RSS | WAP | FACEBOOK | PDF | PDF-Culture
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ "ԱԶԳ-ՄՇԱԿՈՒՅԹ" ՀԱՎԵԼՎԱԾԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՄԱՐԸ
#024, 2018-06-22 > #025, 2018-06-29 > #026, 2018-07-06 > #027, 2018-07-14 > #028, 2018-07-20

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #26, 06-07-2018



Տեղադրվել է` 2018-07-06 11:21:14 (GMT +04:00)


Ընթերցված է` 4415, Տպվել է` 653, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ԳԵՐՄԱՆԱ-ՖՐԱՆՍԻԱԿԱՆ ԼՐԱԳՐՈՂԱԿԱՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ՊԱՐԳԵՎ ՅՈՒՐԳԵՆ ՀԱԲԵՐՄԱՍԻՆ

ԱՆԱՀԻՏ ՀՈՎՍԵՓՅԱՆ

Մեր ժամանակների խոշորագույն մտավորականներից մեկինՙ դոկտոր պրոֆեսոր Յուրգեն Հաբերմասին հուլիսի 5-ին շնորհվեց գերմանա-ֆրանսիական լրագրողական բարձրագույն մրցանակը: Բեռլինում հրավիրված հանդիսավոր արարողության ժամանակ գերմանացի նշանավոր փիլիսոփայի, սոցիոլոգի մասին գովասանաճառում ԳԴՀ արտգործնախարար Հայկո Մաասը նրան արժեւորել է որպես spiritus rector-իՙ ոգու առաջամարտիկի, «Գերմանիայի եւ Ֆրանսիայի միջեւ մտավոր կամուրջ կապողի », Գերմանիայի Դաշնային Հանրապետության սկզբնավորումից ի վեր նրաՙ անշեղ ուղեկցի: Հաբերմասին շնորհավորական ուղերձ է հղել նաեւ Ֆրանսիայի նախագահ Մակրոնը: 1983-ից ի վեր լրագրողներին հանձնվող գերմանա-ֆրանսիական ամենամյաՙ 35-րդ մրցանակը 30 000 եվրո պարգեւավճարով, տրվում է լրագրության տարբեր բնագավառներումՙ գերմանա-ֆրանսիական եւ եվրոպական փոխըմբռնմանը, միավորմանը նպաստող ստեղծագործություններին: Հաբերմասից առաջ այդ մրցանակին արժանացել են նաեւ գերմանացի եւ ֆրանսիացի այլ ստեղծարարներ: Ուրախ ենք, որ Հայաստանում թարգմանում են Հաբերմասի աշխատությունները:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #26, 06-07-2018

AZG Daily #39, 19-10-2018

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-րդ ՏԱՐԵԼԻՑ

Armenian Genocide

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹԻ ՆՈՐ ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐՆԵՐՆ ԵՆ

ԱԶԴԱԳԻՐ