների օգտագործման ինքիշխան իրավունքը հատակի իր տիրույթի սահմաններում: Ընդ որում նախատեսված է ծովի հատակով մայրուղային խողովակաշարերի եւ կաբելների անցկացման հնարավորություն պայմանով, որ պահպանվեն բնապահպանական պահանջները»,-ասաց Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաեւըՙ ելույթ ունենալով Կասպիական պետությունների հինգերորդ գագաթաժողովի արդյունքում հրավիրված մամուլի ասիուլիսում:

Ղազախստանի նախագահն ընդգծել է, որ այդ սկզբունքների պահպանությունը կոչված է աջակցելու առափնյա պետությունների տրանսպորտային ենթակառուցվածքների զարգացմանը, մեծացնելու կասպիական տարածաշրջանի տարանցիկ ներուժը, ինչպես նաեւ բնապահպանական համակարգի եւ Կասպից ծովի կենսաբանական ռեսուրսների եզակի պոպուլիացիայի պահպանմանը: Եվ այստեղ պետք է հատուկ ասել, Կասպից ծովի ընդունված նոր սահմանադրության այդ կետիՙ ծովի կենսաբազմազանության պաշտպանության հարցի մասին: Այս տարածքում ձկնագողությունը բոլոր հինգ երկրների հիմնախնդիրն է: Եթե առաջներում Կասպից ծովում թառափ ձկնատեսակի պաշարները կազմում էին համաշխարհային ամբողջ ծավալի ավելի քան 80 տոկոսը, ապա այսօր ձկան հանցագործ մեծ ծավալի որսի, ինչպես նաեւ բնական միջավայրի նավթամթերքներով կեղտոտելու պատճառով այդ ձկան արժեքավոր պաշարները մեծապես ընկել են: Կոնվենցիան ստորագրելու պարագայում հատուկ ուշադրություն եւ տեղ է հատկացվել Կասպից ծովի ֆլորայի եւ ֆաունայի պահպնությանը, ինչպես նաեւ բնապահպանական հիմնախնդիրների լուծմանը: «Արդյունքում Կասպից ծովի վրա ամբողջ գործունեությունը մեծապես կկարգավորվի բնապահպանական քաղաքականության տեսանկյունից: Բնապահպանական տեսանկյունը կլիմիտավորի շատ տիրույթներումՙ առաջին հերթին արդյունահանող արդյունաբերության եւ տրանսպորտի տիրույթներում, ինչպես նաեւ կազդի ձկնորսության ռեժիմի վրա»,-նշում են վերլուծաբանները:

Պայմանագրի եւս մեկ նշանակալից կետն է ահաբեկչության դեմ պայքարի ոլորտում համագործակցության մասին համաձայնությունը: Փորձագետներն այն անվանում են ճիշտ ժամանակին ընդունված փաստաթուղթ, քանի որ հայտնի է, որ Կասպից ծովը տեղակայված է ահաբեկիչների (Սիրիա, Աֆղանստան) ակտիվության օջախների մոտ եւ այստեղ հանցավորության հարվածի տակ կարող են ընկնել ինչպես կասպիական տարածաշրջանով անցնող էներգակիրների փոխադրման մայրուղիները, այնպես էլ բուն ծովային նավթ եւ գազ արդյունահանող պլատֆորմները: Այդ դեպքում ահաբեկչությունը կարող է հանգեցնել բոլորի համար շատ ծանր հետեւանքների: Ամբողջությամբ վերցրած, հինգ երկրների ղեկավարների հանդիպման արդյունքում ստորագրվել է յոթ փաստաթուղթ: Դրանց թվում ինքըՙ Կասպից ծովի իրավական կարգավիճակի մասին Կոնվենցիան, ինչպես նաեւ առեւտրատնտեսական գործընկերության մասին, տրանսպորտի ոլորտում համագործակցության մասին, Կասպից ծովում պատահարների կանխարգելման մասին, սահմանապահ գերատեսչությունների փոխգործակցության մասին համաձայնագրերը: Ամենագլխավորն այն է, որ ստեղծվել է իրավական հիմք տարբեր ուղղություններով երկարաժամկետ հեռանկարի համար: Այժմ «հնգյակի» պետությունները ավելի շատ կկենտրոնանան զարգացման բնապահպանական տեսանկյունների եւ տարածաշրջանի կենսահավասարակշռության պահպանության վրաՙ չմոռանալով, միաժամանակ, իրենց տնտեսական շահերի մասին:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #35, 21-09-2018

AZG Daily #43, 16-11-2018

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-րդ ՏԱՐԵԼԻՑ

Armenian Genocide

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹԻ ՆՈՐ ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐՆԵՐՆ ԵՆ

ԱԶԴԱԳԻՐ