RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ

WWW.AZGONLINE.AM
2021-01-20 22:36:43Ինչպես անցավ Ջոզեֆ Բայդենի երդմնակալությունը
2021-01-20 22:35:52Գազի պայթյունից զոհեր Մադրիդում
2021-01-20 21:53:02Ադրբեջանն ինձ 50 000 դոլար է առաջարկել Արցախում գործած ռազմական հանցագործությունները չհրապարակելու համար. Թոմաշ Լեխ Բուչիչ
2021-01-19 20:33:12Կարսի զորավարժության նպատակը Երևանի օկուպացիան է, բայց գլխավոր շտաբն ամեն ինչ հասկանում է. Старше Эдды
2021-01-19 16:59:19Ռոսպոտրեբնադզոր. ЭпиВакКорона-ն 100% արդյունավետ է
#024, 2018-06-22 > #025, 2018-06-29 > #026, 2018-07-06 > #027, 2018-07-14 > #028, 2018-07-20

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #26, 06-07-2018



Տեղադրվել է` 2018-07-06 11:21:14 (GMT +04:00)


Ընթերցված է` 2754, Տպվել է` 12, Ուղարկվել է էլ.փոստով` 0

Ի ՆՊԱՍՏ ՀՕՖ-Ի ԵՐԵԽԱՆԵՐԻ ԿԵՆՏՐՈՆԻ

Հ.Ծ.

Ուիհոուկենի (Նյու Ջերսի, ԱՄՆ) «Չարտ հաուս» (Chart House, Weehawken, NJ) հաստատությունում հունիսի 7-ին տեղի է ունեցել ոգեշնչող դրամահավաք ի նպաստ Երեւանի Հայ օգնության ֆոնդի երեխաների կենտրոնի, տեղեկացնւոմ է Ֆլորենս Ավագյանը «Միրոր-Սփեքթեյթրի» էջերում: Ներկա են եղել այդ ծրագրի երկարամյա նախագահ (այժմ փոխնախագահ) Խաժակ արք. Պարսամյանը, նրան փոխարինող ԱՄՆ-ի արեւելյան թեմի նորընտիր առաջնորդ հայր Դանիել Ֆինդիքյանը եւ Սբ. Խաչ հայկական եկեղեցու հովիվՙ հայր Վազգեն Գարայանը:

ՀՕՖ-ի երեխաների աջակցության կենտրոնը սկսել է գործել 2000 թվականի նոյեմբերի 1-ից: Նրա եռանդուն տնօրեն դոկտ. Մայրա Անտոնյանի եւ հոգատար անձնակազմի ջանքերի շնորհիվ ավելի քան 11 հազար ծնողազուրկ երեխաներ օգտվել են կենտրոնի ծառայություններից: «ՅՈՒՆԻՍԵՖ» կենտրոնի ծառայությունները «լավագույնը եւ ամենաարդյունավետն է» ճանաչել:

Պարսամյան սրբազանի աղոթքից հետո միջոցառման մասնակիցներին բացման խոսքով դիմել է Սիլվա Թորոսյանը : Այնուհետեւ ելույթ է ունեցել ՀՕՖ-ի վարչության անդամ Անետ Չուլֆայանը: Երեկոն եզրափակել է «Ախթամար» պարի համույթը:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #26, 06-07-2018

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ