RSS | WAP | FACEBOOK | PDF | PDF-Culture
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ "ԱԶԳ-ՄՇԱԿՈՒՅԹ" ՀԱՎԵԼՎԱԾԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՄԱՐԸ
#022, 2018-06-08 > #023, 2018-06-15 > #024, 2018-06-22 > #025, 2018-06-29 > #026, 2018-07-06

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #24, 22-06-2018



Տեղադրվել է` 2018-06-22 00:34:34 (GMT +04:00)


Ընթերցված է` 5278, Տպվել է` 569, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ԲԱՔՈՒՆ ԵՎՐՈԽՈՐՀՐԴԻՆ ԿՈՉ Է ԱՆՈՒՄ ԱԿՏԻՎ ԼԻՆԵԼ ՄԱՆՎԵԼ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ ԳՈՐԾՈՎ

ԱՆԱՀԻՏ ՀՈՎՍԵՓՅԱՆ, Գերմանիա

Գերմանական ԶԼՄ- ի լրատվահոսքն անցյալ ամիսներին Հայաստանին գերուշադիր հայացք սեւեռելուց հետո, մեր դիտարկմամբ, այժմ նույնքան հետաքրքրված չէ, թե կոռուպցիայի դեմ պայքարն ինչպես են իրականացնում Հայաստանի նոր իշխանությունները: Հայաստանի մասին գրում են իհարկեՙ հիշատակելով զբոսաշրջային նոր կամՙ քիչ բացահայտված հասցե լինելը: Գեներալ Մանվել Գրիգորյանի մասինՙ լռում են: («Դոյչե վելլեն» անշուշտ անդրադարձել է, բայց հիշյալ ընկերության հեռուստառադիոնյութերի սպառողը Գերմանիայի սահմաններից դուրս է, նրա լսարանը արտասահմանցիներն են):

Բացը որոշեց լրացնել Ադրբեջանի պետական լրատվական գործակալությունը, որ մեր տպավորությամբ, նոր է հայտնաբերել կամՙ կարդացել Ժնեւի կոնվենցիան: Հունիսի 19- ին հրապարակված գերմաներեն տարբերակում «Ազերթաջը» Հայաստանում կալանավորված գեներալիՙ «Ադրբեջանի 100- ավոր քաղաքացիների հանդեպ կատարած ռազմական ոճրագործության վերաբերյալ» միջազգային կառույցների ուշադրությունն է հայցում: Արտգործնախարարության խոսնակ Հիքմեթ Հաջիեւը գործակալությանը տված հարցազրույցում նկատել է տալիս, թե «պաշտպանության նախկին փոխնախարարը, ՀՀ ազգային հերոսը ներգրավված է եղել Խոջալուի ցեղասպանության կատարման, Ադրբեջանի Ֆիզուլիի, Ջեբրայիլի շրջանների զավթման ժամանակ ադրբեջանցիների գույքը թալանելու, ինչպես նաեւՙ ադրբեջանցի բազմաթիվ ռազմագերիների եւ պատանդների խոշտանգումների եւ զանգվածային սպանությունների մեջ»: Հաջիեւը հիշատակում է 2014-ին «Ազատություն» ռկ- ի հայկական ծառայության հաղորդած մի հարցազրույց, որում «Գրիգորյանը հպարտությամբ է հայտարարել, թե ինքը Ղարաբաղյան պատերազմի ժամանակ ադրբեջանցի 100- ավոր քաղաքացիական անձանց գերեվարել է, այնուհետ իր տանը տանջել եւ աշխատեցրել: Այս խոստովանությունը սուր քննադատել են նույնիսկ մարդու իրավունքների պաշտպանությամբ զբաղվող հայաստանցի ակտիվիստները: Գրիգորյանին հանդիմանում են պատերազմական հանցագործությունների, Ժնեւի կոնվենցիան ոտնահարելու համար: Նա հայտարարել է, թե չի ճանաչում հիշյալ կոնվենցիան, եւ հպարտ է այն բանի համար, որ հայ է», «Ազերթաջի» գերմաներեն տեքստում փոխանցում է Հաջիեւը: «Ժողովրդավարությունից, մարդու իրավունքներից խոսող Հայաստանի նոր իշխանությունը պիտի ապացուցի իր ասածի էությունը: Գրիգորյանի դեմ հարուցված գործը սահմանափակվում է միայն Հայաստանում կատարած տնտեսական հանցագործություններով, այնինչ ադրբեջանցիների դեմ կատարած վերոհիշյալ ռազմական հանցագործությունները, որ խոստովանել է նաեւ գեներալը, նույնպես պիտի քննության առարկա դառնան», հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարարության խոսնակը: «Հույս ենք տածում, որ միջազգային իրավապաշտպան կազմակերպությունները, դրանց թվումՙ Եվրոխորհուրդը այս հարցում «ակտիվ» կլինեն», եզրափակել է Հաջիեւը:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #24, 22-06-2018

AZG Daily #43, 16-11-2018

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-րդ ՏԱՐԵԼԻՑ

Armenian Genocide

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹԻ ՆՈՐ ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐՆԵՐՆ ԵՆ

ԱԶԴԱԳԻՐ