RSS | WAP | FACEBOOK | PDF | PDF-Culture
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ
ՀԵՂԻՆԱԿՆԵՐ | ԾԱՂՐԱՆԿԱՐՆԵՐ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ "ԱԶԳ-ՄՇԱԿՈՒՅԹ" ՀԱՎԵԼՎԱԾԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՄԱՐԸ
#027, 2018-07-14 > #028, 2018-07-20 > #029, 2018-07-27 > #030, 2018-08-16

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #29, 27-07-2018



ՄԱՀԱԽՈՍԱԿԱՆ

Տեղադրվել է` 2018-08-12 17:15:54 (GMT +04:00)


Ընթերցված է` 5104, Տպվել է` 1262, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ՀԱՅ ՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆ ՄՏՔԻ ԿՈՐՈՒՍՏԸՙ

ՀՀ ԳԱԱ Մ. ՔՈԹԱՆՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՏՆՏԵՍԱԳԻՏՈՒԹՅԱՆ ԻՆՍՏԻՏՈՒՏ

Պրոֆ. ԱՇՈՏ ՀԱԿՈԲԻ ԲԱՅԱԴՅԱՆ

Խոր ցավով ստացանք ՀՀ ԳԱԱ Մ.Քոթանյանի անվան տնտեսագիտության ինստիտուտի գլխավոր գիտաշխատող, Տնտեսության իրական հատվածի բարեփոխումների բաժնի վարիչ, տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր Աշոտ Հակոբի Բայադյանի մահվան բոթը:

Աշոտ Հակոբի Բայադյանի ծնվել է 1946թ. ՀԽՍՀ Սպիտակի շրջանի Մեծ Պարնի գյուղում: 1965-ին ավարտել է տեղի դպրոցը: Նույն թվականին ընդունվել է Երեւանի պետական համալսարանի տնտեսագիտական ֆակուլտետի «Տնտեսագիտական կիբեռնետիկա» բաժինը եւ այն ավարտել 1970-ին: 1985-ին ավարտել է Մոսկվայի Մ.Լոմոնոսովի անվան պետական համալսարանի տնտեսագիտության ֆակուլտետի հեռակա ասպիրանտուրայի «Վիճակագրություն» բաժինը, որտեղ էլ պաշտպանել է թեկնածուական ատենախոսությունը: Նրա հետագա գործունեությունը նշանավորվել է տեսականի եւ կիրառականի զուգորդման արգասաբեր ճանապարհով. 1970-75-ին` Երեւանի մաթեմատիկական մեքենաների գիտահետազոտական ինստիտուտում` որպես տնտեսագետ-ինժեներ, 1975-84-ին` Հայաստանի գյուղատնտեսական նախարարության հաշվողական կենտրոնում բաժնի վարիչ, 1993-96-ին` վարչությունների պետ ՀՀ նյութական ռեսուրսների նախարարությունում, ՀՀ կենտրոնական բանկում եւ Հայագրոբանկում, 1996-98-ին` ֆինանսատնտեսագիտական վարչության պետ Հայկական գյուղատնտեսական ակադեմիայում: 1998-ից` նույն ակադեմիայի նորաստեղծ «Ֆինանսներ եւ վարկ» ամբիոնի վարիչ, 2013-ից` ՀՀ ԳԱԱ Մ.Քոթանյանի անվան տնտեսագիտության ինստիտուտում որպես բաժնի վարիչ` համատեղելով «Ֆինանսներ եւ էկոնոմիկա» ամենամսյա հանդեսի գլխավոր խմբագրի պարտականությունները:

2002-ին «Տնտեսավարող սուբյեկտների ֆինանսական դրության գնահատման մեթոդաբանական հարցերը» հետազոտության համար Ա.Բայադյանը ստանում է տնտեսագիտության դոկտորի աստիճան, իսկ 2004-ին` պրոֆեսորի կոչում: Ա.Բայադյանը ՀՀ գիտության պետական կոմիտեի կողմից 2014 եւ 2016 թվականներին գիտատեխնիկական եւ գիտական թեմաներում ընդգրկված բարձր արդյունավետությամբ աշխատող գիտաշխատողների համար հայտարարված հանրապետական մրցույթի հաղթող է:

Արժանահիշատակ են Ա.Բայադյանի «Ֆինանսավիճակագրական» եւ երկրորդ լրամշակված «Տնտեսագիտական բառարանները»: Տերմինաբանությունը բարդ գործընթաց է եւ երկար ժամանակ է պահանջում գտնելու ազգային լեզվին համահունչ համարժեքները: Այս իմաստով նշված բառարանները կազմված են աննախապաշար ազատությամբ, սակայն առանց ծայրահեղությունների` ուղեցույց ունենալով հայ տնտեսագիտության բառապաշարը հարստացնելու արդի հասկացությունները: Արժանահիշատակ են նաեւ Ա.Բայադյանի «Ձեռնարկությունների ֆինանսական դրության գնահատումը», «ՀՀ գյուղատնտեսական արտադրության զարգացման հիմնախնդիրները եւ դրանց լուծման ուղիները», «Պետական պարտքի կառավարման հիմնախնդիրները եւ դրանց լուծման ուղիները Հայաստանի Հանրապետությունում», «Ֆինանսական միջոցների կազմավորման, օգտագործման եւ բարելավման ուղիները ՀՀ ագրարային ոլորտում» մենագրությունները:

Այս տխուր առիթով ՀՀ ԳԱԱ Մ.Քոթանյանի անվան տնտեսագիտության ինստիտուտի ողջ կոլեկտիվը իր խորին ցավակցությունն է հայտնում հանգուցյալի ընտանիքին, նրա հարազատներին ու մերձավորներին: Աշոտ Հակոբի Բայադյանի հիշատակը միշտ վառ կմնա մեր սրտերում:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #29, 27-07-2018

AZG Daily #30, 16-08-2018

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-րդ ՏԱՐԵԼԻՑ

Armenian Genocide

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹԻ ՆՈՐ ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐՆԵՐՆ ԵՆ

ԱԶԴԱԳԻՐ