RSS | WAP | FACEBOOK | PDF | PDF-Culture
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ "ԱԶԳ-ՄՇԱԿՈՒՅԹ" ՀԱՎԵԼՎԱԾԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՄԱՐԸ
#032, 2018-08-31 > #033, 2018-09-07 > #034, 2018-09-14 > #035, 2018-09-21 > #036, 2018-09-28

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #34, 14-09-2018



Տեղադրվել է` 2018-09-16 18:33:08 (GMT +04:00)


Ընթերցված է` 4380, Տպվել է` 538, Ուղարկվել է էլ.փոստով` 0

«ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԱԶԴԵՑՈՒԹՅՈՒՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԸ» ՍԱՏԱՐՈՒՄ Է ՄԱՐՈՆՅԱՆԻՆ

Հ.Ծ.

Լոս Անջելեսում 2017-ից գործող «Մշակութային ազդեցություն հիմնադրամի» (Cultural Impact Foundation) տնօրենների վարչությունը հայտարարել է, որ սեպտեմբերի 7-ին Հոլիվուդի «Տաղլյան» կենտրոնում տեղի է ունեցել հիմնադրամի գործունեության հանդիսավոր բացման երեկույթը, որի ընթացքում երկու ծրագիր է ներկայացվել չորս անգամ «Էմմի» մրցանակակիր ֆիլմարտադրիչ Բարեդ Մարոնյանին: Առաջինը կոչվում է «Տիտանիկի սերը», որը վավերագրական ֆիլմ պետք է լինի 1912-ին «Տիտանիկ» շոգենավով դեպի Ամերիկա մեկնող հայ ուղեւորների մասին: Երկրորդըՙ «Անարյուն» ֆիլմն է, որը պատմում է 2018-ին Հայաստանում իրականացված խաղաղ իշխանափոխության մասին:

Բարետ Մարոնյանը հայտնի պրոդյուսեր է, որի «Women of 1915» (1915-ի կանայք) ֆիլմը մեծ ճանաչում բերեց նրան: Գալա-երեկոյի ընթացքում նա երկու նոր ֆիլմերի վերաբերյալ մանրամասնություններ է ներկայացրել:

«Ծրագիրը մշակվել է համայնքի Հայ դատի նախանձախնդիր առաջնորդների կողմից: Նպատակն է պատմական իրադարձությունների ճշգրիտ գնահատումն ու հերոսական գործողությունների վերհանումը», նշել է այդ առթիվ կազմակերպիչ հանձնաժողովի նախագահ Գոհար Մարտիրոսյան-Պելտերը , որ դոկտ. Հրայր Գութնույանի հետ CIF հիմնադրամի վարչության անդամ է:

Հիմնադրամի մասին հավելյալ տեղեկությունների համար այցելել «www.culturalimpactfoundation.org» կայքը:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #34, 14-09-2018

AZG Daily #43, 16-11-2018

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-րդ ՏԱՐԵԼԻՑ

Armenian Genocide

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹԻ ՆՈՐ ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐՆԵՐՆ ԵՆ

ԱԶԴԱԳԻՐ