RSS | FACEBOOK | ISSUU | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
#030, 2018-08-16 > #031, 2018-08-24 > #032, 2018-08-31 > #033, 2018-09-07 > #034, 2018-09-14

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #32, 31-08-2018



ՏԱՐԱԲՆՈՒՅԹ

Տեղադրվել է` 2018-08-31 13:55:46 (GMT +04:00)


Ընթերցված է` 4430, Տպվել է` 551, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ՖՐԱՆՍԻԱՅԻՑ, ՉԻՆԱՍՏԱՆԻՑ, ԻՏԱԼԻԱՅԻՑ ԵՎ ԱՅԼ ԵՐԿՐՆԵՐԻՑ ԿԱՄԱՎՈՐՆԵՐՙ ԲՈՒՍԱԲԱՆԱԿԱՆ ԱՅԳՈՒՄ

ՄԱՆԱՆԱ ՀՈՎԱԿԻՄՅԱՆ

Հայաստանի ուսանողական ջոկատների հանապետական շտաբ - կամավորական աշխատանքների ծառայությունը շուրջ 12 տարի է, ինչ Երեւանի Բուսաբանական այգում կազմակերպում է կամավորների միջազգային ճամբար: Բուսաբանական այգին ունի քիչ քանակությամբ այգեպաններ եւ կամավորների աջակցությունը մեծ օգնություն է նրան: Կամավորները մաքրում են Բուսաբանական այգու ողջ տարածքըՙ հեռացնում մոլախոտերը, չորացած ճյուղերը, կարգի բերում տարածքը:

Այս ճամբարը կարծես թե դարձել է նաեւ կամուրջ մշակույթների փոխանակման, ինչպես նաեւ Հայաստանն ավելի ճանաչելի դարձնելու միջոց:

18 երիտասարդներ Չեխիայից, Ֆրանսիայից, Լեհաստանից, Չինաստանից, Իտալիայից եւ Իսպանիայից օգոստոսի 12-25 գտնվում էին Հայաստանում:

Կամավորների օրն անցնում էր հագեցած, առաջնորդվում էին աշխատանքային պլանովՙ նախաճաշից հետո ժամը 9:00-ից մեկնարկում են մաքրման աշխատանքների, ապա ճաշ, հանգիստ ու էքսկուրսիաներ ինչպես Երեւանում, այնպես էլ Հայաստանի տարբեր վայրերում:

Անահիտ Դավթյանը Շտաբի կամավոր է երկու տարի, կամավորական աշխատանքով եղել է Գերմանիայում, իսկ ահա այժմ Բուսաբանական այգու ճամբարի պետն է. «Ճամբարի ընթացքում բացի աշխատաքներ կատարելուց, էքսկուրսիաներ ենք գնումՙ Սեւան, Էջմիածնի Մայր տաճար, Զվարթնոցի տաճար, Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր, Գառնի, Գեղարդ: Ի դեպ, Գեղարդում եւս մաքրման աշխատանքներ ենք իրականացրել», ասում է նա:

Այս օրերին յուրաքանչյուր մասնակից ունի հնարավորություն ներկայացնելու իր երկրի մշակույթըՙ պատրաստելով ազգային ուտեստ:

Մասնագիտությամբ ֆիզիկոս 26-ամյա Ժերարդը Բարսելոնայից ժամանել է Հայաստան, քանի որ իր համար հետաքրքրական երկիր է Հայաստանը. «Ունեք հարուստ մշակույթ: Ինձ դուր է գալիս աշխատել եւ ապրել Բուսաբանական այգում, շփվել տեղացիների հետ, ստանալ իրենցից էներգիա: Հայաստանում ամենաշատը սիրել եմ հայ մարդկանց, որոնք շատ հյուրասեր են ու միշտ ուրախ քեզ տեսնելու»:

Ժերարդն ընդգծեց, որ գնալով իր երկիր բոլորին հորդորելու է գալ Հայաստան եւ անպայման այցելել պատմական վայրեր, սովորել հայոց պատմություն:

Կատալոնիայից Դերտա Մուստան որոշել է գալ Հայաստան, քանի որ բոլորը հայտնի երկրներ են գնում, իսկ ինքը ցանկացավ բացահայտել իր համար ոչ այդքան հայտնի երկիրը: Այս օրերի ընթացքում արդեն հասցրել է ունենալ սիրելի վայր. «Ամենաշատը սիրել եմ Սեւանի վանքը, տպավորված եմ, քանի որ Երեւանը եվրոպական քաղաքներից չի տարբերվում: Հայկական տոլմայի մասին երբեւէ չէի լսել, երկրի օրվա ընթացքում համտեսեցի, շատ համեղ է»:

Իսկ ահա Չինաստանի ներկայացուցիչ Ջեն Պենկը սովորում է Պեկինի համալսարանումՙ ինժեների մասնագիտացմամբ. «Հիացած եմ Հայաստանի ճարտարապետությամբ, եկեղեցիներով: Ի դեպ, մեծ սիրով կերել եմ հայկական խորոված»:

Բերգամոյից Հայաստան ժամանած Ռիկարդոն լանդշաֆտային դիզայներ է, հիացած է Գառնիով եւ Գեղարդով. «Կարդալով Հայաստանի մասինՙ չես կարող պատկերացնել, թե ինչպիսի երկիր է, պետք է անպայման գալ ու տեսնել»:

Լեհաստանից Հայաստան ժամանած սոցիոլոգ Դոմինիկան Հայաստանը բացահայտել է տեսնելով Սեւանա լիճը. նա վաղուց էր ցանկանում տեսնել այն մոտիկից, եւ կամավորների ճամբարն իրենց տվեց այդ հնարավորությունը:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #32, 31-08-2018

AZG Daily #43, 15-11-2019

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ