RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ

WWW.AZGONLINE.AM
2021-01-20 22:36:43Ինչպես անցավ Ջոզեֆ Բայդենի երդմնակալությունը
2021-01-20 22:35:52Գազի պայթյունից զոհեր Մադրիդում
2021-01-20 21:53:02Ադրբեջանն ինձ 50 000 դոլար է առաջարկել Արցախում գործած ռազմական հանցագործությունները չհրապարակելու համար. Թոմաշ Լեխ Բուչիչ
2021-01-19 20:33:12Կարսի զորավարժության նպատակը Երևանի օկուպացիան է, բայց գլխավոր շտաբն ամեն ինչ հասկանում է. Старше Эдды
2021-01-19 16:59:19Ռոսպոտրեբնադզոր. ЭпиВакКорона-ն 100% արդյունավետ է
#032, 2018-08-31 > #033, 2018-09-07 > #034, 2018-09-14 > #035, 2018-09-21 > #036, 2018-09-28

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #34, 14-09-2018



Տեղադրվել է` 2018-09-16 18:33:09 (GMT +04:00)


Ընթերցված է` 4825, Տպվել է` 531, Ուղարկվել է էլ.փոստով` 0

«ՍՓՅՈՒՌՔԱՀԱՅԻ ՃԱՆԱՊԱՐՀՈՐԴՈՒԹՅՈՒՆԸ ԴԵՊԻ ԱՆՑՅԱԼՆ ՈՒ ՆԵՐԿԱՆ»

Հ. ԾՈՒԼԻԿՅԱՆ

Լոնդոնյան Հեդդոն հրատարակչատունը օգոստոսին լույս է ընծայել լոնդոնահայ վիպասան Սերժ Մոմճյանի «Ուղեւորություն դեպի Հայաստան: Սփյուռքահայի ճանապարհորդությունը դեպի անցյալն ու ներկան» խորագրով նոր գիրքը, որը պատմում է իր անցյալը բացահայտելու ամերիկահայ մի լրագրողի անցած ուղու մասին: Հայկ Պետրոսյանը երեսունամյակն անց միայն զգում է ինքնությունը բացահայտելու կարիքը եւ համակարգչի հնարավորություններից օգտվելով ընդհանուր գաղափար է կազմում հայոց պատմության մասին, որից հետո հայկական համայնք է մուտք գործում եւ իրեն գտնում երկու հակասականՙ ամերիկյան եւ հայկական արժեհամակարգերի խաչմերուկում: Առաջին հանձնառությունը լինում է այցելել անկախություն ձեռք բերած իր հայրենիքը, որտեղ պատմական վայրերի այցելություններն ու մշակութային հարստության հայտնաբերումը նշանակալիորեն ավելացնում են նրա գիտելիքներն ու սրում հետաքրքրությունը իմանալու իր երկրի փոթորկալից անցյալն ու մարտահրավերներով հագեցած ներկան:

Սերժ Մոմճյանը ծնվել է Բեյրութում 1946 թվին: Լոնդոն է տեղափոխվել 1970-ականներին, եւ այնտեղ հետեւել լրագրության դասընթացների: Հոդվածներով հանդես է եկել Բեյրութի «Դեյլի սթար» (Daily Star) օրաթերթում եւ Լոնդոնի «Իվենտս» (Events) ամսագրում: Հետագայում դարձել է վիպասան: Նրա գրքերի թվում են «Անտեսանելի գիծը», «Օպերայի երգիչը», «Անցյալի հիշողությունները» եւ «Կոմիտաս, արվեստագետն ու զոհը» հատորները:

Գրքի վերաբերյալ մանրամասնությունների համար դիմել «enquiries@heddonpublishing.com» էլ. հասցեին :

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #34, 14-09-2018

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ