RSS | WAP | FACEBOOK | PDF | PDF-Culture
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ "ԱԶԳ-ՄՇԱԿՈՒՅԹ" ՀԱՎԵԼՎԱԾԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՄԱՐԸ
#023, 2018-06-15 > #024, 2018-06-22 > #025, 2018-06-29 > #026, 2018-07-06 > #027, 2018-07-14

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #25, 29-06-2018



ՄԱՅՐ ԱԹՈՌ ՍՈՒՐԲ ԷՋՄԻԱԾԻՆ

Տեղադրվել է` 2018-06-28 22:55:38 (GMT +04:00)


Ընթերցված է` 4287, Տպվել է` 670, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ԼՈՒՅՍ ՏԵՍԱՎ «ՄԱՅՐ ԱԹՈՌ ՍՈՒՐԲ ԷՋՄԻԱԾԻՆԸ ԱՌԱՋԻՆ ԱՇԽԱՐՀԱՄԱՐՏԻ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՌԱՋԻՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԻՆԵՐԻՆ (1914-1920)» ԵՐԿՀԱՏՈՐՅԱԿԸ

Մայր Աթոռ Ս. Էջմիածնի տպարանից օրերս վերոհիշյալ խորագրով լույս է տեսել փաստաթղթերի եւ արխիվային այլ նյութերի ժողովածու 2 հատորով: Առաջին հատորն (672 էջ) ընդգրկում է 1914-1917 թվականները, իսկ երկրորդը (647 էջ)ՙ 1917-1920 թվականները: Մայիսյան հերոսամարտերի եւ Առաջին հանրապետության հռչակման 100-ամյակին նվիրված երկհատորյակը լույս է տեսել Մայր աթոռի Հրատարակչական խորհրդի եւ ՀՀ Ազգային արխիվի գիտական խորհրդի երաշխավորությամբ: Կազմողն է պ.գ.թ. Գոհար Ավագյանը, խմբագիրըՙ պ.գ.դ. Ամատունի Վիրաբյանը: Երկհատորյակը տպագրվել է մեկենասությամբ Տ. Փառեն արք. Ավետիքյանի: Հատորներում սպառիչ կերպով ներկայացվել են Մայր աթոռի արխիվի եւ ՀՀ Ազգային արխիվի համապատասխան նյութերը:

Երկահատորյակը բացվում է Ամենայն հայոց հայրապետ Գարեգին Բ կաթողիկոսիՙ Հայաստանի առաջին հանրապետության եւ Մայիսյան հերոսամարտերի 100-ամյակի առիթով հրապարակված կոնդակով, որին հաջորդում է Գոհար Ավագյանի «Երկու խոսքը», ապաՙ Մայր աթոռի արխիվի եւ թանգարանների տնօրեն Ասողիկ քահանա Կարապետյանի նախաբանը:

Երկհատորյակը հասցեագրված է պատմաբաններին, աստվածաբաններին եւ ընդհանրապես հայագիտությամբ հետաքրքրվողներին:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #25, 29-06-2018

AZG Daily #35, 21-09-2018

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-րդ ՏԱՐԵԼԻՑ

Armenian Genocide

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹԻ ՆՈՐ ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐՆԵՐՆ ԵՆ

ԱԶԴԱԳԻՐ