RSS | WAP | FACEBOOK | PDF | PDF-Culture
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ "ԱԶԳ-ՄՇԱԿՈՒՅԹ" ՀԱՎԵԼՎԱԾԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՄԱՐԸ
#027, 2018-07-14 > #028, 2018-07-20 > #029, 2018-07-27 > #030, 2018-08-16 > #031, 2018-08-24

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #29, 27-07-2018



Տեղադրվել է` 2018-08-12 17:15:54 (GMT +04:00)


Ընթերցված է` 6596, Տպվել է` 1494, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ԳԻՐՔ ՆՎԻՐՎԱԾ ՏՆՏԵՍԱԳԻՏՈՒԹՅԱՆ ԱՆՑԱԾ ՈՒՂՈՒՆ

Ստեփան ՊԱՊԻԿՅԱՆ, Տեխնիկական գիտությունների թեկնածու

Լույս է տեսել «ՀՀ ԳԱԱ տնտեսագիտության ինստիտուտի հետազոտական ուղին» գիրքը, 152 էջ ծավալով: Այն տպագրվել է ՀՀ ԳԱԱ Մ.Քոթանյանի անվան տնտեսագիտության ինստիտուտի գիտական խորհրդի որոշմամբ: Գրքի գիտական խմբագիրն է հարգված գիտնական, ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ, տնտեսագիտության դոկտոր,պրոֆեսոր Վլադիմիր Հարությունյանը : Գրքի հեղինակներ Վ.Լ. Հարությունյանը եւ Ռ.Ն. Սարինյանը այս բնագավառի բազմավաստակ գիտնականներ են:

ՀՀ տնտեսագիտության ինստիտուտի ստեղծումը էական նշանակություն ունեցավ մեր հանրապետության տնտեսագետների համար: Աշխատանքի առաջին մասում ներկայացված է ինստիտուտի խորհրդային շրջանըՙ 1940թ. սկսած, երբ ԽՍՀՄ ԳԱ հայկական մասնաճյուղի երկրաբանական ինստիտուտի կազմում ձեւավորվեց մի խումբ: 1941 թվականին ստեղծվում է տնտեսագիտության սեկտոր, որը 1943թ. ընդգրկվեց Հայկական ՍՍՀ գիտությունների ակադեմիայի կազմում:

2007թ. գոյություն ունեցող բոլոր գիտահետազոտական ինստիտուտները վերամիավորվեցին եւ միացվեց «ՀՀ ԳԱԱ Մ.Քոթանյանի անվան տնտեսագիտության ինստիտուտ» ՊՈԱԿ-ին: Ինստիտուտի տնօրինությունը ստանձնեց Վլադիմիր Լիպարիտի Հարությունյանը: Մինչեւ օրս նրա ղեկավարությամբ կատարվել են գիտակազմակերպչական մեծ թվով աշխատանքներ:

Սկսած 2007թ.-ից տնտեսագիտության ինստիտուտի հետազոտական ուղղություններում վերաբացվել է տնտեսագիտության եւ տնտեսագիտական մտքի պատմության բաժինը: Լույս են տեսել բազմաթիվ ուսումնասիրություններ:

Գիրքն ունի հանրագիտարանային եւ պատմագիտական բնույթ: Այն կարող է օգտակար լինել ուսանողների, դասախոսների, տնտեսագետների, գիտնականների եւ ոլորտով զբաղվող մարդկանց համար:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #29, 27-07-2018

AZG Daily #43, 16-11-2018

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-րդ ՏԱՐԵԼԻՑ

Armenian Genocide

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹԻ ՆՈՐ ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐՆԵՐՆ ԵՆ

ԱԶԴԱԳԻՐ