RSS | WAP | FACEBOOK | PDF | PDF-Culture
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ "ԱԶԳ-ՄՇԱԿՈՒՅԹ" ՀԱՎԵԼՎԱԾԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՄԱՐԸ
#022, 2018-06-08 > #023, 2018-06-15 > #024, 2018-06-22 > #025, 2018-06-29 > #026, 2018-07-06

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #24, 22-06-2018



ՏԱՐԱԲՆՈՒՅԹ

Տեղադրվել է` 2018-06-22 00:34:34 (GMT +04:00)


Ընթերցված է` 2450, Տպվել է` 6, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ԿԱՅԱՑԱՎ ԼԻԼԻԹ ՄՌԱՎՅԱՆԻ «ՕՐԱԳԻՐ» ՁԱՅՆԱՍԿԱՎԱՌԱԿԻ ՇՆՈՐՀԱՆԴԵՍԸ

ՄԱՆԱՆԱ ՀՈՎԱԿԻՄՅԱՆ

Երգի պետական թատրոնում վերջերս տեղի ունեցավ Լիլիթ Մռավյանի «Օրագիր» ձայնասկավառակի շնորհանդեսը, ապաՙ համերգային երեկոն: Ինչպես լրագրողների հետ հանդիպմանը նշեց պատանի երգչուհին, այս ձայնասկավառակն իր ստեղծագործական գործունեության առաջին փուլի ամփոփումն էր եւ կարծես իր օրագիրը լինի:

Ձայնասկավառակում ներառված է 7 երգ, որոնցից Լիլիթը որպես իր ամենասիրելի երգեր առանձնացրեց «Մայրիկը» եւ «Հայրիկը». «Այս երգերն ինձ համար յուրահատուկ են, քանի որ նվիրված են ծնողներիս եւ ամեն անգամ մեծ հուզմունքով եմ կատարում»:

Լիլիթը երգել սկսել է 7 տարեկանից եւ առաջին քայլը մեծ բեմում կատարել է 2014թ-ին Մոսկվայումՙ Կրեմլի մեծ համերգասրահում, «Armenian Music Awards» ամենամյա ազգային երաժշտական մրցանակաբաշխության ժամանակ:

Նշենք, որ Լիլիթ Մռավյանը մասնակցել է «Окно в Европу», «Звездопад талантов», «Золотая нота», «Салют талантов», «Отрытая Европа», «Салют талантов», «Антураж», «Ярославская мозаика», «Берега надежды», «Шоумир», «Золотая нота», «Международная ОЛИМПИАДА искусств» եւ այլ միջազգային մրցույթներիՙ զբաղեցրել ինչպես առաջին հորիզոնականը, այնպես էլ արժանացել Գրան պրիի: Թե որն է իր հաջողության գաղտնիքը, Լիլիթն ասաց. «Քանի որ ես մեծ սիրով եմ անում իմ գործը, հավանաբար հենց դա էլ գնահատվում է հանրության եւ մասնագետների կողմից: Բայց յուրաքանչյուր հաջողության ամենակարեւոր գրավականն աշխատասիրությունն է, առանց որի անհնար է հաջողության հասնել»:

Լիլիթը նկարահանվել է ռեժիսոր Գրիգ Վահրամյանի «Ապրել խաղաղ» երգի տեսահոլովակում, նաեւ շոուբիզնեսյան հայ երգիչների հետՙ Կարեն Մարգարյանի «Հազար գույներ» տեսահոլովակում:

Լիլիթ Մռավյանը նկարահանել է երեք տեսահոլովակՙ «Լիլի», «Տիեզերական արագություններ» եւ «Բարի լույս», որոնցից վերջինըՙ Հայաստանում:

Ռուսաստանաբնակ երգչուհին ուրախությամբ նշեց, որ հենց «Բարի լույս» տեսահոլովակն առիթ հանդիսացավ հետագայում որպես հաղորդավար հանդես գալուն. «Երբ նկարահանում էինք իմ «Բարի լույս» տեսահոլովակը, ծանոթացա ռեժիսոր Հրաչյա Մեսրոպյանի հետ, ով ինձ առաջարկեց վարելու ATV «Հայելուկ» ճանաչողական-ժամանցային հեռուստանախագիծը: Մեծ սիրով ընդունեցի առաջարկը եւ սկսեցինք նկարահանել հայկական արմատներ ունեցող տաղանդաշատ երեխաներին եւ պատանիներին, որոնք բնակվում են Հայաստանից դուրս եւ մեծ ձեռքբերումներ ունեն արտերկրում»: Անդրադառնալով գալիք ծրագրերին, Լիլիթը նշեց, որ պատրաստվում է ձայնագրել նոր երգեր, ինչպես նաեւ նկարահանել տեսահոլովակներ:

Ավելին, քանի որ Լիլիթը նվագում է ջութակ, դաշնամուր, ինչպես նաեւ տիրապետում թմբուկին, երգչուհու երաժշտական պրոդյուսեր Ադելինա Գրիգորյանը չբացառեց, որ ապագայում հնարավոր է հանդիսատեսը Լիլիթին բացահայտի այլ կողմից եւս:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #24, 22-06-2018

AZG Daily #38, 12-10-2018

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-րդ ՏԱՐԵԼԻՑ

Armenian Genocide

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹԻ ՆՈՐ ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐՆԵՐՆ ԵՆ

ԱԶԴԱԳԻՐ