RSS | WAP | FACEBOOK | PDF | PDF-Culture
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ "ԱԶԳ-ՄՇԱԿՈՒՅԹ" ՀԱՎԵԼՎԱԾԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՄԱՐԸ
#022, 2018-06-08 > #023, 2018-06-15 > #024, 2018-06-22 > #025, 2018-06-29 > #026, 2018-07-06

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #24, 22-06-2018



Տեղադրվել է` 2018-06-22 00:34:34 (GMT +04:00)


Ընթերցված է` 3270, Տպվել է` 455, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ԲԱՐՁՐ ՊԱՇՏՈՆԻ ՀԱՍԱԾ ԱԿՆԱՌՈՒ ՀԱՅՈՐԴԻՆՙ ՋՈՐՋ ԴՅՈՔՄԵՃՅԱՆ

Հ.Ծ.

Առաջիկա օրերին լրանում է Կալիֆոռնիայի նախկին կառավարիչ Ջորջ Դյոքմեճյանի մահվան քառասունքը: Երկու ժամկետով (1983-ի հունվարից մինչեւ 1991-ի հունվարը) այդ պաշտոնը զբաղեցրած հայորդին, որ Ամերիկայի հանրապետական կուսակցությանն էր անդամագրված, հարգված եւ սիրված էր հատկապես այն պատճառով, որ վեր կանգնելով կուսակցական պատկանելիությունից նա հմտորեն կարողանում էր համագործակցել, հավասարակշռված ձեւով, ինչպես հանրապետական, այնպես էլ դեմոկրատական կուսակցության անդամների հետ: Կառավարման իր շրջանը «Նյու Յորք Թայմսի» եւ ամերիկյան զանգվածային լրատվության այլ աղբյուրների կողմից գնահատվում է որպես նպատակուղղված ֆինանսական միջոցների, արագ տնտեսական զարգացման եւ մասնավորապես կրթության ոլորտում բարձր ցուցանիշների արձանագրություններով: 1985-ին Կալիֆոռնիայի օրենսդիր մարմինը բանաձեւ ընդունեց ուսումնական ծրագրերում ընդգրկելու մարդու իրավունքների եւ ցեղասպանության հարցերը: Այն օրենքի ուժ ստացավ նույն տարվա սեպտեմբերի 28-ին Դյոքմեճյանի հրամանագրով:

Լոնգ Բիչի եւ շրջակա Հարավային Կալիֆոռնիայի համայնքները Սենատում 12 տարի (1967-1979) ներկայացնելուց հետո, նա գլխավոր դատախազ էր նշանակվել, այդ պաշտոնում ծառայելով մինչեւ 1983 թիվը: Մեծ էր նրա դերը հանցագործությունների կանխարգելման գործում:

Ծնվել էր Մենանգում (Նյու Յորք) 1900-ականներին Արեւելյան Թուրքիայից (Արեւմտահայաստան) ԱՄՆ ներգաղթած հայերի ընտանիքում: Հայրը լուսանկարիչ եւ արեւելյան գորգերի վաճառող է եղել, մայրըՙ գործարանի բանվորուհի: Ինքըՙ Ջորջը իրավաբանության գծով գիտական աստիճան էր ստացել Քուինզի (Նյու Յորք) Սենտ Ջոն համալսարանի իրավաբանության ֆակուլտետից:

Արժանացել էր բազմաթիվ պատվավոր կոչումների: Այցելու դասախոս էր Հարվարդ համալսարանի Ջոն Քենեդու անվան կառավարման ինստիտուտում, եւ Կալիֆոռնիայի պետհամալսարանի հոգաբարձուների վարչության անդամ: Նրա անունով է կոչվել 2013-ին Լոնգ Բիչի նորակառույց դատարանի շենքը: Իսկ 1987-ին, երբ Ամերիկայի Հայկական համագումարը ընդունելություն էր կազմակերպել ի պատիվ Դյոքմեճյանի, իրենց ներկայությամբ միջոցառումը պատվել են մեծ թվով պետական, քաղաքական մարմինների ներկայացուցիչներ, որոնց թվում այդ ժամանակվա փոխնախագահ Ջորջ Բուշ ավագը, սենատոր Բոբ Դոուլը, սենատոր Էդուարդ Քենեդին, Մասաչուսեթսի Ներկայացուցիչների պալատի խոսնակ Ջորջ Քեվերյանը, դիվանագետ Բարրի Զորթյանը, նախագահական ճառերի հեղինակ Քեն Խաչիկյանը, եւ ուրիշներ: Նախագահ Ռոնալդ Ռեյգանը հատուկ ուղերձով ողջունելով կառավարիչ Դյոքմեճյանին, նշել էր. «Ջորջը պետությանը, ազգին եւ համայնքին մեծ պատասխանատվությամբ է ծառայել եւ իրոք արժանի է նման ընդունելության»:

Իսկ թաղման արարողության ժամանակ հնչած իր խոսքում ՀԲԸՄ-ի նախագահ Պերճ Սեդրակյանը ասել էր, որ «Հանուն իր երկրի եւ համայնքի արդյունավետ գործող առաջնորդների փայլուն օրինակ է Ջորջը: Այսօր նա միանում է արտակարգ ամերիկահայ մյուս հասարակական գործիչների փաղանգին, որոնց թվում են Քըրք Քըրքորյանն ու ՀԲԸՄ-ի նախկին նախագահ Ալեք Մանուկյանը: Նրանք անջնջելի ժառանգություն են թողել սովորեցնելով երկրին, համայնքին վերադարձնել իրենց հաջողությունների մի մասը եւ դրանով հույս ներշնչել ապագայի նկատմամբ»:

Բենոն Սեւանից հետո, Դյոքմեճյանը ԱՄՆ-ում ամենաբարձր պաշտոն զբաղեցրած անձնավորությունն էր: Նրա պայծառ հիշատակը վառ կմնա ընդմիշտ:

Նկար 1. Ջորջ եւ Գլորիա Դյոքմեջյանները ԱՄՆ նախագահ Ռոնալդ Ռեյգանի եւ Նենսի Ռեյգանի հետ

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #24, 22-06-2018

AZG Daily #38, 12-10-2018

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-րդ ՏԱՐԵԼԻՑ

Armenian Genocide

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹԻ ՆՈՐ ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐՆԵՐՆ ԵՆ

ԱԶԴԱԳԻՐ