RSS | WAP | FACEBOOK | PDF | PDF-Culture
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ "ԱԶԳ-ՄՇԱԿՈՒՅԹ" ՀԱՎԵԼՎԱԾԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՄԱՐԸ
#032, 2018-08-31 > #033, 2018-09-07 > #034, 2018-09-14 > #035, 2018-09-21 > #036, 2018-09-28

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #34, 14-09-2018



Տեղադրվել է` 2018-09-16 18:33:09 (GMT +04:00)


Ընթերցված է` 4399, Տպվել է` 527, Ուղարկվել է էլ.փոստով` 0

175 ՏԱՐԻ ԱՌԱՋ

Ստեփան ՊԱՊԻԿՅԱՆ, Տեխնիկական գիտությունների թեկնածու

Հայաստանի տարածքում օդերեւութաբանական առաջին չափումները կազմակերպվել են 1843 թվին Ալեքսանդրապոլում (ներկայումս` Գյումրի), իսկ Երեւան քաղաքում `1844-45թթ.:Հետագայում Երեւանում իրականացվել են արտաքին օդի ջերմաստիճանի եւ ճնշման, քամու արագության, ուղղության, տեղումների եւ այլ պարամետրերի դիտարկումներ: Նմանատիպ անկանոն դիտարկումներ իրականացվել են նաեւ 1873-75թթ.: Միայն 1885 թվին է Երեւանի կենտրոնում կազմակերպվել առաջին օդերեւութաբանական կայանը` հիմք ընդունելով Թիֆլիսի ֆիզիկական դիտարանի (այն ժամանակ Կովկասի օդերեւութաբանական ծառայության կենտրոնը) հրամանը:1915 թվականին Երեւանի օդերեւութաբանական կայանը տեղափոխվում է ուսուցչական սեմինարիայի նոր շենքի բակը եւ գործում մինչեւ 1915 թվականի դեկտեմբերը: Կայանում նոր կանոնավոր դիտարկումներ վերսկսում են իրականացնել 1929թ. մայիսից մինչեւ 1934թ. ապրիլ ամիսը, երբ սեմինարիայի շենքում տեղավորվել էր գյուղատնտեսական ինստիտուտը:

1900թ. հուլիսին Զանգու գետի աջ ափին,ուր խաղողի այգիներ էին, կազմակերպվում է օդերեւութաբանական կայան: Այն աշխատում է մինչեւ 1908թ. փետրվարը:1912թ. այստեղ կրկին կազմակերպվում է կայան, որն անխափան աշխատում է մինչեւ 1935թ. դեկտեմբերը: 1928-35թթ. Երեւանի տարբեր շրջաններում օդերեւութաբանական դիտարկումներն անկանոն էին: Այս շրջանին է վերագրվում Հայաստանի օդերեւութաբանական ծառայության կազմակերպումը:

Հետաքրքրական է, որ առաջին անգամ Երեւանում օդերեւութաբանական դիտարկումներ կազմակերպել է Խաչատուր Աբովյանը: 1844թ. Դորպատի համալսարանի երկրաբանության ամբիոնի վարիչ, պրոֆեսոր Հերման Աբիխը Հայաստանում կատարած շրջագայությունների ժամանակ ծանոթացել է Խ. Աբովյանի հետ եւ նրան մասնակից դարձրել իր գիտարշավին: Հենց նրա խնդրանքով էլ Երեւանի գավառական ուսումնարանում կազմակերպվել են օդերեւութաբանական դիտարկումներ:

1914 թ. Հիդրոօդերեւութաբանական ցանցում շահագործվել են 24 օդերեւութաբանական կայաններ եւ 17 հիդրոլոգիական դիտակետեր 1921 թ. - Երեւանի օդերեւութաբանական կայանում սկսել են իրականացնել ագրոօդերեւութաբանական դիտարկումներ:

Երեւան քաղաքի տարեկան միջին ջերմաստիճանը կազմում է 11.60C: Ամենացուրտ ամիսը համարվում է հունվարը (-40C), հատկապեսՙ երկրորդ տասնօրյակը: Սակայն, առանձին տարիների ձմռան մյուս ամիսներին ջերմաստիճանները կարող են ավելի փոքր լինել: Օրինակ, 25%-ով փետրվար ամսվա միջին ջերմաստիճանը փոքր է հունվար ամսվա միջին ջերմաստիճանից: Ընդ որում, տարբերությունը կարող է հասնել 2-ի (30C, 1937 թ., 1967թ.): Դիտարկված տարիների ընթացքում հունվար ամսվա ամենացուրտ միջին ջերմաստիճանը նկատվել է 1964թ. (-13.40C), իսկ ամենաբարձրըՙ 50C (1966թ.): Փետրվար ամիսը տաք է հունվար ամսից 2.70C-ով: Նրա միջին ջերմաստիճանը կտրուկ բարձրանում է 6-70C-ով եւ ավելի փետրվար ամսվա համեմատությամբ: Մարտ ամսվա միջին ամսական ջերմաստիճանը միշտ դրական է:

Նոյեմբեր ամսին Երեւանի միջին ջերմաստիճանը կազմում է 6.20C, իսկ ամենացածրըՙ -2.20C: Այն նկատվել է 1948թ:

Անհրաժեշտ է նշել, որ հինգերորդ դարի պատմիչ Մովսես Խորենացին «Հայոց պատմություն» աշխատությունում նկարագրել է Հայկական լեռնաշխարհի կլիման:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #34, 14-09-2018

AZG Daily #47, 14-12-2018

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-րդ ՏԱՐԵԼԻՑ

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹԻ ՆՈՐ ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐՆԵՐՆ ԵՆ

ԱԶԴԱԳԻՐ