RSS | WAP | FACEBOOK | PDF | PDF-Culture
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ "ԱԶԳ-ՄՇԱԿՈՒՅԹ" ՀԱՎԵԼՎԱԾԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՄԱՐԸ
#022, 2018-06-08 > #023, 2018-06-15 > #024, 2018-06-22 > #025, 2018-06-29 > #026, 2018-07-06

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #24, 22-06-2018



Տեղադրվել է` 2018-06-22 00:34:34 (GMT +04:00)


Ընթերցված է` 4520, Տպվել է` 582, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ՄԱՐՏԻԿՅԱՆ ԳՐԱԴԱՐԱՆԸ ՀԱՐՍՏԱՆՈՒՄ Է

Հ.Ծ.

Բելմոնտի (Մասաչուսեթս) Հայագիտական ուսումնասիրությունների եւ հետազոտությունների ՆԱԱՍՐ ազգային ասոցիացիայի Էդուարդ եւ Հելեն Մարտիկյանների անվան գրադարանը Հայաստանից դուրս գործող հայկական խոշորագույն գրադարանների շարքին է դասվում իր 30 հազարՙ հիմնականում հայերեն եւ անգլերեն գրքերով, պարբերականներով եւ վավերաթղթերով, որոնց մի մասը 17-րդ դարի վերջերին է պատկանում:

Գրադարանը վերջերս հարստացել է ձեռք բերելով հանգուցյալ տեր Գրիգոր Կերկերյանի երկար տարիների ընթացքում հավաքած Հայոց ցեղասպանության հետ առնչվող փաստաթղթերի հարուստ հավաքածուն, որն «անգին» է համարվում ըստ պրոֆ. Թաներ Աքչամի :

Կլարքս համալսարանի Ստրասլեր կենտրոնի Հայոց ցեղասպանության ամբիոնի վարիչ Աքչամը մեծապես օգտվել է այդ արխիվային նյութերից գրելու համար իր աղմուկ հանած «Killing Orders: Talat Pasha՛s Telegrams and the Armenian Genocide» (Սպանելու հրամաններ: Թալեաթ փաշայի հեռագրերը եւ Հայոց ցեղասպանությունը) գիրքը:

Հավաքածուն ներառում է լուսանկարային պատճենները Օսմանյան շրջանի այնպիսի պաշտոնական հեռագրերի, որոնք օգտագործվել են 1919-20 թվերի զինվորական տրիբունալների ժամանակ, բայց հետագայում համարվել են կորսված (Բեհաէդդին Շաքիր, Նայիմ Բեյ եւ ուրիշներ): Բացի Կերկերյանի հավաքածուից, գրադարանը ձեռք է բերել նաեւ պրոֆեսորներ Ջորջ Բուռնությանի եւ Ջոն Գրեպինի բազմաթիվ հատորները:

Հայր Կերկերյանը ծնվել էր Կյուրինում (Սվազ, Սեբաստիա) 1911-ին: Կորցրել էր իր ծնողներին եւ իր մեծ ընտանիքի բոլոր մյուս անդամներին: Կրթություն էր ստացել Լիբանանում Զոմմարի կաթոլիկական մենաստանում եւ Բեյրութի Սենթ Ժոզեֆ համալսարանում, այնուհետեւՙ Հռոմում: Բնակություն էր հաստատել Կահիրեում (Եգիպտոս): Ցեղասպանության վերաբերյալ հետազոտական աշխատանքներ էր կատարել Երուսաղեմի պատրիարքարանում եւ Փարիզի Նուբարյան գրադարանում: Նրա «Գրիկեր» ծածկանունով եւ «Արամ Անտոնյանի հրատարակած թուրք պաշտոնական վավերագրերի վավերականությունը» խորագրով հոդվածը լույս էր տեսել 1965-ին «Զարթօնք» օրաթերթի խմբագրապետ Գերսամ Ահարոնյանի հրատարակած «Հուշամատյան Մեծ եղեռնի» ժողովածուում:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #24, 22-06-2018

AZG Daily #43, 16-11-2018

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-րդ ՏԱՐԵԼԻՑ

Armenian Genocide

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹԻ ՆՈՐ ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐՆԵՐՆ ԵՆ

ԱԶԴԱԳԻՐ