RSS | FACEBOOK | ISSUU | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
#025, 2018-06-29 > #026, 2018-07-06 > #027, 2018-07-14 > #028, 2018-07-20 > #029, 2018-07-27

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #27, 14-07-2018



Տեղադրվել է` 2018-07-13 21:22:50 (GMT +04:00)


Ընթերցված է` 3350, Տպվել է` 4, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ԴԱՄԲԱՆԱԿԱՆ

ՌՈՒԲԵՆ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ, Մոսկվա

Մաֆիաՙ Իսպանիայում, մաֆիաՙ Հայաստանում

Իսպանիայում 142 հոգիանոց «Հայկական մաֆիայի» բացահայտման փաստը առաջ բերեց հայոց լրատվամիջոցների վրդովմունքը հանցախմբի անվանման մեջ էթնիկական գործոնի շեշտադրման կապակցությամբ, եթե նույնիսկ չէր էլ ժխտվում, որ այդ բազմաբնույթ քրեական հանրակցության միջուկը իրոք կազմել են հայերն ու Հայաստանի քաղաքացիները: Ի դեպ, անբավականության նման «զգացումներ» թերեւս շատ ավելի մասշտաբայնորեն ապրել են նաեւ վրացիները:

Բայց ահա դիտում ես Հայաստանի նախկին ղեկավարի հարազատ եղբայրների առասպելական հարստությունների վերաբերյալ երկրի ազգային անվտանգության ծառայության աննախադեպ «հեռուստառեպորտաժներն» ու հանգում աղիողորմ մի հետեւությանՙ իսկ ի՞նչով սա մաֆիա չէ: Ուրիշ ի՞նչ կերպ կարելի էր այդքան պարարտանալ կիսասոված ու արտագաղթող երկրում: Եվ ի~նչ ազգային նկարագիր ունի այս հանցակցությունը: Գուցե ռուսակա՞ն, քանզի ռուսական «ժողովրդական» անուններ են կրում նրա երեք անդամներըՙ Սերժիկ, Սաշիկ, Լյովա: Ասացեք խնդրեմ, Հայաստանում որեւէ մեկը ճանաչու՞մ է ավտոբուսի որեւէ մի այլ կիսագրագետ վարորդի, որը տեր դառնար նման շքեղագույն առանձնատների, հարստագույն գույքերի ու տեխնիկաների, հիգիենայից փայլատակող զենքերի... Ինչի՞ շնորհիվ է «միակը» տնօրինել նման անբավ հարստություններ, դարձել գերազդեցիկ օլիգարխ: Բացառապես այն բանի, որ երեքից մեկը եղել է մաֆիայի, ներողություն, պետության ղեկավար: Ինչո՞վ կարելի է բնութագրել այս երեւույթըՙ օտարածին, սակայն Հայաստանում տարածված մի արտահայտությամբՙ «բիրդան աղա»: Թեեւ շատ ավելի տարողունակ է ռուսական տարբերակըՙ «из грязи в князи»: Ոչ մի տարրական պատասխանատվություն մարդկանց հանդեպ, ոչ մի հաշվետվություն... Հայաստանի ինչին էր պետք «անկախությունը», եթե դրանից պիտի օգտվեին զանազան արկածախնդիր մարդիկ: Եվ դեռ մեղադրում են ուրիշներին:

Սակայն մի կողմ թողնենք բարոյախոսությունը. ժողովուրդը դրանից էլ է հոգնել եւ սպասում է իսկական արդարացի մեծ փոփոխությունների: Վերն ասվածի հենքի վրա տարակուսենք մեկ հարցի շուրջՙ ի՞նչու երկարակյաց պանծալի Հանրապետական կուսակցության ոչ մի անդամ չի պահանջում Սերժ Սարգսյանի հրաժարականը կուսակցության առաջնորդի պաշտոնից: Չենք ասում, թե նման առաջարկությամբ կարող է հանդես գալ, օրինակ, կոլորիտային Գալուստ Սահակյանը կամ հայտնի երգչուհին: Բայց մի՞թե այդ հսկա հանրությունը չունի գոնե մեկ ազնիվ, հայրենասեր անդամ, որն այս հուսահատեցնող տեսած-լսածից հետո համոզվի իր ղեկավարի առաջնորդավարման անիմաստության ու անպարկեշտության մեջ: Թե՞ սպասում են, որ վերջապես իր գործով զբաղվող ԱԱԾ-ն իր հերթական ռեպորտաժը նվիրաբերի հենց Սերժ Ազատովիչի հարստությունների նկարագրումներին, ինչը օրերս չբացառեց վարչապետն ինքը:

Դե, իհարկե, ամեն ինչում... Պուտինն է մեղավորՙ կասեն հանրապետականները: Ա՛յ, եթե նա զենք չվաճառեր Ադրբեջանին... Այնժամ Հայաստանում չէր լինի կոռուպցիա եւ սաշիկներն ու լյովիկները ապօրինի չէին հարստանա: Ի՞նչու Հանրապետական կուսակցությունը չի հայտարարում իր բարոյազրկության ավարտի մասին: Նույնիսկ Տարոնից հետո: Ռուսաստանում Պուտինին, կառավարող կուսակցությանը չսիրողներն էլ քիչ չեն, սակայն բանը չի հասնում ատելությանն ու զզվանքին: Իսկ միգուցե հանրապետականները հույսները չեն կտրում, որ մի պայծառ օր իրենք իրենց փորձառագույն (ըստ Գ. Սահակյանի) ղեկավարի առաջնորդությամբ կիրականացնեն իրենց ոչ բնորոշ որեւէ «քնքույշ» հեղափոխություն: Իհարկե, մարտի 1-ը չհիշեցնող:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #27, 14-07-2018

AZG Daily #46, 06-12-2019

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ