RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ

WWW.AZGONLINE.AM
2021-02-27 17:29:58ՀՐԱՏԱՊ. Շիշ բռնողը հավաքել է անհետ կորած զինծառայողների հարազատներին և փորձում է նրանց ուղղորդել Բաղրամյան պողոտա. Mediaport
2021-02-27 15:59:34«ժամանակն է, որ Հայաստանի օրենսդիր մարմինը որոշումներ կայացնի, ոչ թե բանակցի». Ժիրինովսկին Փաշինյանի վերաբերյալ
2021-02-11 15:01:08Վերջին օրերին տեղի ունեցան, կարծում եմ՝ միմյանց հետ փոխկապակցված երկու չափազանց կարևոր իրադարձություններ
2021-02-11 14:59:50Սիրելի՛ ժողովուրդ, Քեզ հիպնոսացրել են, արթնացի՛ր. Հայրենիքի փրկության շարժում
2021-01-27 21:42:18Արցախյան 2 պատերազմի մասնակցած ազատամարտիկը ծեծի է ենթարկվել
#022, 2018-06-08 > #023, 2018-06-15 > #024, 2018-06-22 > #025, 2018-06-29 > #026, 2018-07-06

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #24, 22-06-2018



Տեղադրվել է` 2018-06-22 00:34:34 (GMT +04:00)


Ընթերցված է` 5089, Տպվել է` 569, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ԿԱՌՈՒՑԵՆՔ ՇՈԳԵԳԱԶԱՅԻՆ ԷԼԵԿՏՐԱԿԱՅԱՆ ԳՅՈՒՄՐԻՈՒՄ

ՍՏԵՓԱՆ ՊԱՊԻԿՅԱՆ, Տեխնիկական գիտությունների թեկնածու

Վառելիքաէներգետիկ ռեսուրսների խնայողության եւ շրջակա միջավայրի պահպանության տեսակետից կարեւոր նշանակություն ունի նոր տեխնոլոգիաների օգտագործումը: Ուսումնասիրությունները վկայում են բարդ կլիմայական պայմաններում գազային տուրբինների կիրառման անհրաժեշտությունը: Գյումրի քաղաքի համար այն ունի նաեւ ռազմավարական նշանակություն, քանի որ քաղաքը գտնվում է առկա մյուս էլեկտրակայաններից բավարար հեռավորության վրա: Այս հարցում հապաղելու իրավունք չունենք: Այստեղ արտադրված յուրաքանչյուր ԿՎտժ-ի համար մինչեւ 20 տոկոս քիչ վառելիք ենք օգտագործելու:

Գյումրի քաղաքի շենքերի եւ շինությունների ջեռուցման, տաք ջրամատակարարման համար օգտագործելով շոգեգազային էլեկտրակայանՙ կարող ենք ոչ միայն ճշգրիտ բաշխել կայանները Հայաստանի տարածքում, այլեւ լուծել տնտեսական եւ բարոյահոգեբանական խնդիր: Էլեկտրակայանների կենտրոնացումը Երեւան, Հրազդան, Մեծամոր եռանկյունու գագաթներում հետագայում կարող է առաջացնել հսկայական հարցեր պայմանավորված էներգետիկ անվտանգության հետ:

Շոգեգազային էլեկտրակայանի աշխատանքը շատ պարզ է: Բնական գազի այրումից առաջացած արգասիքները օգտագործվում են գազային տուրբինում էլեկտրաէներգիա ստանալու համար:Այնուհետեւ աշխատած գազերը բավականին բարձր ջերմաստիճանով տրվում են ջերմօգտագործիչ ցանցային ջրի տաքացման համար:Այն հնարավորություն կտա համատեղ ցիկլով արտադրել էլեկտրական եւ ջերմային էներգիա: Կխնայվեն հսկայական քանակությամբ վառելիքաէներգետիկ ռեսուրսներ եւ որոշ չափով կբարելավվի շրջակա միջավայրը:

Հնարավորություն կունենանք մատչելի գներով ջեռուցել բնակարանները,ստեղծել բնականոն ջերմային ռեժիմ շենքերում:

Կատարված գիտական ուսումնասիրության արդյունքները Գյումրի քաղաքի բնակլիմայական պայմանների համար վկայում են առաջարկվող ջեռուցման ՋԷԿ-ի մեծ արդյունավետության մասին: Գյումրի քաղաքի տնտեսությունը կսկսի զարգանալ: Կստեղծվեն նաեւ նոր աշխատատեղեր:

Ցանկալի նպատակին հասնելու համար կարելի է ստեղծել բաժնետիրական ընկերություն պետական բաժնեմասով եւ խիստ հսկողությամբ: Շահագրգռված կլինեն բոլորը:Աստիճանաբար էներգետիկայի բնագավառում կձեւավորվի փոքր եւ միջին բիզնեսՙ բաժնետոմսերի տեսքով: Այստեղ կարող են իրենց ներդրումները կատարել ե՛ւ Հայաստանի բնակչությունը, ե՛ւ արտասահմանում բնակվող մեր հայրենակիցները:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #24, 22-06-2018

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ