ՀԱՊԿ մշտական խորհրդիՙ երեքշաբթի օրը տեղի ունեցած նիստի ընթացքում Հայաստանի ներկայացուցիչներն առաջարկել են փոփոխություններ մտցնել ՀԱՊԿ կանոնադրության մեջ, համաձայն որիՙ ՀԱՊԿ Անվտանգության խորհրդում մեր երկիրը կներկայացնի վարչապետը: ՀԱՊԿ մամլո ծառայությունը հայտարարել է, որ կազմակերպության մշտական խորհուրդը որոշում է կայացրել փաստաթղթերի նախագծերը մի փաթեթով ուղարկել ներպետական համաձայնեցման: ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը ներկայումս Հայաստանի ներկայացուցիչ Յուրի Խաչատուրովն է, որի նկատմամբ իրավապահ մարմինները քրեական գործ են հարուցել:Հայաստանը ՀԱՊԿ անդամ-պետություններին առաջարկել էր սկսել կազմակերպության գլխավոր քարտուղարի փոփոխության գործընթաց: