RSS | WAP | FACEBOOK | PDF | PDF-Culture
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ "ԱԶԳ-ՄՇԱԿՈՒՅԹ" ՀԱՎԵԼՎԱԾԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՄԱՐԸ
#033, 2018-09-07 > #034, 2018-09-14 > #035, 2018-09-21 > #036, 2018-09-28 > #037, 2018-10-05

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #35, 21-09-2018



Տեղադրվել է` 2018-09-21 00:33:59 (GMT +04:00)


Ընթերցված է` 4395, Տպվել է` 564, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ՄԻՇՏ ԲԱՑ ԲԵՐԱՆԸ

Հ. ԱՖՅԱՆ

Քննչական կոմիտեից հայտնում են, որ Yerevan Today կայքի խմբագրությունում իրենց ու ոստիկանության 6-րդ վարչության իրականացրած խուզարկությունը նպատակ չի ունեցել խոչընդոտել լրագրողական գործունեությունը: Այսինքն, երբ գլխավոր խմբագիր Սեւակ Հակոբյանի համակարգիչը տարել են զննության, ոչ թե ցանկացել են, որ Սեւակ Հակոբյանն այլեւս չգրի կամ երկար ժամանակ չգրի, այլ կասկածում են, որ Սեւակի համակարգչում այնպիսի բաներ կան, որոնց միջոցով կարելի է պարզել, թե ով ու ինչու է գաղտնալսել ԱԱԾ տնօրենին ու ՀՔԾ պետին:

Սակայն քննչական կոմիտեն հավանաբար այնքան էլ համոզիչ չէ իր պարզաբանման մեջ, քանի որ «Լրագրողներ առանց սահմանների» միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը դատապարտում է Yerevan Today-ում տեղի ունեցածըՙ այն համարելովՙ միջամտություն ազատ խոսքի միջավայր եւ շեշտում, որ խուզարկությամբ խախտվում է մամուլիՙ սեփական աղբյուրները չհրապարակելու իրավունքը: Ամենայն հավանականությամբՙ հաջորդ տարի Հայաստանը կհայտնվի մամուլի ազատության ոչ ազատ երկրների ցանկում, ամեն դեպքում այդ ցուցակը կազմողները ուշադրություն են դարձնում ոչ թե երկրների քննչական կոմիտեների, այլ լրագրողական միջազգային կազմակերպությունների հայտարարություններին:

Այս համատեքստում շատ ուշագրավ է վարչապետ Փաշինյանի հայտարարությունը: Yerevan Today-ում խուզարկության նախորդ օրը Երեւանի հարազատ Երրորդ մասում նա հայտարարեց, որ Հայաստանում մամուլն աննախադեպ ազատ է: Ըստ վարչապետի, մինչեւ հիմա բոլոր հեռուստաընկերությունները հրահանգավորվում էին Բաղրամյան 26-ից, իսկ հիմա... նույնիսկ «Հայկական ժամանակը» չի հրահանգավորվում, չնայած պաշտոնական լուրերն ավելի շուտ է հաղորդում, քան դրանք պաշտոնապես կհայտարարվեն: Բայց, օրինակ Հանրային հեռուստաընկերության հետ վարչապետի թիմը գործակցում է: Փաշինյանն ասել է, քանի որ Հանրայինը պետք է պետական քաղաքականությունը ներկայացնի ու սնվում է բյուջեից, ապա այդ գործակցությունը բնական է: Ցավոք վարչապետը չի պարզաբանել, թե ինչո՞ւ առաջ, երբ Հանրայինը էլի սնվում էր բյուջեից ու ներկայացնում պետական քաղաքականություն, ինքը քննադատում էր այդ հեռուստաընկերությանը...

Ի դեպ, քննադատելու մասին. վարչապետն ասում է, որ կարելի է: Ավելի կոնկրետՙ Փաշինյանն ասել էՙ Ժողովուրդ, մի փակեք բերանները, թողեք քննադատեն: Սա շատ կարեւոր է, քանի որ եթե Փաշինյանի ասածից հետո մեկը որեւէ լրագրողի հայհոյի, անպատվի, փորձի վերջինիս բերանը փակել, ուրեմն հակահեղափոխական է: Իսկ հակահեղափոխական լինելը հայհոյանք է մեր օրերում, ավելի թունդ, քան գրում են այդ թվում կանայքՙ իրենց սիրելի վարչապետին քննադատող հոդվածների տակ:

Ամեն դեպքում, Հայաստանի հպարտ լրատվամիջոցներ ու լրագրողներ ջա՛ն, դուխով, ինչպես ասում է վարչապետի տիկին Աննա Հակոբյանըՙ մամուլի գլխավոր առաքելությունը քննադատելն է:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #35, 21-09-2018

AZG Daily #39, 19-10-2018

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-րդ ՏԱՐԵԼԻՑ

Armenian Genocide

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹԻ ՆՈՐ ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐՆԵՐՆ ԵՆ

ԱԶԴԱԳԻՐ