RSS | WAP | FACEBOOK | PDF | PDF-Culture
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ "ԱԶԳ-ՄՇԱԿՈՒՅԹ" ՀԱՎԵԼՎԱԾԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՄԱՐԸ
#032, 2018-08-31 > #033, 2018-09-07 > #034, 2018-09-14 > #035, 2018-09-21

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #34, 14-09-2018



Տեղադրվել է` 2018-09-16 18:33:09 (GMT +04:00)


Ընթերցված է` 2179, Տպվել է` 520, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ՃԱՆԱՉՈՂԱԿԱՆ ԱՅՑՈՎ ՀԱՅԱՍՏԱՆ ԺԱՄԱՆԱԾ ՎԻՐԱՀԱՅ ՊԱՏԱՆԻՆԵՐՆ ԱՅՑԵԼԵԼ ԵՆ ՎԻՎԱՍԵԼ-ՄՏՍ

ՎիվաՍել-ՄՏՍ-ի կառավարման եւ սպասարկման մշակույթը հաջողված օրինակ է դարձել նաեւ երկրի սահմաններից դուրս ապրող հայ պատանիների համար: Ընկերության գլխամասային գրասենյակում այս անգամ հյուրընկալվել են Ջավախքի Նորշեն գյուղի ավագ դասարանի աշակերտները:

Տարբեր ոլորտների յուրահատկություններին ծանոթացող պատանիները, հեռահաղորդակցությանն առնչվող հատվածում բացահայտել են կարեւոր գիտելիքներ: Մասնավորապեսՙ ծանոթացել են ՎիվաՍել-ՄՏՍ-ի բիզնես-գործունեության պատմությանը, մեկնարկային քայլերին, պատասխանատու կառավարման մոդելի առանձնահատկություններին, ընկերության արժեհամակարգի առավելություններին, սպառողին առաջարկվող նորարարություններին եւ այլն:

«Գոյություն ունեն կառավարման տարբեր մոդելներ: Յուրաքանչյուր ընկերություն ազատ է ընտրություն կատարելու հարցում, սակայն հաջողված կարելի է համարել այն մոդելը, որի հիմքում պատասխանատվությունն է, շուկայում ճկուն եւ առողջ մրցակցություն ապահովելու կարողությունը, սպառողի օրեցօր աճող պահանջները վերլուծելն ու առաջարկություններ ներկայացնելը: Պահանջներն այսքանով չեն սահմանափակվում: Այս ամենի հիմքումՙ հարգանքի վրա ձեւավորված արժեհամակարգն է»,-ասել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:

Ճանաչողական այցի նախաձեռնողները համոզված են, որ ստացած գիտելիքներն աշակերտների համար կարեւոր հիմք կհանդիսանան հետագայում աշխատանքային ուղիների վերաբերյալ տեղեկացված որոշումներ կայացնելու ժամանակ:

ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանի հետ հանդիպման ընթացքում պատանիները ծանոթանացել են նաեւ նորարարությունների խթանմանՙ ընկերության մարքեթինգային քայլերին եւ շարունակաբար ներդրվող տեխնոլոգիաներին: Այցն ավարտվել է ինտերակտիվ քննարկման մթնոլորտում:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #34, 14-09-2018

AZG Daily #35, 21-09-2018

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-րդ ՏԱՐԵԼԻՑ

Armenian Genocide

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹԻ ՆՈՐ ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐՆԵՐՆ ԵՆ

ԱԶԴԱԳԻՐ