RSS | FACEBOOK | ISSUU | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
#030, 2018-08-16 > #031, 2018-08-24 > #032, 2018-08-31 > #033, 2018-09-07 > #034, 2018-09-14

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #32, 31-08-2018



ՕՐԱԿԱՐԳ

Տեղադրվել է` 2018-08-31 13:55:46 (GMT +04:00)


Ընթերցված է` 5257, Տպվել է` 560, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ՌԱՄԿԱՎԱՐ ԱԶԱՏԱԿԱՆ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ

ՌԱՄԿԱՎԱՐ ԱԶԱՏԱԿԱՆ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ, Երեւան, 30 օգոստոսի 2018թ.

Երեւանի ավագանու ընտրություններին ընդառաջ

Ռամկավար Ազատական կուսակցության Կենտրոնական վարչությունը Երեւանի ավագանու ընտրություններին ընդառաջ հորդորում է երեւանաբնակ իր անդամներինԴ համակիրներին եւ առհասարակ բոլոր երեւանցիներինՙ քաղաքացիական պատասխանատվությամբ ու ազգային-քաղաքական գիտակցությամբ մասնակցել առաջիկա ընտրություններին եւ իրենց ձայնը տալ ըստ իրենց հայեցողությանՙ հարմարագույն թեկնածուներին:

ՌԱԿ Կենտրոնական վարչությունը հիշեցնում է բոլորինԴ որ առաջիկա ընտրությունները հանդիսանալու են առաջինըՙ «թավշյա հեղափոխությանը» հաջորդող ժամանակաշրջանում, որոնց ընթացքում փաստացիորեն փորձարկվելու են երկրի նոր իշխանության պատրաստակամությունը ազատ, արդար ու թափանցիկ ընտրություններ անցկացնելու, ընտրակաշառքների հոռի ավանդույթը արմատախիլ անելու, վարչական եւ այլ ռեսուրսներ ի գործ չդնելու եւ օրինախախտներին խստագույնս պատժելու խոստումների անկեղծությունը:

Ավելինՙ Երեւանի քաղաքային ընտրությունները լինելու են յուրօրինակ փորձաքարՙ առաջիկա տարի անցկացվելիք խորհրդարանական ընտրությունների համար, որոնց իր սուղ միջոցների խնայողության պայմաններում ՌԱԿ-ը նախապատրաստվում է ամենայն պատասխանատվությամբ, ուժերի գերլարումովՙ հանրապետության ողջ տարածքում:

Նկատի ունենալով վերոհիշյալ հանգամանքները, ՌԱԿ Կենտրոնական վարչությունը սեպտեմբերի 22-ից 23-ը ներառյալ իր Կենտրոնական գրասենյակում հաստատելու է ընտրական հնարավոր խախտումների շուրջ բողոքների գրանցման շուրջօրյա ծառայություն եւ կոչ է անում մեր համաքաղաքացիներին, դիտորդական կազմակերպություններին, ինչպես նաեւ ընտրություններին մասնակցող կուսակցություններին ու դաշինքներինՙ ընտրախախտումների վերաբերյալ ահազանգել հետեւյալ հեռախոսահամարով +374 060271114 եւ էլ.հասցեովՙ ramkavar@gmail.com:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #32, 31-08-2018

AZG Daily #44, 22-11-2019

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ