RSS | FACEBOOK | ISSUU | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
#030, 2018-08-16 > #031, 2018-08-24 > #032, 2018-08-31 > #033, 2018-09-07 > #034, 2018-09-14

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #32, 31-08-2018



Տեղադրվել է` 2018-08-31 13:55:46 (GMT +04:00)


Ընթերցված է` 4540, Տպվել է` 557, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՄԻՏՈՒՄՆԵՐԸ ԹՈՒՐՔԻԱՅՈՒՄ

ՍՏԵՓԱՆ ՊԱՊԻԿՅԱՆ, Տեխնիկական գիտությունների թեկնածու

Որեւէ երկրի տնտեսության զարգացման համար կարեւոր նշանակություն ունի էներգետիկայի զարգացման մակարդակը:Այս տեսակետից կարեւոր է միջազգային փորձի մանրակրկիտ ուսումնասիրությունը: ՀՀ-ը սահմանակից է չորս պետությունների, որոնցից երկուսի հետ դիվանագիտական հարաբերություն չկանՙ հասկանալի պատճառներով: Այդուհանդերձ, մեզ համար կարեւորվում է հատկապես Թուրքիայի էներգետիկ տնտեսության արդի վիճակը եւ զարգացման միտումները:Այն ունի ռազմավարական առաջնահերթ նշանակություն մեզ համար:

Ստորեւ հակիրճ ներկայացնում եմ Թուրքիայի էներգետիկ տնտեսության արդի վիճակը եւ զարգացման միտումները, հաշվի առնելով աշխարհի հեղինակավոր գիտական պարբերականները:

Թուքիայում ամբողջ էլեկտրաէներգիայի 48 տոկոսը արտադրվում է բնական գազի այրման հետեւանքով: Բնական գազի 55 տոկոսը ստացվում է Ռուսաստանից, 19-ը` Իրանից, 13-ը` Ադրբեջանից, 9-ը` Ալժիրից, 4-ը` Նիգերիայից: Հետեւաբար Թուրքիայի էներգետիկ տնտեսության այսօրվա վիճակը պայմանավորված է նաեւ Ռուսաստանի Դաշնության մատակարարումով:

Որպեսզի նվազեցնի կախվածությունը ներմուծվող բնական գազից, Թուրքիան ձգտում է լայն ձեւով օգտագործել այլընտրանքային էներգիայի աղբյուրները:

Ներկայումս օգտագործվում է այդ պոտենցիայի մինչեւ 30 տոկոսը: 2015 թվականի վերջում երկրաջերմային ՋԷԿ-երի հզորությունը կազմել է 600 ՄՎտ: Երկրաջերմային էներգիայի պաշարներով Թուրքիան համարվում է աշխարհում վեցերրորդ երկիրը:Այժմ կառուցվում է բնական գազով աշխատող ՋԷԿ-եր 1600 ՄՎտ գումարային հզորությամբ:

Էներգիայի օգտագործման պահանջից ելնելով մինչեւ 2023 թվականը այն տարեկան կաճի 4 տոկոսով: Էլեկտրակայանների հզորությունները կաճեն 70-ից մինչեւ 100 Գիգավատտ:

2023 թվականին նախատեսվում է նաեւ երեք ԱԷԿ-ների շահագործում 15 Գիգավատտ գումարային հզորությամբ: Այսինքն, զարգացնում են միջուկային էներգետիկան:

Մեր հարեւան երկրների էներգետիկ տնտեսության ուսումնասիրությունը հնարավորություն կտա ճշգրիտ գնահատել իրավիճակը եւ զարգացման ճիշտ ուղի ընտրել:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #32, 31-08-2018

AZG Daily #43, 15-11-2019

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ