RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ

WWW.AZGONLINE.AM
2021-02-27 17:29:58ՀՐԱՏԱՊ. Շիշ բռնողը հավաքել է անհետ կորած զինծառայողների հարազատներին և փորձում է նրանց ուղղորդել Բաղրամյան պողոտա. Mediaport
2021-02-27 15:59:34«ժամանակն է, որ Հայաստանի օրենսդիր մարմինը որոշումներ կայացնի, ոչ թե բանակցի». Ժիրինովսկին Փաշինյանի վերաբերյալ
2021-02-11 15:01:08Վերջին օրերին տեղի ունեցան, կարծում եմ՝ միմյանց հետ փոխկապակցված երկու չափազանց կարևոր իրադարձություններ
2021-02-11 14:59:50Սիրելի՛ ժողովուրդ, Քեզ հիպնոսացրել են, արթնացի՛ր. Հայրենիքի փրկության շարժում
2021-01-27 21:42:18Արցախյան 2 պատերազմի մասնակցած ազատամարտիկը ծեծի է ենթարկվել
#028, 2018-07-20 > #029, 2018-07-27 > #030, 2018-08-16 > #031, 2018-08-24 > #032, 2018-08-31

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #30, 16-08-2018



Տեղադրվել է` 2018-08-16 01:31:42 (GMT +04:00)


Ընթերցված է` 5112, Տպվել է` 718, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ՀԱՅԿԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՀԱՆԴԵՍԻ ՆՈՐ ՀԱՄԱՐԸ

Հ.Ծ.

«Արմինյն Միրոր-Սփեքթեյթր» շաբաթաթերթի հաղորդմամբ լույս է տեսել Ֆրեզնոյում «Հայկական Ուսումնասիրությունների ընկերության հանդեսի» (Journal of the Society for Armenian Studies) նոր, 26րդ հատորը դոկտ. Սերժիո լա Պորտայի խմբագրությամբ, որտեղ ընդգրկված են չորս հոդվածներ, ութը հրապարակումներ եւ երկու գրախոսականներ:

Հոդվածներով հանդես են եկել Ջ. Ռասելը , Գ. Պարտաքճյանը , Հ. Մարությանը եւ Հ. Մախդումյանը , որոնք քննարկել են «Արեւորդիների երդումը», «Ամիրա» տիտղոսի առաջացումը, ինչպես նաեւ «Փրկություն» անվան տակ ներկայացված միջադեպերը Հայոց ցեղասպանության պատմության մեջ եւ Պատրիշա Սարաֆյան-Ուորդի «The Bullet Collection» գրքի հետ առնչվող հարցեր:

Հրապարակումների բաժնում Մ. Սթոունը գրել է իր իսկ բնութագրմամբ «զարդանկարված ավետարանի» մասին, իսկ Ա. Մաղալյանը անգլերեն թարգմանությամբ հրատարակել է Աղվանից կաթողիկոսների անվանացանկը: Ի. Կրիմինզը (E. CreMeens) մինչ այժմ չհրապարակված սաղմոսագրի մասին է գրել, իսկ Ա. Սանջյանը քննության է առել 1918-20 թվերին հրատարակված թերթերի գները: Ա. Արսլանյանի նյութը շոշափել է Առաջին համաշխարհայինի ժամանակ հայերի եւ Մերձավոր Արեւելքում այլ փոքրամասնությունների նկատմամբ կիրառված բրիտանական քաղաքականությունը:

ՀՈՒԸՀ-ի գործադիր վարչությունը նոր գիտնականներ է նշանակել իր խմբագրական կազմումՙ փորձելով ավելի ընդարձակել հանդեսի տարածումը օտար ակադեմիական շրջանակներում: Ընկերության նախագահն է Պետրոս Տեր-Մաթոսյանը Նեբրասկա-Լինկոլն համալսարանից:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #30, 16-08-2018

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ