RSS | WAP | FACEBOOK | PDF | PDF-Culture
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ "ԱԶԳ-ՄՇԱԿՈՒՅԹ" ՀԱՎԵԼՎԱԾԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՄԱՐԸ
#033, 2018-09-07 > #034, 2018-09-14 > #035, 2018-09-21 > #036, 2018-09-28 > #037, 2018-10-05

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #35, 21-09-2018



ՀԵՏԱԳԻԾ

Տեղադրվել է` 2018-09-21 00:33:59 (GMT +04:00)


Ընթերցված է` 5239, Տպվել է` 566, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ԵՐԵՎԱՆԸ. ՀՈՊԱՐԻՑՙ ՀՈՊԱՐԻՆ

ՀՈՎԻԿ ԱՖՅԱՆ

Լոնդոնի քաղաքապետ Սադիք Խանը, որը ծնվել է բրիտանական մայրաքաղաքի Թութինգ թաղամասումՙ պակիստանցու ընտանիքում, այն մարդն է, որը կարող է ոչ միայն հայտարարել, որ ԱՄՆ նախագահը Լոնդոնում ցանկալի հյուր չէ, այլեւ այնպես անել, որ երբ Թրամփըՙ վարչապետ Մեյի հրավերով ժամանի Բրիտանիա, Լոնդոնից դուրս կազմակերպի իր հանդիպումները: Ավելին, եթե Թերեզա Մեյը ներկայացնում է Պահպանողական կուսակցությունը, ապա Խանըՙ Աշխատավորականների կուսակցությունից է, այսինքն Մեծ Բրիտանիայում նորմալ է, որ վարչապետը այլ կուսակցությունից լինի, մայրաքաղաքի ղեկավարըՙ այլ: Սա բրիտանացիները, չնայածՙ ինչո՞ւ միայն նրանք, անվանում են ժողովրդավարութունՙ նույնիսկ անտեսելով այն հանգամանքը, որ Լոնդոնի քաղաքապետը դավանում է իսլամը:

Երեւանի ավագանու ընտրություններին իսլամական թեկնածու չի մասնակցում, այսինքն կարող ենք վստահ լինել, որ Երեւանի քաղաքապետ մահմեդական չի ընտրվելու: Մեր մայրաքաղաքի ընտրություններին հաղթելու է Հայկ Մարությանը, ինչո՞ւ եմ սա վստահ ասում, քանի որ վարչապետն անձամբ է ասել, իսկ այն ինչ վարչապետն է ասումՙ անմիջապես լինում է, իրավապահների պարագայումՙ երկու ժամում, բայց դա էլ կարելի է տեղավորել անմիջապեսի մեջ: Ու հարցն ամենեւին էլ այն չէ, որ պարոն Մարությանը դերասան է, իսկ դերասանները քաղաքականության մեջ գործ չունեն, քանի որ դերասանները միշտ ու ամենուր գործ են ունեցել եւ ունեն, հարցն այն է, որ Երեւանը կրկին ունենալու է մի քաղաքապետ, որի հոպարը երկրի ղեկավարն է, ով կարող է որեւէ պահի գնալ Մաշտոցի պուրակ ու ասելՙ սիրուն չէ: Առաջ հոպարի դերում հանդես էր գալիսՙ Սերժ Սարգսյանը, եղբոր որդինՙ Տարոն Մարգարյանն էր, շուտովՙ հոպարի դերը ստանձնելու է Նիկոլ Փաշինյանը, եղբոր կարգին տղան էլ Հայկ Մարությանն է դառնալու:

Ես հասկանում եմ, որ Երեւանը Հանրապետության կեսն է, որոշ դեպքերում նույնիսկ ամբողջ երկիրն է, հետեւաբար երկրի ղեկավարին պետք է այնպիսի քաղաքապետ, որը ամբողջովին կկատարի իր բոլոր ցուցումները եւ պարզապես իր փոխարեն կղեկավարի քաղաքը, բայց Երեւանին, երկրին դա պե՞տք է: Մեղք չէ՞ այս քաղաքը, խեղճ չէ, բայց մեղք չէ՞ՙ հոպարիցՙ հոպարի, եղբոր տղայիցՙ եղբոր տղայի փոխանցվելով: Կարիք չկա՞ որ մայրաքաղաքի ղեկավարը լինի ինքնուրույն քաղաքական գործիչ, որը սիրունության մասին ունի սեփական դատողությունները, որոնք համընկնում են նույն բանի մասին երեւանցիների մեծամասնության դատողությունների հետ: Եթե չկա, եթե գաղջի Հայաստանում էլ էր երկրի ղեկավարը խրատներ տալիս մայրաքաղաքի ղեկավարին, սիրո Հայաստանում էլ է այդպես լինելու, ապա ի՞նչ տարբերություն գաղջի ու սիրո միջեւ:

Այդպես չի՞ լինելու, Փաշինյանը հանգիստ նստելու է Բաղրամյան 26-ում ու օնլայն հետեւելու է, թե ինչպես է Մարությանը Երեւանը դարձնում կարգին քաղա՞ք, ու ամենեւին չի միջամտելու քաղաքապետարանի գործունեությա՞նը, այդ պարագայում ինչո՞ւ է անձամբ մասնակցում Մարությանի, կրկնում եմՙ Մարությանի քարոզարշավին: Ինչո՞ւ արդեն հիմա չի թողնում, որ երեւանցիները Մարությանին լսեն, օրինակՙ հասկանալու, թե մարդն ինչպե՞ս է պատկերացնում տրանսպորտի խնդրի լուծումը, փոխարենն ինքը է շուրջ մեկ ժամ խոսում է Սերժ Սարգսյանի ու Ռոբերտ Քոչարյանիՙ քաղաքական դիակներ լինելուց, օլիգարխներին ու նրանց թիկնապահներին ասֆալտին պառկեցնելուց, նրանց մեքենաների ու գուլպաների գույների համընկումներից, վերջին օրերին 3 ադրբեջանցի զինվոր սպանելուց...Գուցե երեւանում հատուկ պուրա՞կ պետք է բացվիՙ շատ կոշտ ասֆալտով եւ Օլիգարխների կզարան անունով, որտեղ տարվելու են բոլոր օլիգարխները ու պառկելու են ասֆալտի՞ն: Եթե այո, ապա այդ մասին պետք է բարձրաձայնել. բավականին քվեներ կբերի, ավելինՙ քաղաքի ամենաայցելվող պուրակը կլինի, քանի որ մարդիկ ավելի շատ արյան հոտ են սիրում, քան ծաղիկների, բոլոր մարդիկ, անգամ ֆինները:

Իհարկե չի բացառվում, որ Հայկ Մարությանը չընտրվի Երեւանի քաղաքապետ... Բայց քանի որ ես, մեղմ ասած, վախենում եմ դուխով զոմբիներից, ապա բացառում եմ սա եւ պնդումՙ Հայկ Մարությանն անշուշտ ընտրվելու է Երեւանի քաղաքապետ. Նիկոլ Փաշինյանն է անձամբ ասել:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #35, 21-09-2018

AZG Daily #39, 19-10-2018

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-րդ ՏԱՐԵԼԻՑ

Armenian Genocide

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹԻ ՆՈՐ ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐՆԵՐՆ ԵՆ

ԱԶԴԱԳԻՐ