RSS | WAP | FACEBOOK | PDF | PDF-Culture
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ "ԱԶԳ-ՄՇԱԿՈՒՅԹ" ՀԱՎԵԼՎԱԾԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՄԱՐԸ
#032, 2018-08-31 > #033, 2018-09-07 > #034, 2018-09-14 > #035, 2018-09-21

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #34, 14-09-2018



ՕՐԱԿԱՐԳ

Տեղադրվել է` 2018-09-16 18:33:08 (GMT +04:00)


Ընթերցված է` 3008, Տպվել է` 544, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ԻՆՉՈ՞Ւ Է ՔՈՉԱՐՅԱՆԻ ՀԵՏԱՊՆԴՈՒՄԸ ՎՆԱՍՈՒՄ Մ. ՆԱՀԱՆԳՆԵՐԻ ՇԱՀԵՐԻՆ

ԹԵՈԴՈՐ ԿԱՐԱՇԻԿ

Վերոնշյալ խորագրի հարցին ամերիկյան «The Daily Caller» պարբերականում պատասխանում է Լեքսինգտոն ինստիտուտի արտահաստիքային ավագ դասախոս եւ Եվրոպայում, Եվրասիայում եւ Մերձավոր Արեւելքում ազգային անվտանգության հարցերի մասնագետ դոկտ. Թեոդոր Կարաշիկը (Theodore Karasik), որ ժամանակին աշխատակցել է նաեւ «RAND» կորպորացիային: Ստորեւ հակիրճ բովանդակությունը այդ հոդվածի, որից դուրս են մնացել միայն մեր ընթերցողներին արդեն ծանոթ այն հատվածները, որոնցում քննարկվում են ՀՀ 2-րդ նախագահի ձերբակալման եւ բաց թողնման հանգամանքները: Հատկանշական է, որ այս հոդվածում վերլուծաբանի մտքերը ուղղակի հակադրվում են Հայաստանում Մ. Նահանգների դեսպան Ռիչարդ Միլզի ելույթներինՙ Մարտի 1-ի գործը մինչեւ վերջ բացելու վերաբերյալ, ինչը մտածել է տալիս. Վաշինգտոնը իրո՞ք շահագրգռված է Հայաստանում կայունության հաստատմամբ:

«Երբ Հայաստանի հատուկ քննչական ծառայությունները հուլիսի 26-ին հրամայեցին ձերբակալել երկրի նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանին, այդ քայլն անմիջապես մեծ հետաքրքրություն առաջացրեց, եւ մարդիկ ցանկացան իմանալ, թե ի՞նչ է ի վերջո փորձում նոր վարչապետը իրականացնել:

Վրեժխնդրական ձերբակալումը հարցեր առաջացրեց իրավական պետություն դառնալու Հայաստանի լուրջ ձգտումների վերաբերյալ եւ վտանգի ենթարկեց երկրի հնարավոր արեւմտյան ինտեգրումն ու տնտեսության ապագան:

Իսկ ինչո՞ւ է Ամերիկան շահագրգռված փաշինյանական Հայաստանով եւ Քոչարյանի հետ կապված դրվագով: Պարզապես որովհետեւ Ամերիկան շահագրգռված է Կովկասում խաղաղության եւ կայունության հաստատումով, ինչպես նաեւ Հայաստանում օրենքի գերակայության պահպանմամբ:

Ավելին, Մ. Նահանգները ավանդաբար պաշտպանել է մարդու իրավունքները, հատկապես այն դեպքերում, երբ դրանց եւ իրավական այլ նորմերի խախտումները հետեւողականորեն քայքայիչ դեր են կատարել որեւէ երկրում, ինչին կարող է հասցնել հակա-քոչարյանական այս հետապնդումները: Տասնամյա վաղեմության քաղաքական թշնամանքը հայ ազգայնական շարժման երկու թեւերի միջեւ կարող է թուլացնել երկիրը եւ պատճառ դառնալ հուսահատ որոշումներ ընդունելու, ինչը է՛լ ավելի կպառակտի երկրի քաղաքական կառուցվածքը:

Այս պատմության մեջ ներգրավված են նաեւ 2008-ի ժամանակաշրջանի այլ նշանավոր դեմքեր, ինչպիսիք են Հայաստանի առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանն (1991-1998) ու նրա այդ ժամանակվա հակառակորդըՙ Սերժ Սարգսյանը, որն այդ թվերին վարչապետ էր եւ վայելում էր Քոչարյանի հովանավորությունը: Ընտրախախտումների վերաբերյալ Տեր-Պետրոսյանի պնդումները պատճառ դարձան զանգվածային ցույցերի Երեւանի Ազատության հրապարակում, որտեղ ցուցարարները սկսեցին հրդեհել տեսանելի ամեն ինչ եւ կրակել ոստիկանության վրա, սպանելով նրանցից երկուսին: Դրան ի պատասխան ոստիկանությունը կրակ բաց արեց եւ սպանեց 8 հոգու: Տասնյակներ վիրավորվեցին: Կարեւոր է, որ բանակը Քոչարյանի հրամանով հակամարտությանը չմասնակցեց եւ պաշտպանեց միայն կառավարական շենքերն ու պահեստները: Արդյունքում Քոչարյանի պաշտպանությամբ Սերժ Սարգսյանը դարձավ Հայաստանի երրորդ նախագահը:

Քոչարյանի թշնամիները օգտագործելով այս ողբերգական դրվագը ցանկանում են վրեժ լուծել նրանից:

Փաշինյանը, որը վարչապետ դարձավ «թավշյա հեղափոխության» հետեւանքով, արդեն մեկ տասնամյակ է ինչ պահանջում է 2008 թ. դեպքերի հետաքննություն: 2008-ի ընտրություններից հետո նա մոտ 15 ամիս թաքնված էր խուսափելու համար «զանգվածային ցույցեր կազմակերպելու» մեղադրանքից: Հետագայում նա մոտ 2 տարի բանտարկվեց:

Քոչարյանի ձերբակալումով եւ ազատ արձակվելով արդի Հայաստանը երկընտրանքի առաջ է կանգնած: Նա պետք է ընտրի, թե ո՞րն է գերակայելու. իրավական պետություն հաստատե՞լը, թե՞ անձնական վենդետան: Որոշ մարդիկ ասում են, որ Փաշինյանի քայլը բնորոշ է «հաղթողի արդարության», որը հատուկ է երրորդ աշխարհի բռնապետներին: «Chatham House», «Human Rights Watch» եւ այլ կազմակերպություններ քննադատեցին նրան:

Եթե Հայաստանը լուրջ է արեւմտամետ քաղաքականություն վարելու եւ եվրոպական երկրների հետ ինտեգրվելու ցանկության մեջ, ապա նա պետք է շարժվի միջազգային իրավական եւ մարդու իրավունքների նորմերի սահմաններում, ներառյալ 10 տարի առաջ Եվրոխորհուրդի ընդունած որոշման սահմաններում, որով ճանաչում էր 2008-ի ընտրությունների արդյունքը:

Միջազգային կառույցի այս իրավական կարծիքը կարեւոր է այսօր փաշինյանական Հայաստանին: Փաշինյանի անձնական վենդետան Քոչարյանի դեմ անվերադարձորեն վտանգելու է Հայաստանում դեռ փխրուն եւ թույլ օրենքի գերակայունության հաստատումը: Դրա շարունակությունը վնասելու է միայն իրեն եւ վերջին հաշվով նաեւ Հայաստանին:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #34, 14-09-2018

AZG Daily #35, 21-09-2018

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-րդ ՏԱՐԵԼԻՑ

Armenian Genocide

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹԻ ՆՈՐ ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐՆԵՐՆ ԵՆ

ԱԶԴԱԳԻՐ