RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ

WWW.AZGONLINE.AM
2021-02-27 17:29:58ՀՐԱՏԱՊ. Շիշ բռնողը հավաքել է անհետ կորած զինծառայողների հարազատներին և փորձում է նրանց ուղղորդել Բաղրամյան պողոտա. Mediaport
2021-02-27 15:59:34«ժամանակն է, որ Հայաստանի օրենսդիր մարմինը որոշումներ կայացնի, ոչ թե բանակցի». Ժիրինովսկին Փաշինյանի վերաբերյալ
2021-02-11 15:01:08Վերջին օրերին տեղի ունեցան, կարծում եմ՝ միմյանց հետ փոխկապակցված երկու չափազանց կարևոր իրադարձություններ
2021-02-11 14:59:50Սիրելի՛ ժողովուրդ, Քեզ հիպնոսացրել են, արթնացի՛ր. Հայրենիքի փրկության շարժում
2021-01-27 21:42:18Արցախյան 2 պատերազմի մասնակցած ազատամարտիկը ծեծի է ենթարկվել
#028, 2018-07-20 > #029, 2018-07-27 > #030, 2018-08-16 > #031, 2018-08-24 > #032, 2018-08-31

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #30, 16-08-2018



Տեղադրվել է` 2018-08-16 01:31:42 (GMT +04:00)


Ընթերցված է` 5277, Տպվել է` 718, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ՔՐԻՍՏՈՆՅԱ ՓԱԽՍՏԱԿԱՆՆԵՐԻ ՄՈՒՏՔԸ ԱՄՆ 50%-ՈՎ ԿՐՃԱՏՎԱԾ

Հ.Ծ.

Անգլիական «Գարդիան» թերթի լրագրող Ամանդա Հոլպախի հաղորդմամբ Դոնալդ Թրամփի իշխանության օրոք ավելի քան 50 տոկոսով կրճատվել է քրիստոնյա փախստականների մուտքը ԱՄՆ: Նման եզրակացության հիմք է ծառայել օգոստոսի սկզբներին անցկացվող կրոնական ազատությունների խթանմանը նպաստող իր տեսակի մեջ առաջին կոնֆերանսի նախօրյակին պետքարտուղարության հրապարակած զեկույցը:

Համաձայն այդ զեկույցի, Թրամփի վարչակազմը 2017-2018 ֆինանսական տարում նախատեսել էր ընդունել ռեկորդային ցածր համարվող ընդամենը 45 հազար փախստական, սակայն մինչեւ այս տարվա հունիսի 30-ը 16.230 փախստական է մուտք գործել Մ. Նահանգներ, որը կազմում է նախատեսվածի 36 տոկոսը:

2016-ի հոկտեմբերից 2017-ի հունիսի 30-ը 23 հազար քրիստոնյաներ էին մտել Մ. Նահանգներ, մինչդեռ 2017-18-ին այդ թիվը ընդամենը 10.955 է: Այս ցուցանիշը, գրում է Հոլպախը, խախտում է Թրամփի նախընտրական խոստումն այն մասին, որ «օգնելու ենք քրիստոնյաներին մուտք գործելու ԱՄՆ»: «Անարդար է, նշել էր նա, որ մահմեդականները ավելի հեշտությամբ են մուտք գործում ԱՄՆ, քան քրիստոնյաները, որոնց գլուխներն են կտրում»:

Ընդհանուր առմամբ մահմեդական փախստականների մուտքն էլ կրճատվել է. 2017-ի 21.459-ի փոխարեն 2018-ին (մինչեւ հուինսի 30-ը) միայն 2.421 մահմեդական է մուտք գործել ԱՄՆ, ըստ պետքարտուղարության զեկույցի, որն այդուհանդերձ նշել է, որ 1975-ից սկսած ԱՄՆ-ը ավելի շատ փախստականներ է ընդունել, քան որեւէ այլ երկիր:

«Մենք շարունակելու ենք օժանդակել, որ ամենախոցելի խավերը կարողանան վերաբնակվել մեր երկրում, բայց առաջին հերթին հաշվի ենք առնելու ամերիկացի ժողովրդի ապահովությունն ու անվտանգությունը», ամրագրված է զեկույցում:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #30, 16-08-2018

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ