RSS | WAP | FACEBOOK | PDF | PDF-Culture
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ "ԱԶԳ-ՄՇԱԿՈՒՅԹ" ՀԱՎԵԼՎԱԾԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՄԱՐԸ
#022, 2018-06-08 > #023, 2018-06-15 > #024, 2018-06-22 > #025, 2018-06-29 > #026, 2018-07-06

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #24, 22-06-2018



Տեղադրվել է` 2018-06-22 00:34:34 (GMT +04:00)


Ընթերցված է` 2975, Տպվել է` 70, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ԲԵՌԼԻՆՈՒՄ ՔՆՆԱՐԿՄԱՆ ԹԵՄԱ Է ԴԱՌՆՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՔԱՂԱՔԱԿԱՆ «ԳԱՐՈՒՆԸ»

ԱՆԱՀԻՏ ՀՈՎՍԵՓՅԱՆ

Բեռլինում գործող Ձախ կուսակցությանը հարող Ռոզա Լուքսեմբուրգ հիմնադրամն հուլիսի 3-ին ժամը 18.30-21.30 բանավեճ-քննարկում է հրավիրում իր սրահումՙ խոշորացույցի տակ առնելով «Հայաստանում օրեր շարունակ, առանց բռնության տեղի ունեցած, հանրության մեջ հույս արթնացրած իշխանափոխությունը»: Հիմնադրամի կայքէջում վերոբերյալ տեղեկատվության մեջ հակիրճ ամփոփված է 2018-ի ապրիլ-մայիսին Հայաստանում տեղի ունեցած իրադարձությունը, որ հանգուցալուծում ստացավ մայիսի 8- ին, երբ Նիկոլ Փաշինյանը ԱԺ ընտրությամբ դարձավ ՀՀ վարչապետ: Բայց երկիրը հին ու դեռ արդիական հակամարտության մեջ է իր հարեւաններիՙ Թուրքիայի եւ Ադրբեջանի հետ, արեւմտյան ու արեւելյան սահմանները փակ են, ծանուցում է նույն լրատվությունըՙ հաղորդելով նաեւ, թե Հայաստանը միակ երկիրն է, որ միաժամանակ անդամակցում է թե՛ ԵՄ արեւելյան գործընկերությանը, թե՛ ԵԱՏՄ- ին: Հիմնադրամն իրազեկում է, թե քննարկման դիտակետում նպատակ ունի պարզել, թե որո՞նք են հայ հասարակությանՙ այս առանձնահատուկ քաղաքականացման շարժիչ ուժերը, ինչպիսի՞ սոցիալական, քաղաքական եւ տնտեսական փոփոխություններ են հնարավոր եւ որո՞նք պիտի լինեն ՀՀ նոր կառավարության առաջին քայլերը, ի՞նչ ակնկալիքներ ունեն քաղաքացիները նոր ղեկավարներից, ի՞նչ նշանակություն ունի հայկական «գարունը» Հարավային Կովկասում միջազգային հարաբերությունների համար:

Բանավեճին մասնակցելու են Ուվե Հալբախը ( Գիտություն եւ քաղաքականություն հիմնադրամի Կովկասի հարցերի փորձագետ, Արեւելյան Եվրոպա եւ Եվրասիա հետազոտական խումբ), Հայկո Լանգները ( Կովկասի հարցերի փորձագետ, Բունդեսթագում Ձախ կուսակցության աշխատակից ), Զարե Կակոյանը ( Բունդեսթագի պառլամենտական միջազգային կրթաթոշակ մեկամյա ծրագրի մասնակից), Իվո Գեորգիեւը ( Ռոզա Լուքսեմբուրգ հիմնադրամի Եվրոպայի բաժնի ռեֆերենտ):

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #24, 22-06-2018

AZG Daily #38, 12-10-2018

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-րդ ՏԱՐԵԼԻՑ

Armenian Genocide

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹԻ ՆՈՐ ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐՆԵՐՆ ԵՆ

ԱԶԴԱԳԻՐ