RSS | WAP | FACEBOOK | PDF | PDF-Culture
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ "ԱԶԳ-ՄՇԱԿՈՒՅԹ" ՀԱՎԵԼՎԱԾԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՄԱՐԸ
#022, 2018-06-08 > #023, 2018-06-15 > #024, 2018-06-22 > #025, 2018-06-29 > #026, 2018-07-06

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #24, 22-06-2018



Տեղադրվել է` 2018-06-22 00:34:34 (GMT +04:00)


Ընթերցված է` 4471, Տպվել է` 588, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ՋՈՐՋ ԲՈՒՌՆՈՒԹՅԱՆԻ ՆՈՐ ԳԻՐՔԸՙ «ԵՐԵՎԱՆԻ ՆԱՀԱՆԳԸ»

Հ. Ծ.

Լոնդոնի Ռութլեջ (Routledge) հրատարակչատունը լույս է ընծայել Նյու Յորքի Այոնա քոլեջի Արեւելյան Եվրոպայի եւ Միջին Արեւելքի պատմության ավագ դասախոս Ջորջ Բուռնությանի «Հայաստանը եւ կայսրության անկումը: Երեւանի նահանգը 1900-1914 թթ.» (Armenia and Imperial Decline: The Yerevan Province, 1900-1914) խորագրով նոր հատորը անգլերն լեզվով, որը քննարկում է տարածաշրջանում մասնավորապես հայկական Առաջին հանրապետության, բայց նաեւ խորհրդային շրջանի եւ ներկայիս Երրորդ հանրապետության առջեւ ծանրացած խնդիրները:

Կասկած չկա, որ Թիֆլիսի եւ Բաքվի քաղաքացիների հետ համեմատած Երեւանի նահանգի բնակիչները զիջում էին եւ մեծ դերակատարություն չունեին Հարավային Կովկասի քաղաքական եւ տնտեսական զարգացումներում: Այդուհանդերձ, ինչպե՞ս Առաջին հանրապետության կառավարությանը հաջողվեց 1917-ի նոյեմբերից 1920-ի դեկտեմբերը կառավարել երկիրը համաճարակի, սովի, թշնամու հարձակումների եւ ավելի քան 300 հազար գաղթականների առկայության պայմաններում: Ինչպե՞ս ի վիճակի եղավ կրթական, ոստիկանական, առողջապահական, դատական եւ այլ անհրաժեշտ մարմիններ ստեղծել: Եվ վերջապես, ինչպե՞ս հետագայում Խորհրդային Հայաստանը կարողացավ գոյատեւել առանց ունենալու որոշակի ենթակառուցվածքներ: Այս հարցերի պատասխաններն է փորձում տալ հեղինակը իր նոր գրքում:

Բուռնությանը ծնվել է Իրանում. թեկնածուական աստիճանը ստացել է 1976-ին, Լոս Անջելեսի Կալիֆոռնիա համալսարանում որպես հայոց, իրանական եւ ռուսական պատմության մասնագետ: Դասավանդել է այդ եւ բազմաթիվ այլ (Կոլումբիա, Թաֆթս, Ռաթջերս, եւայլն) ամերիկյան եւ այլ երկրների (Կանադա, Իրան, Ավստրալիա) համալարաններում: Տիրապետում է հայերենից բացի ռուսերենին, պարսկերենին եւ լեհերենին: Հոդվածներով հանդես է եկել ինչպես հայկական, այնպես էլ օտար թերթերում եւ ամսագրերում:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #24, 22-06-2018

AZG Daily #35, 21-09-2018

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-րդ ՏԱՐԵԼԻՑ

Armenian Genocide

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹԻ ՆՈՐ ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐՆԵՐՆ ԵՆ

ԱԶԴԱԳԻՐ