RSS | WAP | FACEBOOK | PDF | PDF-Culture
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ "ԱԶԳ-ՄՇԱԿՈՒՅԹ" ՀԱՎԵԼՎԱԾԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՄԱՐԸ
#022, 2018-06-08 > #023, 2018-06-15 > #024, 2018-06-22 > #025, 2018-06-29 > #026, 2018-07-06

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #24, 22-06-2018



Տեղադրվել է` 2018-06-22 00:34:34 (GMT +04:00)


Ընթերցված է` 2531, Տպվել է` 6, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ՎԻՎԱՍԵԼ-ՄՏՍ-ԻՑ ՍՄԱՐԹՖՈՆ ԳՆՈՂԸ ԴԱՐՁԱՎ ՆԱԵՎ ԽԱՂԱՐԿՎԱԾՙ «Kia Rio X-line» ՄԱԿՆԻՇԻ ԱՎՏՈՄԵՔԵՆԱՅԻ ՍԵՓԱԿԱՆԱՏԵՐ

ՎիվաՍել-ՄՏՍ-ը շարունակում է հաճելի անակնկալներ մատուցել հասարակությանը: Հերթականը եղել է «Kia Rio X-line» մակնիշի ավտոմեքենայի խաղարկությունը, որի ամբողջ ընթացքը, ուղիղ հեռարձակման ռեժիմով, մայիսի 24-ին ցուցադրվել է ընկերության ֆեյսբուքյան պաշտոնական էջում:

https://www.facebook.com/MTSArmenia/videos/1744240062303848/

Շահավետ պայմաններով սմարթֆոն գնած քաղաքացիներից մեկըՙ Վահե Գրիգորյանը, դարձել է նաեւ «Kia Rio X-line» մակնիշի ավտոմեքենայի սեփականատեր: ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը ընկերության գլխամասային մասնաշենքում նրան է հանձնել ավտոմեքենայի բանալիները:

«Ավտոմեքենայի խաղարկության հնարավորությունը չէր սահմանափակվել միայն մեր բաժանորդների շրջանում: Այն գործում էր կոնկրետ ժամանակահատվածում մեր սպասարկման կենտրոններից սմարթֆոն գնած ցանկացած գնորդի նկատմամբ: Կարող ենք արձանագրել, որ անակնկալը հաջողվել է. հարմարավետ պայմաններով գնված հեռախոսը միակ ձեռքբերումը չի եղել: Շնորհավորում ենք ավտոմեքենայի սեփականատեր դարձած հաճախորդինՙ մաղթելով միայն հաճելի զանգեր»,- ասել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:

Հիշեցնենք, որ գարնանային տոների կապակցությամբ, մարտի 7-ից ապրիլի 8-ն ընկած ժամանակահատվածում, ՎիվաՍել-ՄՏՍ-ը կազմակերպել էր 39 900 դրամ եւ ավելի արժողությամբ սմարթֆոնների վաճառք եւ հայտարարել դրան հաջորդող անակնկալիՙ ավտոմեքենայի խաղարկության մասին: Ընկերության սպասարկման կենտրոններից սմարթֆոն գնած քաղաքացիները նախապես տեղեկացվել են խաղարկության անցկացման կարգի եւ կանոնների մասին: Ըստ այդմ, խաղարկության են մասնակցել ոչ թե քաղաքացիները, այլ այն սմարթֆոնների IMEI (նույնականացման) կոդերը, որոնք նախատեսված ժամկետում գնվել են ՎիվաՍել-ՄՏՍ-ի սպասարկման բոլոր կենտրոններիցՙ ապառիկ կամ կանխիկ եղանակով: Խաղարկությունը կազմակերպվել է ծրագրային ապահովմամբ: Հաղթողՙ 356389081758754 IMEI կոդն ընտրվել է պատահականության սկզբունքով:

Խաղարկված ավտոմեքենայի մասին ծանուցման եւ այն քաղաքացուն հանձնելու գործընթացն իրականացվել է նախապես հայտարարված եւ հրապարակայնացված կանոններով: Ավտոմեքենայի սեփականատեր դառնալու լուրը քաղաքացուն է հայտնվել հեռախոսազանգով:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #24, 22-06-2018

AZG Daily #43, 16-11-2018

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-րդ ՏԱՐԵԼԻՑ

Armenian Genocide

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹԻ ՆՈՐ ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐՆԵՐՆ ԵՆ

ԱԶԴԱԳԻՐ